Հայաստանը նոր պայմաններ է առաջադրում Սյունիքով երթուղու բացման հարցում. չեն ցանկանում, որ ռուս սահմանապահներն այնտեղ տեղակայվեն. Լավրով

Արևմտյան երկրները չեն ցանկանում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ կարգավորման այն համաձայնագրերի իրականացումը, որոնք կնքվել են Ռուսաստանի միջնորդությամբ, Արևմուտքը միջամտում է հակամարտության կարգավորման գործընթացին։

Այսօր իր մեծ ասուլիսի ընթացքում ասաց ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

«Մենք տեսանք, թե ինչպես ԵՄ-ն, Ֆրանսիան, Գերմանիան, ԱՄՆ-ը, հենց որ հասկացան, որ ռուս-հայ-ադրբեջանական գործընթացն արդյունք է տալիս երթուղիների ապաշրջափակման, սահմանի սահմանազատման և խաղաղության պայմանագրի պատրաստման հարցում, անմիջապես սկսեցին ներթափանցել»,- ամփոփիչ ասուլիսում նշեց նա։

Լավրովը հավելեց, որ Արևմուտքը չի ցանկանում թույլ տալ, որ «Երևանի և Բաքվի միջև Ռուսաստանի միջնորդությամբ կնքված համաձայնագրերը կայանան»։

«Ցավալի է, որ արևմտյան էգոիստական ​​նկրտումների շահերը խանգարում են՝ ինչպես Հայաստանի, այնպես էլ՝ Ադրբեջանի հիմնարար շահերի իրականացմանը»,- եզրափակեց ՌԴ ԱԳՆ ղեկավարը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031