«Հենց հիմա կարելի է էլեկտրաէներգիայի սակագինն իջեցնել առնվազն 15%-ով». Կառավարման փորձագետ

Ընդհանրապես տնտեսվարման մեջ շատ կարևոր մի չափորոշիչ կա՝ արդյունավետությունը, իսկ շահույթը եկամտի ու ծախսի տարբերությունն է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման մասին՝ ասաց կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը՝ հավելելով, թե երբ պարբերաբար փորձում են շահույթի խնդիրը լուծել՝ եկամուտներ բարձրացնելով, ապա դա առնվազն խոսում է այն մասին, որ կառավարումն անարդյունավետ է:

«Արդյունավետ կառավարումն իր մեջ ենթադրում է առաջին հերթին՝ նվազեցնել ծախսերը: Իսկ այն, որ ծախսերն ուռճացված են՝ պարզ է: Կառավարման մեջ նման բան կա՝ եթե դու հասնում ես ինչ-որ կետի, որից հետո սպառումն իջնում է, գին բարձրացնելը միայն կնպաստի սպառման իջեցման արագության մեծացմանը: Սպառման նվազումը նշանակում է, որ տնտեսությունը մոտենում է կոլապսի, որովհետև էներգակիրների սպառման նվազումը նշանակում է, որ ավելի քիչ ծառայություն է մատուցվելու, քիչ ապրանք է արտադրվելու, իսկ սա նշանակում է, որ հարվածն ընդունելու են ներքին արտադրողները, որն էլ նշանակում է, որ արտահանումն էլ ավելի կնվազի, Հայաստանը էլ ավելի ծանր կարիք կունենա արտարժույթի, տրանսֆերտների էլ ավելի նվազման հետևանքով՝ արտարժույթի պահանջարկն էլ ավելի կմեծանա: Այսինքն՝ սա մի շղթա է, որը պետական կառավարման համակարգի անարդյունավետ կառավարման դրսևորում է»,- նշեց կառավարման փորձագետը:

Նա նկատեց, որ Հայաստանում Էլեկտրամատակարարման ոլորտում 12.7% կորուստ կա, այնինչ՝ ԱՊՀ-ում կորուստները տատանվում են 5-6-ի միջակայքում. «Մոտավորապես ամեն մի կորստի տոկոսի հաղթահարումը բերում է լրացուցիչ 10.5 միլիոն դոլար՝ դեպի եկամուտ»:

Հ. Մեսրոբյանի կարծիքով՝ մենք մի «մեծ» վտանգի առջև ենք կանգնած. «Հայաստանն արդեն չի կարող թաքցնել ընդհանրապես կառավարման սարսափելի անարդյունավետությունը, որովհետև էներգակիրները նաև ունեն գնագոյացման շղթայական ռեակցիա»:

Կարդացեք նաև

Նրա հաշվարկներով՝ հենց հիմա կարելի է էլեկտրաէներգիայի սակագինն իջեցնել առնվազն 15 տոկոսով:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

 

Տեսանյութեր

Լրահոս