«Միայն Վալերի Պողոսյանի հայտարարությունն է, բայց եթե նա ցուցմունք տա, նրա ցուցմունքն էլ պետք է ստուգվի մեկ այլ անձի ցուցմունքով։ Այդ մյուս անձը ՀՀ ԱՄՆ դեսպանության աշխատակիցներից կարող է լինել, ում հետ, ենթադրաբար, Պողոսյանը գաղտնի հանդիպում է ունեցել։ Բայց պարզ է, որ նրանք չեն գա և ցուցմունք չեն տա»։
Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը Հ1-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Հայաստանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել արդարադատության իրականացմանը խոչընդոտելու համար՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 332-րդ հոդված 3-րդ մասով։
«Ես կհիասթափվեմ այս քրեական գործից և ընդհանրապես այս իրավիճակից, եթե վերջում պարզվի, որ որևէ սուբյեկտիվ մոտեցում է ցուցաբերվել Ռոբերտ Քոչարյանի գործի նկատմամբ»։
«Այն, ինչ կատարվում է, տեղի է ունենում օրինականության ու տրամաբանական զարգացման շրջանակներում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը՝ խոսելով Մարտի 1-ի գործի քննության ընթացքի մասին։
«Մեր բնագավառում ոչինչ չի փոխվել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը:
«Վստահ եմ, որ հեղափոխությունը պետք է իջնի նաև ներքև ու մաքրի ավգյան ախոռները, մաքուր հարթակի վրա պետք է ստեղծվի 4-րդ հանրապետությունը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակի ասաց քաղաքագետ Լևոն Շիրինյանը։
«Դժբախտաբար, մեր քաղաքական զարգացումները գնում են լատինաամերիկյան եղանակով»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը։
ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ, պատմական գիտությունների թեկնածու Վոլոդյա Հովհաննիսյանը 2008 թվականին Պաշտպանության նախարարի կողմից տված 0038 հայտնի հրամանը սխալ է համարում։ Այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ նա նշեց, որ դրա անհրաժեշտությունը չկար, ու այն միայն նախկին իշխանությունների դեմ օգտագործվեց։
ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ, պատմական գիտությունների թեկնածու Վոլոդյա Հովհաննիսյանը գտնում է՝ Մարտի 1-ի գործով պետք է հարցաքննության կանչեն նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին և Դանիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Արզումանյանին։
«Սա այն դեպքերից է, երբ ներքին քաղաքականությունն ազդեցություն է ունենում արտաքին քաղաքականությանն վրա»,- այսօր հրավիրված քննարկման ժամանակ նման տեսակետ հայտնեց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը՝ խոսելով ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հայտնի հայտարարության մասին։
«Ես զարմանում եմ, որ Սերգեյ Մարկեդոնովը չի տեսնում որևէ միջամտություն Հայաստանի ներքաղաքական կյանքին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարության մեջ»,- այսօր հրավիրված քննարկման ժամանակ նման տեսակետ հայտնեց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը։
«Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո Ռուսաստանի պաշտոնատար անձինք որևէ կոշտ գնահատական չէին հնչեցրել, դրա համար էլ Լավրովի վերջին հայտարարությունը նման ռեզոնանս ստացավ»:
Նա գտնում է՝ Հայաստանը պետք է նման հարցերը նախօրոք քննարկի Ռուսաստանի հետ, իսկ Ռուսաստանը պետք է հասկանա, որ նոր սերունդ է եկել, որը հարցերը պարտադիր ձևով սեղանի շուրջ չի որոշում, այլ օգտագործում է իր սուվերենության իրավունքը:
«Այս կառավարության ամենաթույլ կողմն այն է, որ այն այդպես էլ չունի Հայաստանի զարգացման վերաբերյալ պատկերացում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամփոփելով կառավարության 100-օրյա գործունեությունը՝ նման տեսակետ հայտնեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։
Քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը գտնում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի սկզբունքներից ելնելով է որոշել իր գործունեության 100 օրն ամփոփել հանրահավաքային ձևով։
«Խնդիրը լուծվում է ամենօրյա ռեժիմով, ծառայությունները բարելավվում են ամեն օր»,- այսօր տեղի ունեցած բողոքի ակցիայից հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Սանիտեք» ընկերության տնօրեն Նիկոլաս Էլ Թավիլը։
Այս պահին Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամները բողոքի ակցիա են իրականացնում «Սանիտեք» ընկերության շենքի մոտ: Նրանք հայտարարում են, որ ամբողջ Երևանը աղբի և գարշահոտության մեջ է, ու պահանջում են, որ ընկերությունը խնդրին լուծում տա:
Այս պահին Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամները բողոքի ակցիա են իրականացնում «Սանիտեք» ընկերության շենքի մոտ: Նրանք հայտարարում են, որ ամբողջ Երևանը աղբի և գարշահոտության մեջ է, ու պահանջում են, որ ընկերությունը խնդրին լուծում տա: Քիչ անց նրանք նամակ կհանձնեն ընկերությանը:
ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը գտնում է՝ այս տարվա ապրիլի գործընթացները տեղի ունեցան, որովհետև ՀՀ-ում չի եղել Սահմանադրություն, որը կպարտադրի իշխանավորներին քաղաքացիների իշխանությունը։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա հիշեցրեց, որ ԱԻՄ-ը վերջին սահմանադրական փոփոխությունների ժամանակ այլընտրանքային նախագիծ էր ներկայացրել, որը չընդունվեց։
«ՀՀ-ի իմիջի համար բացասական է, երբ երկրորդ նախագահի և այլ ճանաչված մարդկանց նկատմամբ մեղադրանք է առաջադրվում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀԿ-ական գործիչ Լեռնիկ Ալեքսանյանը։
«Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքները բոլորովին նոր չեն»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նկատեց լեզվաբան Նարինե Դիլբարյանը։
«Նրանք, ովքեր կալանավորել են Ռոբերտ Քոչարյանին, ավելի լավ կներկայացնեն՝ ինչով է պայմանավորված նրա կալանավորումը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:
«2007 թվականին, երբ ՄԱԿ-ում ստեղծվեց ժամանակակից ստրկության ձևերի հատուկ մանդատը, ՄԱԿ-ը ցանկանում էր ասել, որ ստրկությունը դեռ կա, չի վերացել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՄԱԿ-ի ժամանակակից ստրկության ձևերի առաջին զեկուցող (ընտրված Մարդու իրավունքների խորհրդի կողմից 2008-2016-ին), միջազգային փորձագետ Գյուլնարա Շահինյանը:
Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը գտնում է՝ այն, ինչ վերջին օրերին տեղի է ունենում Հայաստանում, դժվար թե աննկատ մնա միջազգային խաղացողների համար։
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շուրջ տեղի ունեցող վերջին իրադարձությունները պետք է դիտարկել իշխանության փոխանցման կոնտեքստում։ Այս կարծիքին է քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը, ով այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ Մարտի 1-ի գործով Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելուն։
Բնական եմ համարում Քոչարյանի պաշտպանական կորպուսի կողմից արտահայտված դիրքորոշումներն իրենց պաշտպանյալի անմեղության, մեղադրանքի անհիմն լինելու վերաբերյալ։
Միջազգային իրավունքի փորձագետ Արա Ղազարյանն այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց, որ գործող Քրեական օրենսգրքով նախատեսված 300.1 հոդվածը, որով մեղադրանք է առաջադրվել Ռոբերտ Քոչարյանին և մյուսներին Մարտի 1-ի գործի շրջանակներում, ընդունվել է 2009 թվականին։
«Կարծում եմ՝ նյութն ամբողջական չտիրապետելու արդյունքում են Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները գտնում, որ Ռոբերտ Քոչարյանի արարքում հանցավորություն չկա, և գտնում եմ՝ Փաստահավաք խմբի գործունեության ընթացքում բավականին փաստեր են հավաքվել այդ կապակցություն»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց 2008 թվականի մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող Փաստահավաք խմբի անդամ Սեդա Սաֆարյանը։
Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը երեկ ֆեյսբուքյան իր էջում մասնագիտական հարց էր բարձրացրել, որ չի կարող վարույթն իրականացնող մարմնի տրամադրության ներքո գտնվող մեղադրյալի կալանավորման հարցը քննարկվել այն պայմաններում, երբ մեղադրյալն ազատության մեջ է։
Իրավաբան, նախկին դատավոր Պարգև Օհանյանը գտնում է՝ այն քննչական գործողությունները, որ իրականացվում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ, օրենքի շրջանակներում են։ 168.am-ի հետ զրույցում նախկին դատավորն ասաց, որ գտնում է՝ այս ամենը բխում է ժողովրդավարությունից։