Ընտանիք ստեղծելը և այն շատ ամուր հիմքերի վրա դնելը բարդ ու պատասխանատու աշխատանք է։ Մեր պատկերացրած ընտանիքներում յուրաքանչյուրն ունի իր դերը և կարևորությունը։ Սակայն ընտանիքում հատուկ ընդգծվում է մոր դերը. ո՞վ է մայրն ընտանիքում:
Ոստիկանության Կենտրոնական բաժնի ՔՀԲ ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, օգոստոսի 28–ին «Սասունցի Դավիթ» կայարանամերձ հրապարակից բերման են ենթարկել 59–ամյա Ռաֆիկ Ա․–ին, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258–րդ հոդվածի (Խուլիգանությունը) մեղադրանքով:
Մենք խստորեն դատապարտում ենք օգոստոսի 22-ին ադրբեջանական իրավազորության ներքո հայտնված սպա Գուրգեն Ալավերդյանի հանդեպ կիրառվող նվաստացնող վերաբերմունքը, ինչը միջազգային մարդասիրական իրավունքի բացահայտ և կոպիտ խախտում է:
«Արսենալի» հարձակվող և ավագ Պիեր-Էմերիկ Օբամեյանգը «Զինագործների» ամենասկզբունքային մրցակցին՝ «Տոտենհեմին», անվանել է աղբ:
«Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի ստեղծումից մինչ Տավուշի դեպքերը, մեկ դիրքի գրավման համար այդ վերին աստիճանի ցնցող միջոցառումը ինչի՞ համար են արվել. համոզված եմ՝ ներքին քաղաքական խնդիրների համար՝ ապացուցելու, որ ապրիլյան պատերազմի ժամանակ չենք հաղթել, իսկ սա պանծալի հաղթանակն է նոր իշխանությունների: Այդ կարճատեսությունն ինձ շատ է անհանգստացնում»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը:
Օրեր առաջ 168.am-ը գրել էր, որ ՊԵԿ-ը նախաձեռնել է օդորակիչների գնում: Ինչպես և խոստացել էինք նյութում, առաջիկա աշխատանքային օրը կապ ենք հաստատել ՊԵԿ-ի լրատվական բաժնի հետ՝ պարզելու, թե ինչի՞ համար են դրանք նախատեսված. եթե դրանք շենքը հովացնելու համար են, ապա ինչո՞ւ է գնումը կազմակերպվում ձմռանն ընդառաջ, եթե՝ ջեռուցման, ապա արդյոք կոմիտեն այլ կերպ չի՞ ջեռուցվում:
Հայտնի է դարձել, թե ինչպես են արձագանքել Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստներն այն տեղեկություններին, որ «Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսին կարող է փոխել ակումբը:
ԿԳՄՍ նախարարությունը Եվրոպական հանձնաժողովից կստանա 2 միլիոն 662 հազար 985 եվրո դրամաշնորհ (2,662,985.40 եվրո)՝ «ԵՄ-ն հանուն նորարարության ծրագրի»/«EU4Innovation Project» ծրագրի իրականացման համար։
Եվս մեկ անձ ձերբակալվել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործություն կատարելու՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու կասկածանքով:
Մեր բնակչության ծախսերի կառուցվածքը համարյա երկամյա ուշացումով է հրապարակվում: Վերջին տվյալները վերաբերում են 2018թ․-ին: Այդ տարի մեր ծախսերի կառուցվածքում սնունդի մասնաբաժինը 40.4 տոկոս էր: Սնունդ-պարենի գումարն ամենախոշորն է թե՛ մեր ծախսերի կառուցվածքում, թե՛ մեր արտաքին ապրանքաշրջանառության ներմուծումներում: Զուտ այդ պատճառով կարող է հետաքրքիր լինել այն, որ 2020թ․ առաջին եռամսյակում նախորդ տարվա արտաքին ապրանքաշրջանառության համեմատ սնունդի մասնաբաժինը 22.4 մլն դոլարով պակաս է եղել, իսկ երկրորդ եռամսյակում՝ 27.5 մլն դոլար:
2018 թվականի սեպտեմբերի 11-ին, համացանցում հայտնվել էին ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի և ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի գաղտնալսված հեռախոսազրույցները, որոնք վերաբերում էին 2018-ի հուլիսին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու այն ժամանակ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի կալանքների հարցերին։
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը պատասխանել է «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի նկատմամբ ակումբի հետաքրքրության մասին հարցին:
«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է փաստավավերագրական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ հուլիսի վաճառքների։
Օգոստոսի 29-ին, ժամը 16:40-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջրաձոր գյուղում՝ «Սրդի սար» կոչվող հատվածում, Գրետա Գ․-ն (ծնված 1960 թ.) վնասել է ոտքը։
Դեռ անցյալ տարվանից ամենատարբեր քննարկումների ծիրում հայտնված կառավարական առանձնատան վերանորոգման հարցը նոր մոտիվներ է ստանում: Օրերս հայտնի դարձավ, որ Կառավարական առանձնատների վերանորոգման աշխատանքների ընթացքում թույլ են տրվել չարաշահումներ, որոնցով զբաղվում են իրավապահները։
2020 թվականի հուլիսից «Զբոսաշրջության և քաղաքաշինության» բարեգործական հիմնադրամը (TUF) ստանձնել եւ իրականացնում է IDeA հիմնադրամի զբոսաշրջության եւ քաղաքաշինության զարգացմանը միտված բոլոր ծրագրերը:
Կառավարությունը 2020 թվականի պետական բյուջեից 176 միլիոն 386 հազար դրամ կհատկացնի վարչապետի աշխատակազմին, որն էլ կուղղվի սփյուռքահայ երիտասարդներին ՀՀ պետական կառավարման համակարգում աշխատանքի ներգրավելու համար։
«Բարսելոնան» հարձակվող է փնտրում:
Պաշտպանության նախարարությունն անհետաձգելի է համարել «Պաշտպանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագծի ընդունումը, որը վերաբերում է հանրապետության տնտեսության զորահավաքային պլանի հաստատմանը։
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ օգոստոսի 28-ին բաժին է ներկայացել 35–ամյա Արտեմ Հ․-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118–րդ հոդվածի (Ծեծը) մեղադրանքով:
Օգոստոսի 29-ին, ժամը 14։27-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդ քաղաքի Նատի թաղամասում այրվում է ավտոմեքենա:
Մարտի 1-ի զոհերի հիշատակի շնորհիվ փող ստացած մարդկանց արձանի էսքիզը մենք պատկերացնում ենք Վահե Գրիգորյանի կիսանդրու տեսքով, իսկ կիսանդրու պատվանդանի հատվածում «$»՝ դոլարի նշան, որը կխորհրդանշի Վահե Գրիգորյանի կողմից օլիգարխ Ջորջ Սորոսից մարտի 1-ի զոհերի թեմայով ստացած 10300 դոլարը:
«Զինագործներն» իրավունք ստացան մասնակցելու այս խաղարկությանը՝ որպես Անգլիայի գավաթի հաղթող: Միկել Արտետայի թիմի համար մրցաշրջանը երկիմաստ ստացվեց: Թիմը վատ խաղաց մրցակիցների դաշտերում, և միայն տնային ասպարեզում քիչ թե շատ վստահելի խաղը թույլ տվեց լոնդոնյան ակումբին 2019/20 Անգլիայի առաջնության եզրափակիչ աղյուսակում զբաղեցնել ութերորդ հորիզոնականը:
Շաբաթվա ընթացքում ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետների և ՀՀ ՃՈ ծառայողների հետ համատեղ իրականացված վերահսկողական աշխատանքների արդյունքում հայտնաբերված խախտումների դեպքերով պայմանավորված` Տեսչական մարմինը կասեցման առաջարկություններ է ներկայացրել ՀՀ պարետին՝ մայրաքաղաքի թվով հինգ երթուղու 9 տրանսպոտային միջոցի գործունեություն ժամանակավոր կասցնելու համար։
Վերջին մեկ շաբաթվա ընթացքում իրավաբանական հանրույթի քննարկման տիրույթում Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի որոշումն է՝ Սահմանադրական և Վճռաբեկ դատարանների միացմամբ Գերագույն դատարան ստեղծելու և ընդհանուր իրավասության դատարաններին իրենց վարույթում քննվող գործերի շրջանակներում օրենքի սահմանադրականության վերաբերյալ որոշումներ կայացնելու լիազորություն տալու վերաբերյալ:
Տավուշյան սրացմանը հաջորդած թուրք-ադրբեջանական տանդեմը շարունակում է ինտենսիվ աշխատել Արցախյան հիմնահարցի կարգավորման գործընթացի ուղղությամբ։ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, ըստ էության, աննախադեպ հայտարարություն է արել՝ ասելով, որ Թուրքիան Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմ է հանդիսանում և դատապարտում է Հայաստանի «հարձակողական» պահվածքը։ Հուլուսի Աքարը Հայաստանը ներկայացրել է՝ որպես իրեն սատարող ուժերի հաշվին «իր հասակից բարձր գործերի» խառնվող մի երկիր՝ նշելով, որ Հայաստանի պահվածքը ոչ մի արդարացում չունի, և բոլորը պետք է հասկանան դա։
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 24 միլիոն 953 հազարը:
«Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսին ցանկանում է հեռանալ ակումբից:
e-draft տեղեկատվական հարթակում հանրային քննարկման է ներկայացվել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ներկայացրած «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը։
«Այդ միավորման մասին լսում եմ 1990 թվականի աշնանից, երբ մայիսին տեղի ունեցավ ՀԽՍՀ Գերագույն խորհրդի ընտրությունները։ Այդ ժամանակվա աշնանից լսում եմ, որ ընդդիմությունը կարող է միավորվել։ Սակայն 30 տարվա ընթացքում ընդդիմությունը չի միավորվում, բացառությամբ որոշ դեպքերի, երբ նախընտրական կամպանիաներ են եղել, և ընդդիմության որոշ ուժեր միավորվել են»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը՝ անդրադառնալով այն խոսակցություններին, թե արտախորհրդարանական ընդդիմությունն առաջիկայում կմիավորվի, և կփորձեն միասնական պայքարել երկրում տիրող իրավիճակի դեմ։