Տնտեսագետ Արտակ Մանուկյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց իր կատարած ուսումնասիրությունը ՀԷՑ-ի կայքում, որտեղ, ըստ նրա՝ կան մի շարք «անհասկանալի» թվեր:
2014 թվականին մենք ունենք 0.5 տոկոս սպառման աճ, բայց այս աճը չպետք է ինչ-որ մեկին ենթադրել տա, որ դա ինչ-որ հենք ունի. դա ընդամենը պայմանավորված է գազի գնի բարձրացումով:
Ընդհանրապես տնտեսվարման մեջ շատ կարևոր մի չափորոշիչ կա՝ արդյունավետությունը, իսկ շահույթը եկամտի ու ծախսի տարբերությունն է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման մասին՝ ասաց կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը՝ հավելելով, թե երբ պարբերաբար փորձում են շահույթի խնդիրը լուծել՝ եկամուտներ բարձրացնելով, ապա դա առնվազն խոսում է այն մասին, որ կառավարումն անարդյունավետ է:
«Բուհն ինչ-որ կահույք չէ, որ այստեղից այնտեղ տեղափոխես, բուհն ունի իր համակարգը տվյալ քաղաքում, գրադարանները, դասախոսական անձնակազմը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով բուհերը Երևանից Գյումրի տեղափոխելու նախագծի մասին՝ նման տեսակետ հայտնեց հոգեբան Սամվել Խուդոյանը, ըստ որի՝ դա աբսուրդի գագաթնակետն է:
Քանդակագործը չի հավատում, որ որևէ դասախոս իր ընտանիքը կթողնի-կգնա Գյումրի: Դիտարկմանը, թե նախագծի հեղինակ Գուրգեն Մուշեղյանն ասել է, որ ինքը կգնա իր ընտանիքով Գյումրիում աշխատելու, Ֆ. Առաքելյանն այսպես արձագանքեց. «Մուշեղյանն ընտանիք չունի: Մուշեղյանն իմ ընկերն է, 80 տարեկան է, բան չի մնացել ապրելու: Մուշեղյանն ի՞նչ ունի արդեն՝ թոռներ ունի, արդեն ծոռներ է ունենալու»:
«Դեռևս 70-ական թվականներին կար նման մտահղացում: Սա միտում ունի քաղաքը բեռնաթափելու»,- ասաց նախագծի հեղինակը:
168.am-ի հարցին՝ հնարավո՞ր է «Ալյանսը» շարունակի նախկին ԲՀԿ-ի քաղաքական գիծը՝ հաշվի առնելով, որ Տիգրան Ուրիխանյանը ԲՀԿ-ից դուրս եկավ հենց այն ժամանակ, երբ Գագիկ Ծառուկյանը դուրս եկավ ԲՀԿ-ից և քաղաքականությունից՝ Գառնիկ Իսագուլյանը պատասխանեց, որ Տիգրան Ուրիխանյանի մատնանշած ուղղությունը իր մեջ ներառում է այն բոլոր խնդիրները, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն էր իր առջև դրել:
«Տա Աստված, որ համադրվելով այլ կուսակցությունների ծրագրանպատակային մոտեցումների հետ՝ կուսակցությունը երկրում մի այնպիսի իրավիճակ կստեղծի, որ կուսակցություններն իրար հետ կմրցակցեն ծրագրերով, ոչ թե գրպանի պարունակությամբ: Այդ տեսակետից ողջունում ենք նոր ստեղծված քաղաքական միավորի ծնունդը: Տա՛ Աստված, որ կուսակցությունն իսկապես դառնա Հայաստանի քաղաքական համակարգը զարգացնելուն միտված նախաձեռնություն»,- ասաց Ա. Մինասյանը:
«Կարծում եմ՝ այսօր այն անձինք, քաղաքական գործիչները, որոնք ասելիք ունեն, պետք է անպայման իրենց գործունեությունը ծավալեն»,- այսօր «Ալյանս» կուսակցության առաջին համագումարին նման տեսակետ հայտնեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր տեղի ունեցավ ԲՀԿ նախկին անդամ, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի «Ալյանս» «առաջադիմական-ցենտրիստական կուսակցության առաջին համագումարը:
«Սկիզբը վատ չէ, Տիգրան Ուրիխանյանը կազմակերպված, կայացած, երիտասարդ, առողջ մտածելակերպի անձնավորություն է, այստեղ ամենակարևորն այն է, որ կարողանա կայացնի, սա դեռ կայացում չէ, սա դեռ առաջին քայլն էր, դեռ պետք է ճանապարհ անցնի, ժողովրդի մոտ հույս, հավատ, սեր առաջացնի»,- այսօր նախկին ԲՀԿ-ական Տիգրան Ուրիխանյանի «Ալյանս» կուսակցության համագումարի ժամանակ ասաց նախկին ԲՀԿ-ական, ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանը::
Այսօր ԲՀԿ նախկին անդամ, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի «Ալյանս» «առաջադիմական-ցենտրիստական» կուսակցության առաջին համագումարին ներկա էր նաև ԲՀԿ-ի ներկայիս մամուլի քարտուղար Վահան Բաբայանը: Նա նշեց, որ իրենց կուսակցությունը որոշում է կայացրել, որ սա քաղաքական միջոցառում է և կուսակցությունն իրեն է լիազորել մասնակացելու նոր ստեղծվող կուսակցության համագումարին:
Այսօր ԲՀԿ նախկին անդամ, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի «Ալյանս» «առաջադիմական-ցենտրիստական կուսակցության առաջին համագումարին համագումանրին ներկա էին մի շարք ԲՀԿ-ականներ՝ Վահան Բաբայանը, Վահեն Էնֆիաջյանը, ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը:
«Նաիրիտ» գործարանի աշխատակիցները որոշել էին Կառավարության շենքի առջև 2 օր նստացույց անել, բայց քանի որ վաղը շաբաթ օր է, համարում են, որ այլևս իմաստ չունի Կառավարության շենքի մոտ նստացույց անելը: Նրանք կշարունակեն իրենց նստացույցը մինչև ժամը 20:00-ն, իսկ երեքշաբթի օրը այն կվերսկսեն աևդեն Բաղրամյան 26-ի դիմաց:
Հարցին՝ այսքան ժամանակ այդքան պահանջել եք, լուծումներ ստացե՞լ եք, Ն. Փաշինյանն այսպես պատասխանեց. «Այս մարդիկ էլ բազմաթիվ հարցեր բարձրացրել են, ստացե՞լ են լուծումներ: Այսօր Հայաստանում բազմաթիվ չլուծված հարցեր կան, և դրա համար էլ մենք այսօր մեր քաղաքական գործունեությունը փորձում ենք կառուցել այնպես, որ հարցեր ոչ միայն բարձրացվեն, այլև լուծվեն»:
Նաիրիտցիները այսօր Կառավարության շենքի դիմաց անցկացվող իրենց նստացույցը կավարտեն ժամը 20:00-ին և երեքշաբթի օրվանից ժամը 11:00-ից կսկսեն իրենց ակցիաները նախագահական նստավայրի դիմաց: Քիչ առաջ Կառավարության շենքի դիմաց նստացույց անող նաիրիտցիների հետ հանդիպման էր եկել ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, ով հենց նրանց մոտից հեռախոսազրույց ունեցավ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի հետ:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով համայնքների խոշորացման անհրաժեշտության մասին՝ նշեց, որ այս խնդիրը կա 1995-96 թվականներից, երբ ստեղծվում էին մարզպետարանները:
Լ. Խաչատրյանը կողմ է շրջանային խոշարացմանը, բայց կարծում է՝ հիմա ընդհանրապես նման գործընթացների ժամանակը չէ
«Այս վերջին զարգացումները՝ էլեկտրաէներգիայի թանկացման հետ կապված, որևէ լավ բանի չեն բերելու, շատ տխուր հետևանքներ կարող են ունենալ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով էլեկտրաէներգիայի թանկացման մասին՝ նման տեսակետ հայտնեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Միքայել Մելքումյան:
«Նախագահական ընտրությունների արդյունքում Սերժ Սարգսյանի հիմնական օպոնենտը՝ Րաֆֆի Հովհաննիսյանը, իր նախընտրական ծրագրում առանցքային էր համարում սահմանադրական բարեփոխումները: Ի՞նչ արեց Սերժ Սարգսյանը, որը դա չէր կարևորում. համագործակցություն ձևավորելու նպատակով առաջարկեց Րաֆֆի Հովհաննիսյանին՝ նախաձեռնել և ղեկավարել այդ բարեփոխումները: Հիմա ասացեք խնդրեմ, սա քաղաքական ի՞նչ ժեստ անվանենք»:
«Մենք այստեղ մի փոքր այլ պատկերացում ունենք, մենք գտնում ենք, որ պետք է արձանագրվի այս պարզ թեզը, որ պետական իշխանությունը պատասխանատվություն է, եթե դուք գրում եք՝ գործառույթ, ինստիտուտ, լիազորություն, մեր պատկերացմամբ՝ լիազորությունը միշտ ասոցիացվում է իրավունքի հետ, և պատասխանատվությունը մղում է երկրորդ պլան»,- նշեց Խ. Հարությունյանը: Նա կարծում է՝ սոցիալական պետության հիմնական հատկանիշը ոչ այնքան՝ սոցիալական արդարության ինստիտուտների ապահովումն է, որքան տնտեսական համակարգը՝ սոցիալական պետության հիմքում.
Ռ. Հաթյանը կարծում է՝ սա այն ծրագրի շարունակությունն է, որը կոչվում է գլոբալիզացիա. «Այդ ծրագրի շրջանակներում նախատեսվում է բնակչության աճի տենդենցի պակասում: Թուրքիան հրաժարվել է, չի արել, մեր հարևան Վրաստանը մի տարի արեց ու այլևս չարեց: Մեր իշխանութունները չեն ուզում այս խոշոր միջազգային առողջապահական կառույցին նեղացնել, ու նրանք էլ ուզում են՝ ում կարող են՝ համոզեն: Ինչ-որ բան կա, որ մենք չգիտենք»:
«Հայաստանի այդ նախաձեռնությունը պետք է շատ ավելի վաղ լիներ, մենք նույնիսկ կարծում էինք, որ Հայաստանը կարող էր Իրան-Արևմուտք փոխհարաբերություններում ստանձնել լավ դերակատարություն»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով ԵՏՄ ղեկավարների նիստում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի կողմից հնչեցրած հայտարարությունների մասին՝ նման տեսակետ հայտնեց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը:
Կենսաֆիզիկոս, «Հանուն առողջության» նախաձեռնության անդամ Աշոտ Կարապետյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով այն մասին, թե ինչ հետևանքներ կարող են ի հայտ գալ ալյուրը ֆոլաթթվով հարստացնելու դեպքում՝ նշեց, որ ֆոլաթթուն ակտիվացնում է էստրոգենները, այսինքն՝ կանացի հորմոնների աճ է առաջացնում:
Նա պատմեց, որ մինչև Իրան ժամանելը՝ Լ. Տեր-Պետրոսյանն ինքնաթիռի մեջ բոլորի հետ զրուցել է. «Լևոն Տեր-Պետրոսյանը բոլորիս հետ զրուցել է, հատկապես ինձ հետ՝ հաշվի առնելով, որ ես դաշնակցական եմ և շատ բաներ կարող է իմանամ»:
«Սպառողական տեսակետից խախտվում է սպառողի ամենակարևոր՝ ընտրության իրավունքը, թույլ չեն տալիս, որ սպառողը, որն ամբողջ աշխարհում ինքն է թելադրում, և ինքն է շուկայի արքան, ընտրություն կատարի»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով ալյուրը ֆոլաթթվով հարստացնելու նախաձեռնության մասին՝ ասաց Սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանը:
«Հերթական անգամ` Ռիգայից առաջ, կրկին նոր ռուսական ընկերությունները հայտարարում են, որ իրենք վնասներ են կրում և պետք է էլեկտրաէներգիայի սակագինը վերանայեն։ Սա ակնարկ է, որ` տեսեք, իմացեք ձեր տեղը, հանկարծ չմտածեք` Եվրոպայի հետ «առանց իմ ասելու, առանց իմ ասած չափի» հարաբերություններ հաստատելու մասին»,- ասում է Ս. Սաֆարյանը։
Այսօր «Կովկաս» ինստիտուտում հրավիրված քննարկման ժամանակ խոսելով մայիսի 3-ին ԼՂՀ-ում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքների մասին՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախկին փոխնախարար Մասիս Մայիլյանը նկատեց, որ յոթ կուսակցություններից հինգն անցել են խորհրդարան, որոնցից երեքը 2007 թվականից միասին են աշխատում և իշխանական կոալիցիա են կազմում:
«Զինադադարը ամենագլխավոր ձեռքբերումն է ամբողջ խաղաղ գործընթացի մեջ»,- այսօր Կովակաս ինստիտուտում հրավիրված քննարկման ժամանակ՝ խոսելով հրադադարի մասին՝ նման տեսակետ հայտնեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը: Ըստ նրա՝ այդ հրադադարի փաստաթուղթը ավելի շատ դարձել է պատմաբանների համար օգտագործման խնդիր, քան իրականում օգտագործվեց կողմերին ինչ-որ բան բացատրելու համար.
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Թադևոս Ավետիսյանը ներկայացրեց Աշխատանքային օրենսգրքում նախատեսվող փոփոխություններից որոշ կետեր:
«Ես՝ որպես Աշխատանքի զբաղվածության վարչության պետ, կոնկրետ իրավական ակտերի և նախագծերի մշակման իրավասություն ունեմ և ներկայացնում եմ այն, ինչը մեր աշխատանքի արդյունքն է: Իսկ թե ինչպես պետք է արվի, կարծում եմ՝ բազմաթիվ ծրագրեր են իրականացվում, այդ թվում՝ պետական հսկողություն, վերահսկողություն, տարբեր պետական մարմինների կողմից այսօր իրականացվում է նաև տեսչական բարեփոխումների գործընթաց մեր երկրում, որտեղ հստակ ռիսկերի հիման վրա ստուգումների համակարգ է ներդրվում»: