Գառնիկ Իսագուլյանը պետական գաղտնիք է բացում. Լևոն Տեր-Պետրոսյանը Շուշիի ազատագրման մասին իմացել է մինչև Իրան մեկնելը

Շատ են հնչում կարծիքներ, որ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը տեղյակ չի եղել Շուշիի ազատագրման մասին: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը, ով այդ ժամանակ Առաջին նախագահի հետ գտնվել է Իրանի Իսլամական Հանրապետությունում, պատմեց, որ 1992 թվականի ապրիլի 7-ին իրենք մեկնել են Իրան, որպեսզի մասնակցեն բանակցությունների Ադրբեջանի նախագահի հետ:

«Ինձ համար շատ տարօրինակ է, որ շատերն այս թեման անընդհատ շահարկում են, փորձում են նոր հերոսներ ստեղծել: Ես նստած եմ եղել այդ սեղանի շուրջ: Դեռ այն ժամանակ էլ իմ և Լևոն Տեր-Պետրոսյանի հարաբերությունները շատ վատ են եղել, բայց երբ պատմության կոնկրետ փաստերը մարդիկ փորձում են ոչ միայն խեղաթյուրել, այլև գրել բաներ, որոնք բացարձակ կապ չունեն իրականության հետ, մի տեսակ վատ ես զգում թե՛ քո պետության համար, թե՛ պետության սիմվոլների, թե՛ նախագահների, թե՛ տարած հաղթանակների համար»,- ասաց Գ. Իսագուլյանը:

Նա պատմեց, որ մինչև Իրան ժամանելը՝ Լ. Տեր-Պետրոսյանն ինքնաթիռի մեջ բոլորի հետ զրուցել է. «Լևոն Տեր-Պետրոսյանը բոլորիս հետ զրուցել է, հատկապես ինձ հետ՝ հաշվի առնելով, որ ես դաշնակցական եմ և շատ բաներ կարող է իմանամ: Ես պետական գաղտնիք եմ ասում, որը պետք է չասեմ օրենքով, բայց երբ արդեն գրում են կեղծիքներ, չի կարելի հանդուրժել դա: Նա զգուշացրեց, որ մեր՝ Իրանում լինելու ժամանակահատվածում տեղի են ունենալու հետևյալ բաները, և խնդրեց՝ դրա մասին որևէ տեղ որևէ մեկին չբարձրաձայնենք: Ամսի 8-ի առավոտյան մենք արդեն ամեն ինչ գիտեինք, գիտեր նաև Լևոն Տեր-Պետրոսյանը»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս