«Վիքիմեդիա Հայաստանը», արդեն երկրոդ տարին է, վիքիճամբարներ է իրականացնում, որտեղ 14-20 տարեկան պատանիները խմբագրում են «Վիքիպեդիա» կամ «Վիքի բառարան», ինչպես նաև անցկացնում են իրենց ժամանցը:
Քիչ առաջ ցուցարարների շարքերից շշեր նետեցին ոստիկանների ուղղությամբ: Վալերի Օսիպյանը՝ դիմելով նախաձեռնության անդամներին՝ զգուշացրեց նման բան չանել:
Այստեղ է նաև Բագրատ սրբազանը: Լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ եկել է, որպեսզի բախումներ չլինեն: Նա հույս ունի, որ համաձայնության կգան երկու կողմերը: Նա տեղեկացրեց, որ խոսել է փոխոստիկանապետի հետ, բայց իրավասու չէ ասել, թե ինչ են զրուցել: Ցուցարարների հետ սրբազանը չի խոսել, որովհետև չգիտի՝ ում հետ խոսել: «Այստեղ եմ, որ բախումներ չլինեն»:
Այս պահին Վալերի Օսիպյանն ու մի քանի ոստիկաններ միացել են Բաղրամյան պողոտայում պառկաց ցուցարարներին՝ նրանց կոչ անելով վեր կենալ: Սակայն ցուցարարները չեն ընդառաջում նրա հորդորին:
168.am-ը Վալերի Օսիպյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ են ոստիկանները մոտեցել ցուցարարներին, ինչի ի պատասխան նա ասաց. «Հասարակական կարգն ենք պաշտպանում»: Մեր դիտարկմանը, թե հեռվից հնարավոր չէ՞ պաշտպանել հասարակական կարգը, Վ. Օսիպյանը պատասխանեց. «Դեռ էլի ենք մոտենալու: Կարող ենք, բայց մոտենալու ենք»: Նա նաև հորդորեց. «Մի՛ վախեցեք»:
«Երեք օր է՝ մենք ձեզ հանդուրժել ենք և հիմա պարտավոր ենք պահպանել հասարակական կարգը»,- ասաց Աշոտ Կարապետյանը՝ կոչ անելով գնալ և հանդիպել երկրի գերագույն հրամանատարի հետ: Այս պահին երթի մասնակիցները նստել են Բաղրամյանի սկզբնամասում:
ՀՀ փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը քիչ առաջ մոտեցավ «Ոչ թալանին» նախաձեռնության կազմակերպիչներին և զգուշացրեց. «Հարգելիներս, դուք երիտասարդ եք, չեք հասկանում՝ ինչ է լինելու: Մեկ անգամ ևս ասում եմ՝ նախագահը պատրաստ է 3-4 հոգու ընդունել, պատկերացնո՞ւմ եք՝ նախագահն է ցանկանում ձեզ տեսնել»:
Քիչ առաջ Վալերի Օսիպյանը երթի մասնակից ակցիայի կազմակերպիչներին տեղեկացրեց, որ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն ասել է, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պատրաստ է ակցիայի անդամներից 3-4 մարդու ընդունել՝ պայմանով, որ երթը կդադարեցվի: Սակայն ակցիայի մասնակիցները «Ոչ» բացականչեցին:
Քիչ առաջ Ազատության հրապարակում հավաքված բազմությունը ճեղքեց ոստիկանական «պատը» և շղթա կազմած մտան Թումանյան փողոց: Նրանք «միացում» բացականչելով երթով շարժվում են դեպի Բաղրամյան պողոտա:
Այս պահին նախաձեռնության անդամները բանակցում են Վ. Օսիպյանի հետ: Թե նախաձեռնության անդամները ինչ են այնտեղ պատրաստվում անել Բաղրամյան 26-ում՝ հայտնի չէ, նրանք չեն շտապում բարձրաձայնել իրենց ծրագրերի մասին:
«Պաշտոնապես ո՛չ նախագահը և ո՛չ վարչապետն այդպես հանդես չեն եկել, կարող է՝ ոչ պաշտոնապես զգուշացրել են, բայց պաշտոնապես իրենք իրավունք չունեն նման բան անել: Սակագինը ներկայացնում է տվյալ ընկերությունը, ու այդ սակագինն ուսումնասիրում է ՀԾԿՀ-ն»:
Տղամարդը նախ մենակ է մոտեցել ակտիվիստներին ու սպառնացել, որ կջարդի սարքերը, հետո եկել է իր 2 ընկերների հետ ու նորից նույն սպառանալիքներով է հանդես եկել, սակայն, տեսնելով լրագրողներին և ոստիկաններին, հեռացել է:
Մ. Սարգսյանի համար շատ ցավալի է, որ իշխանությունները չեն արձագանքում և ականջալուր չեն լինում ժողովրդի ձայնին. «Մնացածն այսօր երեկոյան կասվի հարթակից, կշարժվենք Բաղրամյան 26»:
Լրագրողներից մեկը Ո. Մարուխյանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս ստացվեց, որ սկզբնական փուլում կար միայն Հովհաննես Թոքմաջյանի թեկնածությունը, սակայն հայտնի սկանդալից հետո ինքը ևս առաջադրվեց: Ի պատասխան՝ արդեն ռեկտոր ընտրված Ո. Մարուխյանն ասաց, որ, երբ հայտարարվել է ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթ, Հ. Թոքմաջյանի՝ դիմում գրելուց երկու օր տարբերությամբ՝ ինքն է ներկայացրել դիմում, ու դա ոչ մի կապ չի ունեցել «ինչ-որ սկանդալի և այլնի» հետ:
Ազատության հրապարակում շարունակվում է «Ոչ թալանին» նախաձեռնության կազմակերպած նստացույցը էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ:
«Օգտվել եմ իմ հնարավորությունից այնպես, ինչպես ելույթ ունեցած խորհրդի շուրջ 10 անդամներ: Եթե կարծում եք, որ իմ տեսակետն այնքան հեղինակավոր է, որ կարող է կողմնորոշել չկողմնորոշված մարդկանց, շնորհակալ եմ»:
Քիչ առաջ ավարտվեցին Հայաստանի պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի ընտրությունները: 19-ը կողմ ձայնով Պոլիտեխնիկի ռեկտոր դարձավ Ոստանիկ Մարուխյանը: Իսկ Հովհաննես Թոքմայջայնը ստացել էր 12 ձայն: Նշենք, որ ընտրություններին մասնկացում էին հոգաբարձուների խորհրդի 32 անդամներ: Հարցաթերթիկներից մեկը համարվել է անվավեր:
«Պոլիտեխնիկի համար ես շատ եմ ցավել: Պոլիետխնիկը սեպտեմբերից այսօր ընկած ժամանակահատվածում նախարարության կողմից ստացել է տարբեր խրախուսանքներ, որոնց դիմաց գովեստի խոսքեր չեմ լսել»:
Քիչ առաջ Երևանի պետական ճարտարագիտական համալսարանում (ԵՊՃՀ) ՝ Պոլիտեխնիկում ընթացող ռեկտորի ընտրութուններին մասնակցելու եկավ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Թեկնածուներն են՝ ՀՅԴ անդամ, ԱԺ նախկին պատգամավոր, Պոլիտեխնիկի նախկին ռեկտոր Ոստանիկ Մարուխյանը և ներկայիս ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանը:
Այսօր Երևանի պետական ճարտարագիտական համալսարանում (ԵՊՃՀ) ռեկտորի ընտրություններ են: Թեկնածուներն են՝ ՀՅԴ անդամ, ԱԺ նախկին պատգամավոր, Պոլիտեխնիկի նախկին ռեկտոր Ոստանիկ Մարուխյանը և ներկայիս ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանը:
Ազատության հրապարակում նստացույց անող «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանը 168.am-ի հետ զրույցում՝ խոսելով Վալերի Օսիպյանի այն հայտարարության մասին, որ ժամը 23:00-ից հետո նստացույց անելն օրինաչափ չէ ու ոստիկաններն ամեն ինչ անելու են հասարակական կարգն ապահովելու համար, ասաց ինքն էլ Վ. Օսիպյանին է ասում, որ նրա գործողություններն օրինաչափ չեն.
Հարցին՝ ըստ Ձեզ՝ ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ այս նստացույցը, Գ. Չուգասզյանն այսպես պատասխանեց. «Էֆեկտը արդեն երևում է, չե՞ք տեսնում ինչպես է արդեն հողը սկսվում ցնցվել: Կամաց-կամաց են այդ ցնցումները սկսվում: Անկասկած, սա ճիշտ քայլ է»:
Քիչ առաջ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ ժամը 23:00-ից հետո Ազատության հրապարակում նստացույց անելն օրինաչափ չէ: Մեր հարցին՝ այդ դեպքում ի՞նչ եք անելու, եթե ակտիվիստները նստացույց անեն, փոխոստիկանապետը պատասխանեց, որ իրեն ամենք ինչ անելու են, որ հաստատվի հասարակական կարգ, ապահովի հասարակական անվտանգությունը:
Քիչ առաջ Ազատության հրապարակում ոստիկանների և նստացույց իրականացնող ակտիվիստների միջև բախումներ տեղի ունեցան, քանի որ ակտիվիստները Ազատության հրապարակ էին բերել անվադողեր, որոնք ոստիկանները ցանկանում էին հեռացնել հրապարակից։ Լրագրողի հարցին, թե օրինաչա՞փ է անվադողեր բերելը հրապարակ, Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյաննը պատասխանեց, որ իրազեկման մեջ նշված չի եղել, որ անվադողեր պիտի բերեն։ «Իսկ անվադողերը բոլորս էլ գիտենք՝ ինչի համար են բերել»։
Մ. Սարգսյանը նաև մտահոգություն հայտնեց, որ հնարավոր է ոստիկանները գիշերը սադրանքների դիմեն ու իրենց բերման ենթարկեն. «Մեզանից որ մեկին էլ բերման ենթարկեցին, ոչ մեկս հետևից քաղմաս չենք գնալու, մնալու ենք, ու շատանալու ենք»:
Քիչ առաջ Ազատության հրապարակում «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Արթուր Քոչարյանը հայտարարեց, որ այստեղ Գալուստ Սահակյանը ԱԺ-ի նման չի կարող անջատել իրենց խոսափողը: «Մեր համբերության բաժակը լցվել է, և մենք այլևս չենք հանդուրժելու այս վերաբերմունքը մեր նկատմամբ»,- հայտարարեց նա:
Քիչ առաջ Ազատության հրապարակում «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանը հայտարարեց, որ ունեն երկու տարբերակ՝ կա՛մ գնում են տուն ու անիծում իշխանություններին, կա՛մ մնում են դրսում ու ցույց տալիս իրենց ուժը:
Ակտիվիստներն «Ազատության» հրապարակ են եկել տարբեր գրառումներով պաստառներով՝ «Լույսդ մարենք հավիտյան, առանց դատ ու դատաստան», «քաղաքացու քացին միահեծան ՀԷՑ-ին», «գրողի ծոցը սննկացումը, ՀԷՑ-ին կփրկի ազգայնացումը» և այլն:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ լրագրողներից մեկը «Նաիրիտ» գործարանի մամուլի քարտուղար Անուշ Հարությունյանից հետաքրքրվեց՝ արդյոք իրականությանը համապատասխանո՞ւմ են այն տեղեկությունները, որ ՀԷՑ-ի պարտքը ձևավորվել է նաև այն պատճառով, որ կառավարությունը ՀԷՑ-ին խնդրել է պարտք տալ «Նաիրիտին»՝ վերջինիս աշխատակիցների աշխատավարձի մի մասը փակելու համար: Ի պատասխան՝ Ա. Հարությունյանն ասաց, որ դրանից ավելի «աբսուրդ» ինֆորմացիա չկա: