«Վաղ թե ուշ ՀՀ-ի էլեկտրացանցերի հետ կատարվելու էր այն, ինչ հիմա է կատարվում ոչ թափանցիկ գործունեության պատճառով»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման մասին՝ նման տեսակետ հայտնեց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստեփան Սաֆարյանը:
«Կարծում եմ՝ բոլորդ էլ ֆիքսեցիք այն տարօրինակ վիճակը, որը սկսվեց Բրազիլիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձևն ընդունելուց հետո, մեր ԱԳ նախարարը շտապեց շնորհավորել, մինչդեռ դեռ այդ բանաձևը վերին ատյանում չէր ընդունվել»:
«Կարծում եմ՝ և՛ Գագիկ Ծառուկյանը, և՛ Սերժ Սարգսյանն իրենց ելույթներում բազմաթիվ անգամներ նշել են, որ Հայաստանի ներսում իրենք թշնամիներ չունեն, պարոն Ծառուկյանը բազում անգամներ ասել է, որ իր լավ ընկերն է և՛ առաջին նախագահը, և՛ երկրորդ նախագահը, և՛ երրորդ նախագահը, և ասել է, որ ցանկացած քաղաքական փոխհարաբերություն ամենևին չի նշանակում, որ տվյալ մարդկանց միջև մարդկային փոխհարաբերությունները պետք է ավարտվեն»:
«Եթե հասարակական կազմակերպությունների կամ քաղաքացիական ակտիվիստների նկատմամբ իշխանություններն ավելի զուսպ են և իրոք գնում են զիջումների, որովհետև գիտեն, որ դա հասարակական պահանջ է, ապա քաղաքական ուժերի դեպքում իշխանություններն ինքնըստինքյան կգերադասեն զիջումների չգնալ, որովհետև դա ընդդիմության կողմից կդիտվի` որպես թուլություն, և մեծ հարված կլինի իշխանությունների համար։ Կարծում եմ` քաղաքական ուժերն ինչքան հեռու մնան այսպիսի պայքարներից, այնքան դա կլինի հօգուտ ժողովրդի»։
«Ասացին, որ իրենք այնտեղ են տեսնում հարցի պատասխանը, որ եղած գումարները նպատակային չեն օգտագործվել: Առաջնայինն այսօր տեխնիկական վերազինման հարցն է, և, եթե այսօր մենք իրենց հարցնենք՝ այսքան փող ենք տալիս, դուք հետագայում դեպի զարգացման կգնա՞ք, էլ չի՞ լինի այդ ամեն ինչը, նրանք չեն կարող այդ հարցին պատասխանել»:
«Էներգահամակարգը չափազանց բարդ ինժեներական համակարգ է, այն ամբողջ աշխարհում պահանջում է հետևողական արդիականացում, թարմացում ու շահագործման պայմանների բարելավում, ինչը տեղի չի ունեցել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման մասին՝ նման տեսակետ հայտնեց տնտեսագետ Վարդան Բոստանջյան:
Հարցին՝ դա ի՞նչ նպատակով կարող է արվել, Վ. Բոստանջյանը պատասխանեց, որ դրա գերնպատակն այն է, որ նրանք, ովքեր մնացել են ՀՀ-ում, մտածեն լրիվ ուրիշ բաների մասին և կառավարման մասին չմտածեն:
Լրագրողներից մեկի հարցին՝ ասում եք՝ «կարո՞ղ է գիժ եմ, որ միանամ», ի՞նչ է՝ այն ժամանակ գի՞ժ էիք, որ միացաք իրենց, Ս. Միքայելյանն այսպես պատասխանեց. «Այն ժամանակ ես ժողովրդին եմ միացել, գիժ էլ եմ, մի վախեցի»:
«Մենք կողմ ենք իշխանափոխության և ձևավորելու ենք ինստիտոցիոնալ ընդդիմություն, որը կարողանա պայքարել 2017 թվականի ընտրություններում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, ազատամարտիկ Սասուն Միքայելյանը:
«Ունենք խնդիր, և բոլորս գիտակցում ենք, բայց խնդրի դեմ չեն պայքարում՝ խնդիրը խորացնելով, այսինքն՝ մենք ունենք էլեկտրացանցերի կառավարիչ, որն ուղղակի ձախողում է ոլորտը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման մասին՝ նման տեսակետ հայտնեց «Իրազեկ և պաշտպանված սպառող» հ/կ նախագահ Բաբկեն Պիպոյանը:
«Եթե ՀԷՑ-ը կարողանա հիմնավորել, որ իր արած բոլոր այդ ծախսերը պետք է ներառվեն սակագնի մեջ, կլինի արդարացված, բայց դա չեն կարող հիմնավորել, հետևաբար հանձնաժողովը հաշվի կառնի որոշ ծախսային հոդվածները, և ըստ դրա՝ որոշակի առումով կթանկացնի: Թանացումից խուսափելը լինելու է բավականին դժվար»:
«Եթե սրիկայություններ չանեն՝ Վահագն Գևորգյանի օգտին 5 %-ից ավելի էլ չեն քվեարկի, նրան ոչ ոք չի ճանաչում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Աբովյան քաղաքի քաղաքապետի թեկնածու Կարապետ Իսրայելյանը՝ խոսելով հունիսի 7-ին կայանալիք ընտրությունների մասին:
«Երկու ամիս է, ամիս ու կես է արդեն իր զորքն այս քաղաքում է: Այդ զորքը՝ մարզպետի գլխավորությամբ, գիշեր-ցերեկ այստեղ են, ի՞նչ են անում այս քաղաքում: Ես միշտ կավիճ էի առնում, քաղաքապետարանի դիմաց կավճանկարչություն էի կազմակերպում»:
Ժողովրդի, պետության վիճակն ուղղակիորեն կախված է կառավարման համակարգից՝ լավ կառավարման համակարգի դեպքում՝ կեցության մակարդակը բարձր է լինում, վատ կառավարման համակարգի դեպքում՝ հակառակը:
«Ընտրակեղծիքների դեմն արդեն առնված է, իրենց վրա էլ խաբար չկա, եթե իրենք իրենց գլխներից ձեռք են քաշել, թող մի հատ փորձեն այդ օրն ընտրակեղծիք անել, իրենց այդ խոստացած հանձնաժողովի անդամները, ում վզին դրել են, որ պետք է անպայման ընտրակեղծիք անեն, թող փորձվեն, հետո կտեսնեն՝ ինչ է կատարվում, ինձ թվում է՝ հետո սաղ կյանքները կզղջան, որ նման բան արեցին»:
«Թեկնածուներից 3-ն էլ ինձ համար երեխա են՝ այդ Էդվինն էլ, Պալաչն էլ, իսկ այդ Վահագնի ապ ու պապերը չեն կարող ինձ 5 մետրից մոտ գալ, բայց նրա կողքին կանգնած է թիկանազորը, ու մեկը կարող է նրան շոյվելու համար արել է»:
«Ինձ պետք չեն անարդար ընտրություններ, և ես ամեն ինչ անելու եմ, որ ընտրություններն անցնեն առանց կեղծիքների: Հորդորում եմ նաև մյուս թեկնածուներին, նաև իրավապահ մարմիններին, որպեսզի այդ օրը հետևողական լինեն և իրենց աշխատանքը ճիշտ կատարեն»:
«Ես չեմ եկել այստեղ լոլո կարդամ, ստից խոստումներ տամ ու գնամ, ես եկել եմ այստեղ և ասում եմ իրականությունը, ինչը լինելու է վաղը: Ես եկել եմ ասեմ ձեզ՝ օգտագործեք ինձ և կստանաք ձեր ուզած Աբովյանը»,- հայտարարեց Ա. Հարությունյանը:
Քիչ առաջ «Ազատության» հրապարակում «100-ամյակն առաց ռեժիմի» շարժման ղեկավար ժիրայր Սէֆիլյանը, հայտարարեց, որ հանրահավաքի սակավամարդությունը չպետք է ընկճեն իրենց։ Նա հայտարարեց, որ իրենք պատրաստվում են լայնացնել իրենց շարժման շրջանակները՝ համախմբելով տարբեր քաղաքացիական նախաձեռնությունների և քաղաքական ուժերի։ Նա նշեց, որ իրենք պետք է համախոհներ ձեռք բերեն նաև սփյուռքում, ինչում իրենց օգնում է իշխանությունը։ «Մենք միշտ խոսել […]
«Մի նոր Լիսկայի տղա է ձեր երեխաներին կուրացնելու, մի նոր նեմեցի ախրանա է ձեր երեխային ծեծելու այնքան, որ մեռնի և այդ ամենի համար դուք եք պատասխան տալու, որ ոչինչ չարեցիք։ Ինձ երբեմն ասում են, որ եթե թուրքը մեզ վրա հարձակվի մեն կելենք ու կպայքարենք։ Թուրքը վաղուց Բաղրամյան է մտել։ Բա պայքարեք, ինչո՞ւ չեք պայքարում»,- հայտարարեց Գևորգ Սաֆարյանը։
«Բանտախցերց դուրս եկանք, բայց բանտապետությունից դուրս չեկանք, դուրս եկանք գերությունից։ Ազատություն Վոլոդյա Ավետիսյանին, Հայկ Կյուրեղանյանին, Շանթ Հարությունյանին և իր ընկերներին»։ Քիչ առաջ «Ազատության» հրապարակում տեղի ունեցող «Հիմնադիր խորհրդարանի» հանրահավաքի ժամանակ այս մասին հայտարարեց «Հիմնադիր խորհրդարանի» համանախագահ Գարեգին Չուգասզյանը՝ զանգվածային անհնազանդության կոչ անելով։
Նա նշեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ դեռևս կոնսուլտացիաներ չեն ունեցել, բայց կապ կա։ Դիտարկմանը, թե քաղաքացիական պայմանագիր չի ձգտում արտահերթ ընտրությունների, իսկ դուք ձգտո՞ւմ եք, Ժիրայր Սէֆիլյանը պատասխանեց, թե կարծում է՝ փաստարկները այնքան համոզիչ են, որ իրենց կհաջողվի համոզել «Քաղաքացիական պայմանագրին»։
Հունիսի 7-ին Աբովյան քաղաքում տեղի են ունենալու քաղաքապետի ընտրություններ: Նախկին քաղաքապետ Կարապետ Գուլոյանին (այժմ՝ Կոտայքի մարզպետ) գալու է փոխարինելու քաղաքապետի արդեն 5 թեկնածուներից մեկը: Հիշեցնենք, որ Աբովյան քաղաքի քաղաքապետի թեկնածուները սկզբում 6-ն էին՝ Արթուր Հարությունյանը՝ «Պալաչ» մականունով, Վահագն Գևորգյանը, Էդվին Թադևոսյանը, Կարապետ Իսրայելյանը, Արթուր Հարությունյանը և Սամվել Հակոբյանը: Վերջինս մայիսի 28-ին ինքնաբացարկ է հայտնել՝ հօգուտ Էդվին Թադևոսյանի:
«Արդեն 7 տարի է` այդ մասին խոսվում է՝ սկսած առաջին օրվանից, երբ դուրս ենք եկել կոալիցիայից, խոսվում է կոալիցիա մտնելու մասին, և ամեն անգամ, երբ այդպես չի լինում, նորից շարունակում են մեր լրագրողները և հանրությունը նույն հարցը տալ»,- այսօր լրագրողների հետ զրույցում՝ խոսելով ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիայի հավանականության մասին՝ նման տեսակետ հայտնեց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:
«Վահան Հովհաննիսյանի՝ թե՛ որպես անձնավորության, թե՛ որպես մտավորական գործչի մտքերը միայն այս հոդվածաշարով չեն ամփոփվում, նրա ելույթները, վերլուծությունները, գիրքն ամբողջությամբ մեր պետականության, ապագայի իդեալների և դրանում ամփոփված մեր ամբողջականության մասին է: Փառք Աստծո, որ Վահանին հաջողվեց իր մտքերը շարադրել»:
Այսօր տեղի ունեցավ ՀՅԴ-ական գործիչ, Գերմանիայում Հայաստանի նախկին դեսպան երջանկահիշատակ Վահան Հովհաննիսյանի «Մայրամուտ, որը հարկավոր է կասեցնել» գրքի շնորհանդեսը:
Հարցին՝ կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ մեծ շարժում սկսվեց, և ինչ-որ հաջողության հասան, հիմա հնարավո՞ր է՝ «Ո՛չ թալանին» նախաձեռնությունն էլ «Դ!եմ եմ»-ի նման՝ վերածվի մեծ շարժման, տնտեսագետը պատասխանեց՝ իհարկե, հնարավոր է. «Գալիս է՝ մի պահ է հասնում, երբ արդեն հնարավոր չէ համակերպվել և դիմանալ: Դրա համար ես նշեցի, որ այս թանկացման պրոցեսը կարող է բերել անկանխատեսելի հետևանքների: Չեմ ուզում ինձ վրա վերցնել ծանր բեռ ու ասել, որ, այո՛, տեղի կունենա հեղափոխություն, բայց կարող է տեղի ունենալ»:
«Վահագն Գևորգյանից ինձ հարց չտաս: Ինձ բոլորովին չի հետաքրքրում, ես ասել եմ, ով՝ ում ուզում է՝ թող պաշտպանի: Նախ, ինքը ընդհանրապես այս քաղաքի համար չի աշխատել, մեկ քարը քարին չի դրել, ո՛չ ինքը, ո՛չ էլ հայրը՝ Ժիրոն, ո՛չ էլ ատամնաբույժ եղբայրը: Ի՞նչ են արել, նրա աշխատավարձը 200 հազար է եղել, ասում է՝ «ասֆալտ եմ անում», դու ասֆալտ անո՞ղ ես, դու քարը քարի վրա դնո՞ղ ես եղել: Ասում է՝ ես եմ, որ կամ, էլ չի ասում, որ՝ Ծառուկյանի կամակատարն եմ, ինչի՞ չի ասում»:
Ինչ-որ մարդու շուրջ համախմբված վիճակ է, դպրոցներում, մանկապարտեզներում ցուցակ են ուզում, պահանջում են, բայց դրանով ի՞նչ են տալու: Այսօր մենք ունենք կայացած պետություն, այդ պետությունն ունի իր ինստիտուտները, այդ ինստիտուտները կայացած են, որոշ չափով ապաքաղաքականացված են, մեր թիմը, մեր վստահված անձինք, մեր դիտորդները, մեր սիրելի լրագրողները կկանգնեն և կհետևեն, ես ամեն տեղ տեղադրելու եմ 1-2 տեսախցիկ՝ ամեն ընտրատեղամասում: Այսինքն՝ մենք մեր ձայները պահելու ենք: