Ռուս ռազմական վերլուծաբան Վլադիմիր Եվսեևը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ այս հայտարարություններում մեծ անակնկալ ռուսական կողմի համար չկա, քանի որ ՀՀ իշխանությունների քայլերի տրամաբանությունը հուշում էր, որ ՀԱՊԿ անդամակցության դադարեցման մասին գործընթաց կնախաձեռնվի։
Չէ՞ որ առաքելությունն իր պարեկության գրաֆիկը նախապես տրամադրում է ադրբեջանական կողմին, ուստի ադրբեջանական ԶՈՒ-ն, բնականաբար, փոխհրաձգություն չի հրահրելու սահմանի այն հատվածներում, որտեղ այդ պահին ԵՄ դիտորդներն են պարեկություն իրականացնում։
Նիկոլ Փաշինյանը Մյունխեն և Փարիզ կատարած աշխատանքային այցերի միջև հասցրել է նաև հեռախոսազրույցներ ունենալ։ Փետրվարի 20-ին ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի գրառումից տեղեկացանք, որ Փաշինյան-Միշել հեռախոսազրույց է կայացել։
Մինչ ՀՀ իշխանություններն ինտենսիվորեն շարունակում են իրենց «արշավը» դեպի Արևմուտք, և մինչ Նիկոլ Փաշինյանը եվրոպական մեկ մայրաքաղաքից մեկնում է մյուս մայրաքաղաք, մասնավորապես՝ Մյունխենից Փարիզ, լրացավ Հայաստանում ԵՄ դիտորդական քաղաքացիական առաքելության տեղակայման մեկ տարին։
«Հայաստանում պետք է մտածեն ու հասկանան, թե ինչ հարց է լուծում այդ քաղաքականությունը Հայաստանի համար»,- նկատեց նա։
«Փաշինյանին պետք է պարտության մատնել հայ ժողովրդի դեմ մղվող մենթալ պատերազմում»,- այս մասին այսօր՝ Ղարաբաղյան շարժման 36-ամյակի օրը, Ազատության հրապարակում «Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժման հրավիրած հանրահավաքի ժամանակ ասաց ՀՀԿ անդամ Հայկ Դերձյանը՝ ամբիոնից ընթերցելով ՔԿՀ-ից ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ուղերձը։
«Ալմա Աթայի փաստաթուղթը պայմանագիր չէ, այլ պարզապես հռչակագիր»,- այս մասին այսօր՝ Ղարաբաղյան շարժման 36-ամյակի օրը, Ազատության հրապարակում «Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժման հրավիրած հանրահավաքի ժամանակ հայտարարեց պրոֆեսոր Ալեքսանդր Մանասյանը։
Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում ավելի քան կես տարվա դադարից հետո տեղի ունեցավ Նիկոլ Փաշինյանի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: Շաբաթվա սկզբի սահմանային լարվածությանը հաջորդած եռակողմ բանակցությունները տևեցին մոտավորապես 45 րոպե։
ՀՀ կառավարության տարածած հաղորդագրությունում որևէ այլ մանրամասն չի հաղորդվում, իսկ բրիտանական ծառայությունը Մուրի հանդիպումների վերաբերյալ հաղորդագրություններ չի տարածում, ուստի, ինչպես և կարելի է ենթադրել, բարդ է որևէ պաշտոնական, գուցեև ոչ պաշտոնական շրջանակից ստանալ տեղեկություն, թե ինչ են քննարկում Փաշինյանն ու աշխարհի ամենաուժեղ հետախուզական ծառայության ղեկավարը՝ Էրդողանի ընկեր Մուրը։
«Ներկայիս իրավիճակը ձեռնտու է նաև Ռուսաստանին նրանով, որ ՌԴ-ն նախկին իրավիճակի պահպանման դեպքում չէր կարողանալու ապահովել Հայաստանի ռազմատեխնիկական պահանջն այն ամենի ֆոնին, ինչ տեղի է ունենում Ուկրաինայում, և այն ամենի ֆոնին, թե ինչի դեմ է այնտեղ պայքարում Ռուսաստանը։ Բնականաբար, ՌԴ-ն առաջին հերթին՝ իր կարիքները պետք է հոգա»,- նման կարծիք հայտնեց Պավել Ֆելգենգաուերը։
168.am-ի հետ զրույցում, պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս են արցախահայերը վստահելու ռուսական կողմին և վերադառնան Արցախ ՌԴ-ի միջնորդած երաշխիքներով, երբ ռուս դեսպանն Ադրբեջանի ռազմական օպերացիան և Արցախի էթնիկ զտումը որակում է հակաահաբեկչական գործողություն, ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովն ասաց, որ ճիշտ է հետևել ՌԴ գլխավոր դիվանագետի արած հայտարարություններին, որովհետև նա է ճիշտ արտացոլում արտաքին քաղաքական դիրքորոշումները։
«Տեսնում ենք, որ չնայած ԵՄ դիտորդների աղմկոտ ներկայությանը ՀՀ-ում, սահմանային միջադեպերը չեն դադարել, ԵՄ ազդեցությունն ընդլայնվում է, ներկայությունն ավելանում է, սակայն այն անվտանգային առումով ի՞նչ փոփոխություն է բերում, հայտարարությունը ինչպե՞ս է անդրադառնում ՀՀ անվտանգության վրա։ Մենք պետք է տարբերակենք հայտարարությունները և իրական, հարցեր լուծող քաղաքականությունը»։
«Ինչո՞ւ է Ադրբեջանի համար կարևոր փաթեթավորումը, քանի որ 2020 թվականի պատերազմից և նոյեմբերի 9-ի փաստաթղթի ստորագրումից, խաղաղապահների տեղակայումից կարճ ժամանակ անց ադրբեջանական քարոզչությունն ուղղված է եղել խաղաղապահների դեմ, որպեսզի կոնտինգենտն օր առաջ լքի Ղարաբաղը։ Սակայն այս երեք տարիների ընթացքում ակտիվ ու բուռն աշխարհաքաղաքական իրադարձություններ տեղի ունեցան այս հակամարտության շուրջ։
ՀՀ ԱԳՆ-ն լիարժեք չի մեկնաբանում, թե ինչո՞ւ են ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքից հեռացրել կամ անհասանելի դարձրել ԼՂ հակամարտությանը ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը վերաբերող քառալեզու բաժինները։ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը՝ ի պատասխան 168.am-ի գրավոր հարցման, պատասխանեց, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ բաժինն ԱԳՆ կայքէջից չի հեռացվել, իսկ բովանդակությունն արտացոլված կլինի պատշաճ ժամկետներում:
ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքի մի շարք բաժիններ անհասանելի են նախօրեից։ Խոսքը մասնավորապես այն բաժինների մասին է, որտեղ կային տեղեկություններ Արցախի, Արցախյան հիմնախնդրի մասին։
168․am-ի հետ զրույցում ռուս կովկասագետ Ստանիսլավ Տարասովն ասաց, որ ներկայումս սա ամենաբարդ ու ամենացավալի հարցերից մեկն է, որն առկա է՝ որպես հարց կողմերի միջև, սակայն սրան վերաբերվում են այնպես, ասես նման հարց գոյություն չունի։ Սակայն, նրա խոսքով, նման վերաբերմունքը չի նշանակում ամենևին, որ հարցը չկա, ու մի օր դրա մասին չեն խոսելու։
168.am-ի հետ զրույցում եվրոպացի վերլուծաբան Սյուզան Ստյուարտը նշեց, որ, դատելով հաղորդագրություններից, Ֆրանսիայի նախագահը կամ Գերմանիայի կանցլերը, որը ներկա էր նախկին մի քանի հանդիպումների կլոր սեղանի շուրջ, այս փուլում չեն մասնակցի բանակցությունների։
168․am-ի հետ զրույցում՝ մեկնաբանելով ընտրություններից անմիջապես հետո կատարած Ալիևի այս այցը, ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինն ասաց, որ բնականաբար սա պատահական կազմակերպված այց չէ, ու օրը ևս այս նոր ձեռքբերմանը ծանոթանալու համար պատահական չէ ընտրված։
Ադրբեջանի գործող նախագահ Իլհամ Ալիևը շարունակում է շնորհավորանքներ ստանալ արտահերթ նախագահական ընտրություններում 90 տոկոսից ավելի ստանալու և բացարձակ «հաղթանակի» կապակցությամբ։
Իրանցի վերլուծաբան Կայհան Բարզեգարը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ ՀՀ-ում Իրանի դեսպանը ներկայացրել է ՀՀ-ի վերաբերյալ Իրանի բոլոր կարևոր մոտեցումները՝ ՀՀ սահմանների անձեռնմխելիություն, ռեգիոնի աշխարհաքաղաքականության անփոփոխելիություն և ռեգիոնալ կապուղիների հարցում ՀՀ-ով անցնող երթուղիների նախընտրելիություն։
Նախօրեին Ադրբեջանում կայացան դեկտեմբերի 7-ին Իլհամ Ալիևի հայտարարած արտահերթ նախագահական ընտրությունները։ Այս ընտրություններն Ադրբեջանում անցկացվեցին առանձնակի ոգևորությամբ, հաշվի առնելով այն փաստը, որ իշխանություններն ընտրատեղամասեր էին բացել նաև Արցախում։
Այսօր Ադրբեջանում մեկնարկել են նախագահական ընտրությունները. ընտրատեղամասերը քվեարկության համար բացվել են ժամը 08:00-ին և կփակվեն ժամը 19:00-ին։
«Ինչո՞ւ նոր նպատակներ, որովհետև այդ մասին խոսվում է։ Ադրբեջանը շարունակելու է նախկին քաղաքականությունը, ավելի վստահ է գործելու միջազգային ասպարեզում, ինչպես ավելի հաճախակի վերջերս անում է Արևմուտքի հետ, ընտրական այս փուլում մերժեց արևմտյան դիտորդների, արտաքսեց երկրից կամ ավելի վաղ՝ ֆրանսիացի դիվանագետներին, սպառնում է ընդհանրապես դուրս գալ Եվրոպահի խորհրդից՝ ի պատասխան ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության լիազորությունների դադարեցման։
«Ռուսաստանի համար Թուրքիան, նորություն չեմ նշի, ամենաառանցքային, միևնույն ժամանակ՝ ամենաբարդ գործընկերներից մեկն է, որը նաև ՆԱՏՕ-ի անդամ է և անընդհատ արևմտյան ճնշումների ներքո, որոնք վերջերս Արևմուտքի համար օգտակար արդյունքների հանգեցրին։ Սակայն ՌԴ իշխանությունները քիչ են վհատվում այդ փաստից և փորձում են շարունակել աշխատանքը՝ չկորցնելու համար կարևոր ուղղություններով համատեղ աշխատանքը, ինչը ներկայումս չափազանց կարևոր է ՌԴ-ի համար։
Վրացի վերլուծաբան Սոսո Ցինցաձեն մեզ հետ զրույցում ասաց, որ, բնականաբար, այս փոփոխությունը որևէ կերպ չի անդրադառնա Վրաստանի արտաքին քաղաքական օրակարգի վրա՝ հատկապես ռեգիոնում, քանի որ Վրաստանը փորձում է հավասարակշռված քաղաքականություն վարել Հայաստանի, Ադրբեջանի, ինչպես նաև Թուրքիայի միջև։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շարունակում է Հայաստանի նկատմամբ հրապարակային նորանոր պահանջներ հնչեցնել։
168.am-ի հետ զրույցում ռուս վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը, մեկնաբանելով Զախարովայի դիտարկումները և հարցը, թե արդյո՞ք դա պետք է դիտարկել՝ որպես սպառնալիք ՌԴ-ի կողմից, ասաց, որ ՌԴ դիվանագիտության ներկայացուցիչը պարզապես անկեղծորեն ներկայացրել է ՌԴ կարծիքը և այն, թե ինչին կարող են ուշադրություն դարձնել Հայաստանում։
Ռուս քաղաքական վերլուծաբան Անդրեյ Արեշևը մեզ հետ զրույցում նշեց, որ Իրանի շուրջ տեղի ունեցող յուրաքանչյուր զարգացում առանցքային նշանակություն ունի Հայաստանի Հանրապետության համար, քանի որ 2020թ. պատերազմից հետո Իրանը Հարավային Կովկասում էական աշխատանք է իրականացնում ի օգուտ ՀՀ-ի ու ՀՀ շահերի։
«Պետք է մտածել, թե որքանով է դա անվտանգ»,- այս մասին ամենշաբաթյա բրիֆինգի ժամանակ ասաց ՌԴ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինայի՝ Երևանի վերաբերյալ արտաքին քաղաքական դիտարկումներին։
168.am-ի հետ զրույցում ռուս վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովն ասաց, որ մերձավորարևելյան «կրքերն» օրեցօր թեժանում են, և մեծանում է ամերիկյան հարվածի հավանականությունն Իրանի ներկայության դեմ Սիրիայում կամ Իրաքում, քանի որ նախագահական ընտրություններին ընդառաջ՝ ԱՄՆ նախագահ Բայդենը հեղինակությունը պետք է փորձի բարձրացնել, քանի որ Հորդանանի իրադարձություններն անպատասխան թողնելը կդիտարկվի լուրջ թուլություն։