Բաժիններ՝

«Ինձ համար հիմա պարզ չէ, թե ինչու ենք էլեկտրաէներգիան թանկացնում». Տնտեսագետ

2014 թվականին մենք ունենք 0.5 տոկոս սպառման աճ, բայց այս աճը չպետք է ինչ-որ մեկին ենթադրել տա, որ դա ինչ-որ հենք ունի. դա ընդամենը պայմանավորված է գազի գնի բարձրացումով: Այս կարծիքին է տնտեսագետ Արտակ Մանուկյանը, ով այսօրվա ասուլիսի ժամանակ խոսելով էլեկտրաէներգիայի թանկացման մասին՝ ասաց, որ էլեկտրաէներգիայի սպառման աճը 2014 թվականին պայմանավորված է գազի գնի բարձրացմամբ, որի արդյունքում՝ շատ տնտեսվարող սուբյեկտներ գազից անցում կատարեցին էլեկտրաէներգիայի:

Նրա խոսքով՝ էլեկտրաէներգիայի բարձրացման դեպքում՝ որոշ սուբյեկտների հասու չի լինի ընդհանրապես այդ էլեկտրաէներգիայի դիմաց գումարներ վճարելը:  Արդյունքում՝ ըստ նրա՝ էլեկտրաէներգիայի սպառման ծավալները կնվազեն, որը նորից կանդրադառնա սակագնի վրա:

«Շատ է խոսվում եվրոպական երկրների սակագների հետ համեմատություն անելու մասին: Կարող եմ ներկայացնել 2014 թվականի էլեկտրաէներգիայի արժեքի համեմատական վերլուծություն, որն իրականացվել է Արևելյան Եվրոպայի շուրջ 43 երկրների օրինակով:  Միջին սակագինը 8.4 ռուսական ռուբլի է՝ այս 43 երկրների կտրվածքով,  ինչը նշանակում է, որ տվյալ պարագայում մենք ունենք համեմատաբար էժան էլեկտրաէներգիա, այս թիվը շատերն օգտագործում են սպեկուլյացիայի համար: Այն, որ եվրոպական երկրներում բարձր է, պարզ է, որ այդպես էլ պետք է լիներ: Հատկապես զարգացած երկրներում կա կանաչ տեխնոլոգիա, ինչը ներկա պահին թանկ հաճույք է»,- ասաց տնտեսագետը:

Ըստ նրա՝ չի կարելի սակագինը համեմատել, պետք է համեմատել, թե միջին աշխատավարձի համեմատ դու ինչքա՞ն ծավալի էլեկտրաէներգիա կարող ես ձեռք բերել. «Հայաստանում միջին աշխատավարձը 170 հազարի շրջանակներում է գտնվում: Այս ցուցանիշով Հայաստանը 43 դիտարկվող երկրներից  նախավերջին տեղում է: Միայն Մոլդովայից է բարձր: Այսինքն՝ մեր շարքային սպառողն իր միջին անվանական աշխատավարձով կարող է իրեն  ավելի քիչ թույլ տալ, քան այս դիտարկվող երկրների միջինը»:

Տնտեսագետը նկատեց նաև, որ էլեկտրաէներգիայի սակագինն ունի բարձրացման միտումներ վերջ հինգ տարում. «Եթե մենք հասկանանք, որ այս մասով մենք խնդիրներ ունենք, օրինակ ես՝ որպես սպառող, պատրաստ կլինեի ինչ-որ առումով ավելի վճարել, բայց հասկանայի, որ կա ռազմավարություն, որ մենք, օրինակ, տեղայնացնում ենք կանաչ տեխնոլոգիաներ, բայց ինձ համար հիմա պարզ չէ, թե ինչու ենք դա անում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս