Տիգրան Ուրիխանյանը պարզաբանում է, թե ինչու է ստեղծում «Ալյանսը»

Այսօր ԲՀԿ նախկին անդամ, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի «Ալյանս» «առաջադիմական-ցենտրիստական կուսակցության առաջին համագումարին  համագումանրին ներկա էին մի շարք ԲՀԿ-ականներ՝ Վահան Բաբայանը, Վահեն Էնֆիաջյանը, ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը:

Նշենք, որ համագումարին գրանցված 1157 պատվիրակից ներկա են 1017պատվիրակ:

«Ալյանս» կուսացության նախաձեռնող խմբի անդամ Տիգրան Ուրիխանյանն իր ելույթում խոսեց այն մասին, թե ինչքանով է նպատակահարմար նոր կուսակցություն ստեղծելը: Նա նշեց, որ թեև հիմա կան շատ գրանցված կուսակցություններ, բայց դրանցից քչերն են իրապես գործում որպես կուսակցություն:

Տ. Ուրիխանյանի խոսքով՝ խորհրդարանական հաթակում այսօր գոծող կուսկացությունների մեծամանությունը՝ բացի՝ Հանրապետական կուսակցության՝ բացարձակապես ընդդիմադիր են:

Կարդացեք նաև

«Անցած տարվա վերջին ՀՀ-ում ստեղծվեց մի յուրահատուկ իրավիճակ, երբ առաջին անգամ մի լուրջ օրակարգ ձևավորվեց քաղաքական ուժերի կողմից և ներկայացվեց հանրությանը: Այդ օրակարագը բաղկացած էր յուրաքանչյուրիս վերաբերող խնդրից: Թե ինչ տեղի ունցավ փետրվարին՝ հայտնի է բոլորին: Ցավոք սրտի, ընդդիմադիր ոչ իշխանական քաղաքական միավորումը տապալվեց, այնուհետև ակտիվացավ: Հիմա հարց՝ հաշվի առնելով այս հանգամանքները՝ արդյոք ցանկություն չկա՞ համալրելու և ուժեղացնելու ընդդիմադիր դաշտը: Իհարկե՝ կա: Շարունակե՞լ ոչ իշխանական քաղաքական ուժերի, հասարակական-քաղաքական կազմակերպությունների միասնաբար սկսած գործը, թե՞ վերջացել են այն բոլոր խնդիրները, որոնք կային դեռ այն ժամանակ»:

Տ. Ուրիխանյանը հայտարարեց, որ այս հանգամանքները դրդեցին իրենց որոշում կայացնելու ՀՀ-ի քաղաքական իրականության մեջ ձևավորելու «Ալյանս» «առաջադիմական-ցենտրիստական կուսակցությունը. «Ես ուզում եմ, որ մենք շարունակենք քաղաքական սերնդափոխության մեկնարկը: Եթե նկատում եք, մեր հռետորաբանության մեջ ոչինչ չի փոխվել, պետք է շնորհակալություն հայտնեմ այն քաղաքական թիմին, որի հետ քայլել եմ, ուզում եմ շնորհակալություն հայտնել ԲՀԿ-ին, որի բոլոր գաղափարների ջահակիրն եմ եղել մինչև վերջ»:

Նշենք, որ երկու դեմ և մեկ ձեռնպահ քվեարկությամբ՝ Տ. Ուրիխանյանն ընտրվեց «Ալյանս» կուսակցության նախագահ:

Տեսանյութեր

Լրահոս