Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող դիմումներին առավել արդյունավետ և արագ պատասխան ստանալու համար դիմումն անհրաժեշտ է ուղարկել ՃՈ հաշվառման և քննական տարածքային ստորաբաժանման էլեկտրոնային փոստի հասցեին:
Transparent Tribe խումբը, որն կիբեռլրտեսության արշավների անցկացման համար օգտագործում է Crimson հեռավար հասանելիության տրոյացուն, 2019 թվականի հունիսից մինչեւ 2020 թվականի հունիսը ավելի քան հազար թիրախ է գրոհել 27 երկրներում։ Զոհերը հիմնականում եղել են Աֆղանստանում, Պակիստանում, Հնդկաստանում, Իրանում եւ Գերմանիայում։ «Կասպերսկի» ընկերությունը բացահայտել է, որ գրոհները սկսվել են ֆիշինգային նամակներում Microsoft Office-ի վնասաբեր փաստաթղթերի տարածումից։ Առավել […]
ԿԺԴՀ-ի իշխանությունները խստացրել են վերահսկողությունը Չինաստանի հետ սահմանին՝ զինվորականներին իրավունք ընձեռելով խոցմամբ կրակելու ցանկացած մարդու, ով սահմանին կմոտենա մեկ կիլոմետր հեռավորությամբ:
«Այդ մասնագետներն այնքան պետք է ճանաչված լինեն մտավորականության, ուսուցիչների, հասարակ մարդկանց շրջանակներում, որ նրանք իրավունք ունենան առնչվելու դպրոցական կրթության չափորոշիչների հետ»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Այն բանից հետո, երբ դարավոր քրիստոնեական տաճար, ուղղափառ քրիստոնեության կենտրոն Այա Սոֆիան զրկվեց փոքրիշատե ընդունելի թանգարանի կարգավիճակից և ստացավ մզկիթի կարգավիճակ, շատ պահպանողական մուսուլմաններ իսլամին ոչ հարիր հագուկապով Այա Սոֆիա մտնողներին սկսեցին արդեն այլ աչքով նայել։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել:
«Բարսելոնան» ստացել է նոր հաղորդագրություն ֆաքսի միջոցով:
Ես չգիտեմ, տուժող Քամալյանը հիմա աշխատո՞ւմ է, թե՞ ոչ, բայց իմ խորին համոզմամբ՝ նրա հիշողության «փայլատակումը» վկայում է միայն մի բանի մասին․ նրան կամ պաշտոն են խոստացել նման հայտարարություն անելու համար, ասելու, որ չի պնդում նախկինում տված ցուցմունքը, կամ էլ նա Մարտի 1-ի գործով ինչ-որ մեղքեր ունի, և իրեն խոստացել են ներել դրանք նման հայտարարություն տալու դիմաց:
Քաղաքի հետ կապված խնդիրների, բողոքների ժամանակ Երևանի առաջին պատասխանատուն այլևս շատ հազվադեպ է հայտնվում առաջին գծում։ Երևանը աշխարհի եզակի քաղաքներից է, որի քաղաքապետն այդպես էլ չհայտնվեց հակավիրուսային արշավի առաջին դիրքերում։ Նա նաև բացակայում է ուսումնական տարվա նախաշեմին, երբ քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող հաստատությունները այս բարդ իրավիճակում պետք է նախապատրաստվեն դասապրոցեսին։ Նա դարձել է սինթետիկ քաղաքապետ. Հայկ Մարությանը Նիկոլի և իր աշխատասենյակի քաղաքապետն է։ Իսկապես ցավալի է, որովհետև նա ստացել է երևանցիների զգալի ձայները։
Անցած մրցաշրջանում »Ստյաուան» չկարողացավ միանալ չեմպիոնական մրցավազքին. Անտոն Պետրիի թիմը առաջնության առաջին հատվածում մտավ լավագույն վեցյակի մեջ, բայց այստեղ էլ ավարտվեցին նրանց նվաճումները: Արդյունքում, թիմն ավարտեց առաջնությունը 5-րդ տեղում՝ 4-րդ «Կլուժին» զիջելով 18 միավոր:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ երեխաների մոտ կորանավիրուսով վարակվելու հավանականությունը կազմում է 0.03 տոկոս, նույնիսկ, եթե 0.3 տոկոս լինի, դա շատ փոքր թիվ է, երբ համեմատում ենք սովորական սեզոնային գրիպի հետ, երբ վարակվածության աստիճանը շատ ավելի բարձր է նույն երեխաների մոտ։ Սրանից բացի՝ մինչև հիմա չկա որևէ վիճակագրություն, որը ցույց կտա, թե երեխաների քանի տոկոսն է վարակվում կորոնավիրուսով կամ դրանով վարակում այլ մարդկանց, իսկ նման անհրաժեշտ ցուցանիշներ չունենալու պատասխանատվությունն ամբողջությամբ կրում է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
Համաճարակային իրավիճակից ելնելով՝ ներկա փուլում հանրակրթական, նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ուսումնական պարապմունքներն Արցախում մեկնարկելու են 2020 թվականի սեպտեմբերի 14-ից, իսկ բուհերում դասերը սկսվելու են սեպտեմբերի 1-ից:
Թե որքանով այս իրողության մեջ համոզվեց ադրբեջանական կողմը, դժվար է ասել, բայց որ սանձազերծելով լայնածավալ հարձակում, բացի այլ խնդիրներից, հակառակորդը, ինչպես վերևում նշվեց, նպատակ ուներ ստուգելու նաև Պաշտպանության բանակի մարտունակությունը, դա ակնհայտ է:
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սիսիանի հրշեջ-փրկարարներն ու ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողները Դաստակերտ քաղաքում չգործող կիսակառույց շինության մեջ հայտնաբերել են կնոջ կախված դի։
ԱՄՆ-ը մտադիր է Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ուժերը բաշխել այն կերպ, որպեսզի հնարավորություն ունենա դիմակայելու Չինաստանին եւ Ռուսաստանին աշխարհի ցանկացած կետում: ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Մարկ Էսփերն օգոստոսի 26-ին այս հայտարարությամբ հանդես է եկել Հավայիի նահանգում՝ Անվտանգության հարցերի հետազոտությունների ասիա-խաղաղօվկիանոսյան կենտրոնում:
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից ստացված փաստաթղթերի հիման վրա ուսումնասիրվել է «Աղձքի հայ արքանների դամբարանում և հարակից տարածքում» պեղումներ իրականացնելու համար հատկացված պետական միջոցների ծախսման գործըթնացը՝ վերաբերելի այլ փաստաթղթեր պահանջելով և ստանալով նաև «Պատմամշակութային արգելոց թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից:
Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից պարետի որոշմամբ այսօր 24 ժամով արգելվել է «Հոթել Աղվերան» («Բեսթ Ռեզորթ Աղվերան»), «Դրիմ Ռեսթ» («Արթուրս Աղվերան Ռեզորթ»), «ՄԳԵ Կավալեռ» (հանգստյան համալիր) , «Աշոտ Աբրահամյան» (հյուրատուն) և «Լիլիթ Կարախանյան» («Ջերմուկ Նաիրի») ընկերությունների կողմից անձանց ընդունելությունը:
Իտալական «Ռոմայի» նորեկ Պեդրոն անդրադարձել է մայրաքաղաքային ակումբի կազմին` առանձնացնելով մի շարք ֆուտբոլիստների, այդ թվում նաև Մխիթարյանին:
Ռուսաստանը շարունակում է ակտիվ ջանքեր ներդնել Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացում, վերջին օրերին ինտենսիվ շփումներ ծավալելով Ադրբեջանի Պաշտպանության և Արտաքին գործերի նախարարությունների ղեկավարների հետ։ Ինչպես հայտնի է, Ադրբեջանի ԱԳ նորանշանակ նախարար Ջեյհուն Բայրամովը կատարեց իր երկրորդ պաշտոնական այցը։ Օգոստոսի 26-ին Մոսկվայում կայացել է նրա առաջին հանդիպումը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ և բանակցություններն Արցախյան հիմնահարցի կարգավորման գործընթացի վերաբերյալ։ Կողմերը նախ առանձնազրույց են ունեցել, այնուհետև հանդիպումը շարունակել երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ։ Հանդիպման արդյունքներն ամփոփվել են համատեղ մամուլի ասուլիսում։
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող բազմադրվագ քրեական գործի նախաքննության ընթացքում բացահայտվել են վարորդական վկայականներ տրամադրելու դիմաց կաշառք ստանալու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիք կատարելու, ինչպես նաև քաղաքացիների կողմից կաշառք տալու, կաշառք ստանալուն օժանդակելու և կաշառքի միջնորդության դեպքեր:
«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի հայրը Մանչեսթեր քաղաքում է: Այս մասին գրում են իսպանական ԶԼՄ-ները: Ըստ պարբերականների, Մեսսիի հայրն այդ քաղաքում սկսել է բանակցությունները «Մանչեսթեր Սիթիի» հետ: Կողմերի միջևը բանակցությունները ընթանում են երկու տարվա պայմանագրի շուրջ:
Չափանիշերից ամենակարևորը՝ այս պահին նախագծում առկա, դա բարեվարքության ստուգման պարտադիր պահանջն է, որը որոշակի փուլեր է անցնում փաստորեն՝ թեկնածուն պետք է լրացնի բարեվարքության վերաբերյալ թերթիկ, այնուհետև դա տրամադրվում է համապատասխան կոմիտեին՝ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին, ովքեր էլ հենց ստուգում են այդ թեկնածուի բարեվարքությունը, որը շատ կոմպոնենտներ է իր մեջ պարունակում, և այնուհետև խորհրդատվական եզրակացություն են կազմում և ներկայացնում ԲԴԽ: Բացի դրանից, թեկնածուները պետք է տիրապետեն լրացուցիչ գիտելիքների՝ նեղ մասնագիտական ոլորտին վերաբերող օրենսդրությանը, ինչպես նաև՝ վերաբերելի միջազգային իրավական ակտերին, որի իմացությունն այս առումով բավականին խիստ պահանջ է:
Օգոստոսի 20-ին, կեսգիշերին մոտ, հիվանդանոցից ոստիկանության Կումայրիի բաժին հաղորդում ստացվեց, որ պարանոցի կտրած, արնահոսող վերքով 23-ամյա մի երիտասարդ է բուժօգնության դիմել:
Ռուսաստանցի ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի դեմ ուղղված հանցավոր գործողությունների վերաբերյալ առայժմ որևէ ապացույց չկա:
Թենիսի աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը Ցինցինատիի մրցաշարի կիսաեզրափակիչում է: Նյու Յորքում ընթացող Ցինցինատիի մրցաշարի տղամարդկանց մենախաղի քառորդ եզրափակիչում Ջոկովիչը մրցեց գերմանացի Յան-Լենարդ Շտրուֆի հետ և 1 ժամ 3 րոպե ձգված մրցախաղում հաղթեց երկու սեթում` 6:3,6:1 հաշվով: Կիսաեզրափակիչում Ջոկովիչը կմրցի իսպանացի Ռոբերտո Բաուտիստա-Ագուտի հետ:
Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի անդամ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Արթուր Ղամբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ինչպե՞ս կարելի է «մահվան դատապարտել» ՀՀ քաղաքացիների՝ անհատական դիմումներով Սահմանադրական դատարան դիմելու՝ բավականին դժվարությամբ ճանաչված իրավունքը (դրա արդյունավետությունը): Դրա համար բավարար է մեկ մարմնում (այսպես կոչած՝ Գերագույն դատարանում) միավորել վճռաբեկության և սահմանադրական արդարադատության գործառույթները:
73-ամյա կինը որոնվում է որպես անհետ կորած
Թուրքիայի Պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը թուրքական պետական «Anadolu» լրատվական գործակալության ուղիղ եթերում պատասխանել է հաղորդավարի հարցերին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության, Գեղարքունիքի մարզային վարչության և Սևանի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ օգոստոսի 26-ին Սևան քաղաքի Նաիրյան փողոցից, ինքնությունը պարզելու նպատակով, բաժին է հրավիրվել 31-ամյա Գևորգ Բ.-ն: