Սյունիքի մարզի Ծղուկ համայնքը, որն ունի 230 բնակչություն, չունի մանկապարտեզ։ Խնդրի մասին ծղուկցիները բարձրաձայնեցին աշխատանքային այցով Սյունիքի մարզում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Սյունիքի մարզի Ծղուկ համայնքում հանդիպելու էր եկել նաև 93-ամյա տարեց կինը։ Նա ցանկանում էր ձեռքով բարևել Նիկոլ Փաշինյանին, սակայն բարչապետն ախտահանեց կնոջ ձեռքերը՝ ասելով․ «Չվարակվեք»։ 93–ամյա տատիկին ուղեկցող տղամարդն էլ կատակեց. «Չի վարակվի, մահն արդեն իրա վրա անցել է»։
«Բարձրագույն դատական ատյանները սահմանադրական բարեփոխումների հայեցակարգում» թեմայով քննարկման ժամանակ Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ Արմեն Մազմանյանն անդրադառնալով բարեփոխումների հայեցակարգում Սահմանադրական և Վճռաբեկ դատարանների միավորմամբ Գերագույն դատարան ստեղծելու հարցը ներառելուն՝ ասաց, թե խոսքը միավորման մասին է և այս դատարանների, ըստ էության, գործառույթների որևէ վերացում չի ենթադրում: Մազմանյանի խոսքով՝ իրենք ցանկանում են ստեղծվող նոր կառույցում 100%-ով պահպանել թե՛ ՍԴ-ի, թե՛ վճռաբեկ դատարանների գործառույթները:
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր ընդունել եմ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին։ ԱՀ պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանի մասնակցությամբ քննարկվել ենք բանակաշինության և մեր անվտանգային միասնական համակարգին առնչվող մի շարք հարցեր»:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի ուղեկցությամբ այցելել է Սյունիքի մարզ: Կառավարության ղեկավարը նախ եղել է Ծղուկ, ապա Անգեղակոթ համայնքներում, ինչպես այս տարեսկզբին խոստացել էր:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով Սյունիքի մարզում է։ Անգեղակոթ գյուղի բնակիչների հետ հանդիպումից հետո վարչապետն այցելեց Ծղուկ համայնք։ Բնակիչների հետ զրույցում նա ասաց, որ դեռևս ապրիլին էր խոստացել այցելել գյուղ, սակայն հայտարարված արտակարգ դրության պայմաններում հնարավոր չի եղել կատարել խոստումը։
Վճռաբեկ դատարանն իր հիմնավորումներում, մասնավորապես, նշել է, որ ստորադաս դատարանները մեղադրյալ Դ. Համբարձումյանի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելիս չեն պահպանել Վճռաբեկ դատարանի ձևավորած նախադեպային իրավունքի պահանջները, անտեսել են քրեական գործի տվյալ պահին առկա փատական հանգամանքների առանձնահատկությունները, որոնք, ի դեպ, ինչպես Առաջին ատյանի դատարանում, այնպես էլ Վերաքննիչ դատարանում հարցի քննարկման ժամանակ վկայակոչում էր դատախազությունը:
Միջինարեւելյան տագնապները մեզ բոլորիս հարկադրանքի տակ են դնում, որպեսզի ձեռք երկարենք եւ հասնենք օժանդակության այն համայնքներին, որոնք եղել են կենսատու սիրտը սփյուռքահայության։ Լիբանանի պարագայում ձեզ ծանոթ է, որ հոկտեմբերից սկսված տնտեսական տագնապը, առավել թագաժահրի գործած ավերը, ինչպես նաեւ վերջին պայթյունը ստեղծեցին այնպիսի իրավիճակ, ուր անհրաժեշտ է անմիջականորեն կազմակերպվել եւ օգնության ձեռք երկարել լիբանանահայությանը, որպեսզի նա վերագտնի իր նախկին կենսունակությունը եւ ինչպես անցյալում, ապագայում եւս շարունակի իր կենտրոնական դերը համասփյուռքյան եւ համահայկական առումով։
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:
Արցախում օգոստոսի 29-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 6 նոր դեպք:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ազգային ժողովում արդեն մի քանի օր է՝ ընթանում են բյուջետային ծրագրերի աշխատանքային քննարկումներ: Արդեն տեղի են ունեցել առողջապահական, կրթական, դիվանագիտական եւ պաշտպանության բլոկի քննարկումները:
Թուրքիան, ինչպես որ Ստալինգրադի ճակատամարտի ժամանակ, սպասում է «X» ժամին և «Y» իրադարձությանը, որպեսզի հարձակվի մեզ վրա։
Վերջին տասնամյակում ՀՀ-ը, հետևելով համաշխարհային պրակտիկային, ընտրել է դատարանների մասնագիտացման քաղաքականությունը՝ տնտեսական դատարան (չի գործում), վարչական դատարան, սնանկության գործերով դատարան, օրակարգում է՝ հակակոռուպցիոն գործերով դատարանների ստեղծումը: Այսօրվա բարդ, բազմաշերտ և օրեցօր ավելացվող օրենսդրության պայմաններում որակյալ արդարադատություն ունենալու համար մասնագիտացված դատարաններն այլընտրանք չունեն:
Կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին որոշում է կայացրել իր ապագա ակումբի հարցում:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Սյունիքի մարզ։ Անգեղակոթ համայնքում վարչապետը բնակիչների հետ զրույցում նշեց, որ արդեն տեղյակ է, որ գյուղում կա 6 կմ ճանապարհ, որի անբարեկարգ լինելու պատճառով մեքենաները 40 րոպեում են անցնում։
«Հրապարակ» թերթը գրում է. «Թեժ աշունը կարող է իրականություն դառնալ։ Մի կողմից ՀՅԴ-ԲՀԿ-«Հայրենիք» եռյակն է սկսել ակտիվ հանդիպումներ ու ծրագրեր մշակել: Մեկնարկը տվել է ԲՀԿ-ն՝ մարզային այցերով։ Մյուս կողմից՝ ընդդիմության այլ հատվածներն են կոնսոլիդացիայի նշաններ ուրվագծում։
Ես, իհարկե, հասկանում եմ, որ «վերին էշելոնի ներկայացուցիչ» Սիմոնյանն Իմ քայլը խմբակցությունում ստանձնել է ըստ կանչի շտապօգնության սպասավորի գործառույթները, և կապ չունի, թե ինչ թեմային է վերաբերում հարցը, Ալեն Սիմոնյանն անպոչ գդալի նման հայտնվում է այդտեղ: Հիմա էլ Ալենն իրեն իրավունք է վերապահում գնահատականներ հնչեցնել Ծառուկյանի հայտարարությունների վերաբերյալ:
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ոչ միայն հնազանդորեն կատարում է Նիկոլ Փաշինյանի հրահանգները, այլեւ ընդօրինակել է նրա գործելաոճը եւ պետությունը կառավարում է Ֆեյսբուքից՝ «լայվերի» ու գրառումների միջոցով։
Բնակիչները բարձրաձայնեցին արոտ իրականացնելու համար տարածք չունենալու խնդիրը։ Բնակիչները նշեցին, որ տարածք չունեն արոտ իրականացնելու համար, քանի որ արոտի համար նախատեսված տարածքի մեծ մասը վարձակալված է։
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ինչպես հայտնի է, 2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո ՀՀ իրավապահ համակարգը մի շարք աղմկահարույց բացահայտումներ արեց, որի շրջանակներում նախաքննական, հետաքննական մարմինները տարբեր միջնորդություններ ներկայացրին դատարան` խուզարկություններ իրականացնելու, տարբեր անձանց ձերբակալելու, կալանավորելու համար: Իրավիճակը ցույց էր տալիս մեկ բան. թավշյա հեղափոխությունից հետո ՀՀ իրավական համակարգը շունչ քաշելու ժամանակ չունի, եւ, նախորդ տարվա համեմատ, այս տարի ունենք թվերի աճ:
Առավոտյան ժամը 10:00-ի սահմաններում Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոցում մահացել է Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռայնիսի փողոցի 1-ին շենքի բնակիչ 41-ամյա Էդգար Մարգարյանը, որին փրկարարները դուրս էին բերել փլատակների տակից: 168.am-ի հետ զրույցում ասաց Երևանի պետական բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը:
Եթե այս ամենից հետո ժամանակ է մնում, երեկոյան ընթերցանությամբ եմ զբաղվում (այս պահին ընթերցում եմ Ջիմ Ալ Խալիլիի և Ջոնջո Մակֆադենի «Կյանքի եզրին» գիրքը), կարդում եմ կենտրոնացած, թեև այնուամենայնիվ փորձում եմ քնել կեսգիշերից առաջ: Մշտապես վաղն այնքա҇ն բան կան անելու․․․
«Հրապարակ» թերթը գրում է. «Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրամանով Կոտայքի մարզի դատախազ Սեւակ Հովհաննիսյանը նշանակվել է Երեւանի դատախազ, մեկ այլ հրամանով դատախազության ավագ դատախազ Պետրոս Պետրոսյանը, ում, ասում են, Արթուր Դավթյանը բարձր է գնահատում, նշանակվել է Կոտայքի մարզի դատախազ:
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԻՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ, նախարարի մամուլի քարտուղար Էդմոն Զարգարյանն ազատվել է պաշտոնից։ Նա նախարարության ամենահին աշխատողներից է՝ 92 թվականից համակարգում է։ «Ինչո՞ւ եք ազատվել» հարցին` նա պատասխանեց․ «Չգիտեմ։ Նախարարը կանչեց, ասեց՝ արի էլ չշարունակենք աշխատել»։
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Երեկ փոխքաղաքապետի թեկնածու Սերգեյ Ներսիսյանը հանդիպում է ունեցել Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամների հետ: Եվ չնայած Ներսիսյանը Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի թեկնածուն է, սակայն թերթի տեղեկություններով, հանդիպումն այնքան էլ հարթ չի անցել եւ իմքայլական ավագանիներից շատերը պարզ ցույց են տվել եւ հասկացրել են, որ այնքան էլ կողմ չեն նրա առաջադրմանը:
«Հրապարակ» թերթը գրում է. ««Իմ քայլի» պատգամավոր Հայկ Սարգսյանին այս անգամ էլ հաջողվեց ջրից չոր դուրս գալ։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, նա կարողացել է լուծել իր հարցերը։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը սահմանված ժամկետում վարույթ չհարուցեց հայտնի փարթիի գործով, հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանի մեկնաբանությամբ՝ հիմնավոր փաստերը բացակայում են։
Օգոստոսի 29-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 43626 դեպք, որոնցից 37563-ն` առողջացած, 872-ը` մահվան ելքով:
Աշխատանքային այցով ժամանել եմ Սյունիքի մարզ։ Ծղուկ համայնք՝ հանդիպում բնակիչների հետ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Չիմանալով անգամ Հենոյի հավաքին չմիանալու պատճառների մասին, կարող եմ համոզված ու վստահ պնդել, որ նա կարող էր դա անել միայն շատ ծանրակշիռ դրդապատճառների կամ այդ մասնակցությունը անհնարինության աստիճանին համարժեք դարձնող հանգամանքների առկայության դեպքում:
Ցավով տեղեկացնում ենք, որ մահացել է Գերագույն խորհրդի պատգամավոր, ղարաբաղյան շարժման ակտիվ մասնակից, ԱԺՄ վարչության նախկին անդամ Արամ Մայիլյանը: