Փաստեր բերեք, թեև դրանք չկան, կա միայն հիստերիա ու վիրավորանք. Զախարովայի կոշտ հարցը ՀՀ քաղգործիչներին
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայ քաղաքական գործիչներին, որոնք մեղադրում են ՌԴ-ին և ռուս խաղաղապահներին արցախահայությանը չպաշտպանելու մեջ, հորդորեց փաստեր ներկայացնել։
Զախարովան ասաց, որ տեսնում են այդ հայտարարությունները, դրանք համարում ապակառուցողական և գլխավորը՝ իրականությանը չհամապատասխանող։ «Տարօրինակ է, որ դրանք շարունակվում են։ Մենք ունենք շատ խիտ, վստահելի երկխոսություն մեր ՀՀ ԱԳՆ գործընկերների հետ, դա մեր ավանդական շփումն է։ Մենք այդ հայտարարությունների կապակցությամբ բազմիցս ռուսական դիրքորոշումն ենք ներկայացրել և ասել, որ դրանք միայն նոր խնդիրներ են ստեղծում երկկողմ հարաբերությունների համար և միանշանակ չեն նպաստում որևէ հարցի լուծմանը՝ ոչ երկկողմ օրակարգի ամրապնդմանը, ոչ ռեգիոնալ խնդիրների կարգավորմանը։ Բայց, ինչպես երևում է, ինչ-որ մեկին այնտեղ դա ձեռնտու է։ Ես հստակ չգիտեմ՝ դա ձեռնտու է ինչ-որ մեկին Հայաստանո՞ւմ, թե՞ արտերկրում, բարդ է ասել»,- ասաց Զախարովան։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն ասաց, որ դրանք փորձեր են՝ խեղաթյուրել փաստերը սեփական պատասխանատվությունը վերացնելու նպատակով։
«Այլ կերպ ես դա չեմ կարող գնահատել»,- նկատեց ռուս դիվանագետը։
Զախարովան կարդաց ՌԴ Գլխավոր խորհրդի որոշումը և հարց ուղղեց․ «Որևէ դրույթ այս որոշումից չի՞ կատարվել։ Եթե որևէ մեկը կունենա խիղճ կամ խղճի բացակայության դեպքում այդչափ հանդգնություն ասելու համար, որ ինչ-որ բան սրանից չի իրականացվել, ապա խնդրում եմ ներկայացրեք փաստեր, սեղանին դրեք ձեր փաստարկները։ Դրանք չկան, կան միայն հիստերիաներ ու վիրավորանքներ։ Հենց այն, ինչ գրված է այս փաստաթղթում, դա էլ իրականացվել է»։
Մանրամասները՝ տեսանյութում