Բաժիններ՝

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց ունեցավ Երվանդ Զախարյանի հետ, սակայն նաիրիտցիներին չբավարարեց նախարարի խոստումը

Նաիրիտցիները այսօր Կառավարության շենքի դիմաց անցկացվող իրենց նստացույցը կավարտեն ժամը 20:00-ին և երեքշաբթի օրվանից ժամը 11:00-ից կսկսեն իրենց ակցիաները նախագահական նստավայրի դիմաց: Քիչ առաջ Կառավարության շենքի դիմաց նստացույց անող նաիրիտցիների հետ հանդիպման էր եկել ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, ով հենց նրանց մոտից հեռախոսազրույց ունեցավ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի հետ: Ն. Փաշինյանը հայտնեց, որ նախարարն իրեն խոստացել է, որ մինչև տարվա վերջ կվճարեն նաիրիտցիների աշխատավարձերը: Նաիրիտցիներն էլ հայտնեցին, որ իրենց չի բավարարում նախարարի այդ խոստումը, քանի որ նա նրանց մեկ տարի առաջ էլ էր նույն խոստումը տվել:

Լրագրողներից մեկի հարցին՝ 6 ամիս է՝ նաիրիտցիները ցույցեր են անում, նստացո՞ւյց պետք է անեին, որ մոտենայիք ու հասկանայիք՝ նրանց խնդիրը որն է, Ն. Փաշինյանը պատասխանեց, որ ինքը տարբեր ֆորմատներով «Նաիրիտի» աշխատողների հետ հանդիպել է և միշտ էլ նրանց հետ կապի մեջ է եղել:

Հարցին էլ՝ Դուք հավատացի՞ք Երվանդ Զախարյանին, Ն. Փաշինյանն այսպես պատասխանեց. «Հավատալու խնդիր չկա, մարդը խոստում տվեց: Մենք պայմանավորվեցինք, որ կա կոնկրետ խոստում, և այդ հարցով զբաղվում ենք, ու կապրենք՝ կտեսնենք»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս