Բաժիններ՝

«Ընկեր, հոպ, հլը կանգ առ». Մ. Հակոբյանը՝ Արմեն Մուրադյանին հանդիպելիս հազիվ է զսպել իրեն

«Սպառողական տեսակետից խախտվում է սպառողի ամենակարևոր՝ ընտրության իրավունքը, թույլ չեն տալիս, որ սպառողը, որն ամբողջ աշխարհում ինքն է թելադրում, և ինքն է շուկայի արքան, ընտրություն կատարի»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով ալյուրը ֆոլաթթվով հարստացնելու նախաձեռնության մասին՝ ասաց Սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանը:

Նա տեղեկացրեց, որ քաղաքացիները դժգոհ են այդ որոշումից, ինչի վկայությունը օրվա ընթացքում այդ խնդրով իրենց դիմող քաղաքացիների ահազանգերն են. «Օրվա մեջ մեզ զանգում է մինիմում 20-30 մարդ, դիմում-բողոքներ են գրում, որ՝ թող իրենք ուտեն մի 3 տարի, տեսնենք՝ իրենց վրա ինչպես է ազդում, հետո՝ ժողովուրդը կօգտագործի: Մեզ հազարավոր մարդիկ են դիմում, որ իրենց չի կարելի է այդ հարստացված ալյուրն օգագործել»:

Հարցին՝ ըստ Ձեզ, Առողջապահության նախարարությունը ինչո՞ւ է գնում նման քայլի, Մ. Հակոբյանը պատասխանեց՝ չգիտի ու նման հարցերով ինքը չի զբաղվում, բայց կրկնեց, որ աբրոբացիա չի կարելի օգտագործել. «Ե՛վ Ծաղկաձորում, և՛ այստեղ Առողջապահության նախարարի հետ հանդիպելիս նախարարը մի օրինակ էր աընդհատ բերում: Ուղղակի ես՝ որպես կոլեգա չէի ուզում իրեն ուրիշ ձևով պատասխանել: Ասում է՝ եթե մենք պատվաստումներ չկատարեինք, մենք սև օսպան չէինք վերացնի, սա չէինք վերացնի, նա չէինք վերացնի, ես էլ չուզեցի ասեմ՝ ընկեր, հոպ, հլը կանգ առ: Դրանք ինֆեկցիոն հիվանդություններ են, վարակիչ են, բայց եթե մարդը երկաթի կամ B վիտամինի պակաս ունի, դա վարակիչ չէ, մեկը մյուսին չի վարակի»:

Ըստ նրա՝ չի կարելի հատուկ վտանգավոր կամ սուր վարակիչ ինֆեկցիաները համեմատել նման բանի հետ:

Մ. Հակոբյանը կարծում է՝ մենք ֆոլաթթվի կարիք չունենք, մենք ունենք հարուստ պտուղ-բանջարեղեն, մենք այնպիսի լեռնաշխարհում ենք ապրում, որ ամեն քայլափոխի ծանր մետաղներ ունենք, ու եթե այնտեղ է աճում պտուղ-բանջարեղենը, նրանք հարուստ են երկաթով. «Մենք արհեստականի կարիքը չունենք»:

Հարցին՝ այդ նույն հացը իրենք էլ են ուտում, չե՞ն հասկանում, որ իրենց երեխաների համար էլ է դա վնաս, Մ. Հակոբյանն այսպես արձագաքնեց. «Ես համոզված չեմ, որ իրենք կուտեն այդ հացը, իրենք օրգանիկ հաց կուտեն, կամ դրսերում կուտեն: Բայց վերջապես իրենց երեխաները հո անընդհատ տանը չե՞ն լինելու, ես ասել եմ, որ այս ցավն այնպիսին է, որ ցանկացած տեղից կծակի՝ դուրս կգա: Իրենք էլ կարող է վնասվեն դրանից»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս