«Հայաստանում ոչ միայն իմ, այլև Սերժ Սարգսյանի բարձրացրած հարցերը չեն լուծվում». Նիկոլ Փաշինյան
Այսօր ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը եկել էր կառավարթյան շենքի դիմաց նստացույց անող նաիրիտցիների մոտ, որտեղից հեռախոսազրույց ունեցավ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի հետ: Նախարարը Ն. Փաշինյանին խոստացավ, որ մինչև տարվա վերջ նաիրիտցիները կստանան իրենց աշխատավարձերը, սակայն նաիրիտցիներին այդ խոստումը չբավարարեց:
Լրագրողներից մեկը Ն. Փաշինյանից հետաքրքրվեց՝ արյդոք էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման մասով որևէ քայլ կատարելո՞ւ է պատագամավորը, թե՞ ոչ: Ի պատասխան Ն. Փաշինյանը կոչ արեց իրեն տալ այնպիսի հարցեր, որոնք իրեն են ուղղված. «Այսինքն՝ մենք կարող ենք ինչ-որ հարցեր բարձրացնել, առաջիկայում կլինեն նախաձեռնություններ, ըստ ամենայնի՝ հարցերը կբարձրացվեն, բայց լուծումները պետք է պահանջենք այս շենքից»:
Հարցին՝ այսքան ժամանակ այդքան պահանջել եք, լուծումներ ստացե՞լ եք, Ն. Փաշինյանն այսպես պատասխանեց. «Այս մարդիկ էլ բազմաթիվ հարցեր բարձրացրել են, ստացե՞լ են լուծումներ: Այսօր Հայաստանում բազմաթիվ չլուծված հարցեր կան, և դրա համար էլ մենք այսօր մեր քաղաքական գործունեությունը փորձում ենք կառուցել այնպես, որ հարցեր ոչ միայն բարձրացվեն, այլև լուծվեն»:
Հարցին էլ՝ կա՞ն խնդիրներ, որոնք լուծումներ են ստացել՝ Ն. Փաշինյանն այսպես արձագանքեց. «Դուք ձեր հարցի պատասխանը գիտեք, արդեն ասացի: Հայաստանի ընդդիմությունը 25 տարի է՝ ինշխանափոխության հարց է բարձրացնում, լուծե՞լ է այդ հարցը, չի լուծել, Սերժ Սարգսյանը 2008 թվականին ասում էր՝ Հայաստանը առաջիկա ամսիներին նոր Ատոմակայանի շինարարությունը կսկսի, լուծե՞լ են, չեն լուծել, ասում էին Իրան-Հայաստան երկաթուղի կկառուցվի, լուծե՞լ են՝ չեն լուծել: Այսինքն՝ Հայաստանում ոչ միայն իմ բարձրացրած հարցերը չեն լուծվում, այլև Սերժ Սարգսյանի բարձրացրած հարցերը չեն լուծվում: Դրա համար պետք է Հայաստանում ձևավորել այնպիսի իշխանություններ, որ ոչ թե իրար հետևից հարցեր առաջացնի, այլ կարողանա ամենօրյա և ռազմավարական ու մարտավարական հարցեր լուծի»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: