Ինչքա՞ն կտեևի խաղաղությունը՝ ըստ Թևան Պողոսյանի
«Զինադադարը ամենագլխավոր ձեռքբերումն է ամբողջ խաղաղ գործընթացի մեջ»,- այսօր Կովակաս ինստիտուտում հրավիրված քննարկման ժամանակ՝ խոսելով հրադադարի մասին՝ նման տեսակետ հայտնեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը: Ըստ նրա՝ այդ հրադադարի փաստաթուղթը ավելի շատ դարձել է պատմաբանների համար օգտագործման խնդիր, քան իրականում օգտագործվեց կողմերին ինչ-որ բան բացատրելու համար.
«Ցավոք սրտի, այդ փաստաթուղթը չունեցավ շարունակություն: Այն վերածվեց մի բանի, որ այսօր այդ փաստաթուղթը ավելի շատ գրքերում կհանդիպենք, մեր իրական զինադադարը պահում է մեր բանակը և մեր տղաները առաջին գծում»,- նշեց Թ. Պողոսյանը:
Ըստ նրա՝ մայիսի 12-ի խորհուրդը ավելի շատ պատմական նշանակություն ունի, և այդ փաստաթուղթը դիվանագետները միշտ պետք է դնեն համապատասխան սեղանին և ասեն, թե ովքեր են ստորագարել այն.
«Նույնիսկ վերջերս տեսել եմ ադրբեջանական մամուլում այդ փաստաթուղթը, որտեղ չկա երրորդ ստորագրությունը, երրորդ անունը: Մենք այս տեսակի խնդիրների մասին պետք է աշխարհին իսկապես իրազեկենք: Աշխարհի իրազեկման գործընթացում մենք այսօրվա դրությամ թերանում ենք»:
Իսկ ինչքա՞ն կտեևի խաղաղությունը. Թ. Պողոսյանը կարծում է այնքան, որքան «չհոգենք, պահենք մեր առաջին գիծը, հզոր երկիր կառուցենք, ինչքան կարողանանք մեր տղաներին չփախցնենք, այլ ուղարկենք բանակ ծառայելու».
«Սա լինելու է երկար ճանապարհ: Ադրբեջանը չի էլ գալու բանակցությունների սեղանին: Հայաստանի և Ադրբեջանին նախագահները, ուզում են, թող 100 անգամ հանդիպեն, բայց մինչև սեղանի շուրջը չնստի ԼՂՀ-ի նախագահը, արտգործնախարարը կամ նրա ներկայացուցիչը, այդ բանակցությունները իրենց մեջ չունեն իրական էլեմենտ: Իմիտացիոն գորընթաց չեն, դրական ինչ-որ արձագանքներ ունեն, ազդեցություններ ունեն, բայց մենք պետք է հասկանանք, որ ԼՂՀ-ն պետք է վերադառնա բանակցությունների սեղանի շուրջ, որ կարողանանք առաջընթաց ունենալ խաղաղության միտված որևէ գործընթացի մեջ»: