Կմիանա՞ արդյոք Արագած Ախոյանը «Ալյանս» կուսակցությանը

«Սկիզբը վատ չէ, Տիգրան Ուրիխանյանը կազմակերպված, կայացած, երիտասարդ, առողջ մտածելակերպի անձնավորություն է, այստեղ ամենակարևորն այն է, որ կարողանա կայացնի, սա դեռ կայացում չէ, սա դեռ առաջին քայլն էր, դեռ պետք է ճանապարհ անցնի, ժողովրդի մոտ հույս, հավատ, սեր առաջացնի»,- այսօր նախկին ԲՀԿ-ական Տիգրան Ուրիխանյանի «Ալյանս» կուսակցության համագումարի ժամանակ ասաց նախկին ԲՀԿ-ական, ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանը::

Հարցին՝ կմիանա՞ք նրան, եթե պայքար սկսեն երկրում առկա խնդիրների համար, ինչպես նշում են նրանք, Ա. Ախոյանը պատասխանեց, որ ինքը անկուսակցական պատգամավոր է և իր որոշումների պատասխանատուն ինքն է. «Չեմ ուղղորդվում որևէ իշխանական կամ ընդդիմադիր ուժի կողմից, եթե լավ բան տեսնեմ, չեմ ասում, որ կանդամագրվեմ, բայց ամեն ինչ կանեմ, որ այդ ծրագիրն իրականանա հետագայում, ոչինչ չեմ բացառում, բայց չեմ անդամագրվելու որևէ կուսակցության ապագայում»:

168.am-ի հարցին՝ Տիգրան Ուրիխանյանը նշեց, որ պահանջ կար նման կուսակցություն ստեղծելու, դուք տեսնո՞ւմ եք այդ պահանջը, Ա. Ախոյանն այսպես պատասխանեց.

«Հաշվի անելով, թե ինչ եղավ փետրվարին՝ եռյակի պայքարը տապալվեց, և առաջին հայացքից պարզ է, որ ընդդիմադիր դաշտը մի տեսակ ամայացավ, բաց մնաց, հիմա գուցե հնարավորություն կունենան լրացնել այդ բացը»:

 

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031