ԲՀԿ-ից հրավիրված էր Նաիրա Զոհրաբյանը, բայց ներկա էր Վահան Բաբայանը

Այսօր ԲՀԿ նախկին անդամ, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի «Ալյանս» «առաջադիմական-ցենտրիստական» կուսակցության առաջին համագումարին ներկա էր նաև ԲՀԿ-ի ներկայիս մամուլի քարտուղար Վահան Բաբայանը: Նա նշեց, որ իրենց կուսակցությունը որոշում է կայացրել, որ սա քաղաքական միջոցառում է և կուսակցությունն իրեն է լիազորել մասնակացելու նոր ստեղծվող կուսակցության համագումարին. «Կուսակցությունից հրավիրված էր Նաիրա Զոհրաբյանը, որոշում կայացվեց, որ ես ներկայացնեմ: Ողջունելի է, որ երիտասարդ քաղաքական գործիչները փորձում են ձևավորել ինքնուրույն քաղաքական թիմ ու քաղաքական գործընթացներում ձևավորել իրենց ինքնուրույն տեսակետները: Ողջունելի է երիտասարդ գործընկեների նման քայլը, մաղթենք հաջողություն»:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031