«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով օգոստոսի 24-ին ժամը 11․00-ից մինչև ժամը 14․00-ն կդադարեցվի Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասի մի հատվածի գազամատակարարումը։
Իսպանիայի հավասար հնարավորությունների հարցերով նախարար Իրենե Մոնտերոն նամակ է ուղարկել տարածաշրջանների ղեկավարներին՝ խնդրելով փակել հասարակաց տները եւ հոսթել-բարերը՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով:
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է Արագածոտնի մարզի 59-ամյա բնակչի կողմից իր անչափահաս որդու նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Գիտնականները պարզել են կորոնավիրուսով կրկնակի վարակվելու պատճառը: Համապատասխան հետազոտության արդյունքները հրապարակվել են Cell հանդեսում:
168.am-ի տեղեկություններով այսօր Ռուսաստանում ուղեղի կաթվածից մահացել է գործարար Միխայիլ Բաղդասարովը:
Թավշյա իշխանափոխությունից հետո Շիրակի մարզպետի աթոռին հայտնված, ապա սահուն կերպով իշխանական «Իմ քայլի» ցուցակով պատգամավորական մանդատ ձեռք բերած Կարեն Սարուխանյանը մարզում բավականին հայտնի անձնավորություն է: Եվ բացի նրանից, որ այս անձնավորությունը սիրում է ՀՀԿ-ականների մտքերն իրենով անել ու դարձնել ֆեսյբուքյան ստատուս, կամ գռեհիկ մեկնաբանություններ կատարել սեփական թիմակցի հասցեին, նաև շատ լավ կողմնորոշվում է տեղում և իրադրության մեջ:
Հայաստանում Երևանի պետական բժշկական համալսարանի կողմից իրականացվող Covid-19-ի հակամարմինների կամավոր հետազոտությանն արդեն մասնակցել է 130-ից ավելի մարդ:
Հնդկաստանը Ռուսաստանից տվյալներ է խնդրել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի վերաբերյալ:
Արցախյան պատերազմից հետո սահմանի տարբեր ուղղություններով դիրքային բավականին փոփոխություններ են եղել: Դրանք մարտավարական տարբեր բնույթի գործողություններ են, որոնք տարբեր բնույթի շարժերի միջոցով այս տարիների ընթացքում իրականացվել են: Եթե Արցախի հատվածում չեզոք գոտու հաշվին են դիրքային փոփոխություններ եղել, նույնն էլ՝ Տավուշի հատվածում կամ մեր հարավային ուղղությամբ:
Նախարար Արայիկ Հարությունյանն իր անգործությունը, խնդիրները չպատկերացնելու իր որակները փորձում է փոխհատուցել մարդկային առողջության վրա տարվող էքսպերիմենտով։ Նախապատրաստական թանկաժեք ամիսները ծախսվեցին ոչնչի վրա։ Թե ինչպե՞ս հնարավոր եղավ այսքան անլուրջ մոտենալ այս ամենալուրջ հարցին, գիտի միայն նախարարը։
Ռազմական գործիչ Գևորգ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
ԵՄ-ի բազմաթիվ երկրներում շարունակում են գրանցել COVID-19 կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թվաքանակի արագ աճ:
«Ի պատասխան այդ դժգոհությունների՝ մենք, սակայն, տեսնում ենք կառավարության զրոյական արձագանքը։ Որքան էլ ուզում են ասեն, թե այս կամ այն անձը, Քոչարյանի կամ մյուսի աջակիցն է կանգնած այս կամ այն ակցիայի հետևում, ու դրա համար չեն արձագանքում, միևնույն է, դրանց խնդիրները չեն լուծվում, իշխանությունների այդ պատճառաբանությունները չեն ծածկում խնդիրները, որոնք կան, օրինակ, կրթության, Ամուլսարի հարցի և այլ ոլորտներում, իսկ կառավարությունն այդ բոլոր դժգոհությունների վերաբերյալ կցուցաբերի զրոյական արձագանք և լկտի անտարբերություն, քանի դեռ Երևանի կենտրոնում չեն հավաքվել մարդիկ ու պահանջել, որ սթափվեն։
Շվեդիայի հավաքականի և «Բարսելոնայի» նախկին հարձակվող Հենրիկ Լարսոնը կօգնի կատալոնական թիմի նոր գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանին մարզչական աշխատանքում:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում բացահայտվել է 25-ամյա կնոջ սպանության դեպքը, պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, որը վերջինիս 32-ամյա ամուսինն է՝ ԻԻՀ քաղաքացի:
Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արտակ Դավթյանը կմեկնի Մոսկվա՝ մասնակցելու «Բանակ-2020» միջազգային ռազմատեխնիկական համաժողովին:
Թունիսում Բելառուսից ժամանած առաջին զբոսաշրջիկներին են ընդունել համավարակի սկսվելուց հետո:
«Լիվերպուլի» կիսապաշտպան Ջորջինիո Վեյնալդումը կարող է լքել ակումբը:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ այսօր, ժամը 18:30-ին, Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում նախագահությամբ դատավոր Մարինե Մելքոնյանի պետք է քննարկվեր Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ քննիչի հերթական միջնորդությունը, սակայն անսպասելիորեն նիստից երկու ժամ առաջ քննչական մարմինը հետ է վերցրել միջնորդությունը։
Յուլիա Նավալնայան դիմել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ պահանջելով թույլտվություն տալ Ալեքսեյ Նավալնուն Գերմանիա տեղափոխելու համար:
ԱԺ փոխնախագահ, «Իմ քայլի» պատգամավոր Ալեն Սիմոնյանի կոշտ գնահատականները Սորոսի և Հայաստանում գործող «Սորոսի» հիմնադրամի մասին և դրան հաջորդած «Բաց հասարակության հիմնադրամի» նախագահ Լարիսա Մինասյանի հայտնի նամակը շարունակում են քննարկումների առարկա մնալ տարբեր շրջանակներում:
Հայաստանում կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ դպրոցները կբացվեն սեպտեմբերի 15-ից, իսկ 1-ին դասարանցիները դպրոց կհաճախեն սեպտեմբերի 14-ից:
Դեպքի առթիվ հարուցվել է նոր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի (ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը) 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, որոշում է կայացվել՝ նշված երկու քրեական գործերը միացնելու և նախաքննությունը մեկ վարույթում շարունակելու մասին:
168.am-ն օրերս գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ նախագահին՝ մասնավորապես հետաքրքրվելով, թե այս տարի ի՞նչ ձևաչափով է անցկացվելու գագաթաժողովը, ովքե՞ր են ստանձնել կազմակերպիչների առաքելությունը, ովքե՞ր են ֆինանսավորում այս գագաթաժողովը, և որքա՞ն է կազմում միջոցառման բյուջեն:
Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի արտագնա նոր մարզաշապիկը ծիրանագույն կլինի:
Վանաձորի «Լոռի» ֆուտբոլային ակումբ է վերադարձել Արամ Քոչարյանը։
«Բաց հասարակության հիմնադրամի» նախագահ Լարիսա Մինասյանի նամակն ԱԺ-ում ներքին շրջանառության մեջ է դրվել: Տեղեկությունը 168.am-ին հայտնեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի խորհրդական Վահան Կոստանյանը:
Այսօր մոտ 4 ժամով ձկնորսները փակել էին Երևան-Սևան մայրուղին: Նրանք դժգոհում էին Սևանա լճում սիգի արդյունագործական ձկնորսության իրականացման նոր կարգից։ Այն հունիսի 18-ին ներկայացվել էր Կառավարության նիստում: Գործադիրի որոշմամբ թույլատրվեց սիգ ձկան փորձարարական որս իրականացնել, ինչն արգելված էր 2004 թվականից: Ըստ կարգի՝ փորձարարական որսի ընթացքում ձկան քաշը պետք է լինի 500գ-ից ոչ պակաս, որսը պետք է իրականացվի 40մմ և ավելի ցանցավանդակի դնովի ցանցերով, ձկնորսություն իրականացվելու է օրվա լուսային ժամերին, մուտքի ու ելքի տեղամասերում, որոնք թվով 17-ն են, աշխատելու են տեսուչներ, որոնք համապատասխան մատյաններում որոշակի տվյալներ են լրացնելու՝ դրանք հետագայում նախարարությանը տրամադրելու համար:
Ոստիկանության Արաբկիրի բաժնի ՔՀԲ ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ օգոստոսի 19-ին Արաբկիրի բաժին է ներկայացել Արթուր Ա.-ն, որը հետախուզվում էր ԱՄՆ իրավապահների կողմից: