«Արմնյուզ»-ի եթերում Ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը պարզաբանել է՝ ինչ նկատի ուներ, երբ Հայաստան այցի ժամանակ հայտարարել էր, որ ՀՀ վարչապետը հիանալի դիրքերում է նաև ԼՂ հարցով վճռական որոշում կայացնելու համար։
Ըստ Foot Mercato-ի, 35-ամյա պորտուգալացին խորհում է ապագայի մասին և իր գործակալ Խորխե Մենդեշին խնդրել է առաջին հանդիպումները կազմակերպել այլ ակումբների ներկայացուցիչների հետ:
Այդ կտավները ստեղծված են բնիկ թիֆլիսեցու սիրով, որոնք մեր հիշողության մեջ վերականգնում են մանկության ու պատանեկության մեր քաղաքը:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով օգոստոսի 11-ին ժամը 10․00-ից մինչև ժամը 17․00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի Զովունի գյուղի գազասպառողների գազամատակարարումը:
Օգոստոսի 7-ին Նախիջևանում մեքենայի կողաշրջման հետևանքով վիրավորվել է 2 զինծառայող, իսկ պայմանագրային Միրշահին Սեյիդովը (Mirşahin Seyidov)՝ մահացել։
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության պատվիրակության՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ օրերս ունեցած հանդիպման ընթացքում, ի թիվս բարձրացված այլ հարցերի, անդրադարձ է եղել նաև այն լրացուցիչ միջոցառումներին, որոնք ձեռներեցները կորոնավիրուսային վարակի կանխման համար կարող են կիրառել աշխատատեղերում՝ ի լրումն պարետատան կողմից սահմանված կամ ընկերություններում գործնականում արդեն իսկ կիրառվող քայլերի։
«Երբ Սերժ Սարգսյանը խոսի բոլոր հարցերի մասին՝ 2018թ. ապրիլ-մայիսին և այս ընթացքում եղած ամեն ինչի մասին, մեր հանրությանը և քաղաքական դաշտին շատ լուրջ ցնցումներ են սպասվում այն իմաստով, որ բազմաթիվ փակագծեր կբացվեն, և բազմաթիվ հարցեր, որոնց պատասխաններն այս իշխանությունների գործունեության արդյունքում ցցուն տեսանելի են, ավելի կոնկրետ, ավելի մանրացած տեսք կունենան, և շատ կոնկրետ հարցերի պատասխաններ հանրությունը կունենա: Դրանով է կարևոր Սերժ Սարգսյանի խոսքն ապագայում»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ԱԺ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը:
«Քարանձավի մարդը» ներկայացումը զվարճալի, միևնույն ժամանակ խորիմաստ պատմություն է այն մասին, թե ինչպես են կանայք և տղամարդիկ փոխհարաբերվում:
Twitter ընկերությունը օգոստոսի 10-ին հայտարարել է Բելառուսում ծառայության աշխատանքի խափանումների մասին՝ ի պատասխան ընդդիմության բողոքների:
Ոստիկանությունը հատուկ ուշադրություն է դարձնում բնապահպանական խնդիրներին` շարունակելով հետևողական պայքարը ապօրինի ծառահատումների դեմ:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն օգոստոսի 10-ին, ժամը 15։46-ին ահազանգ է ստացել, որ Քաջարան-Մեղրի ավտոճանապարհի 12-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա զոհ և տուժած։
Այսօրվանից Ռուսաստանից թռիչքներ են սկսվել Թուրքիայի առողջարաններ՝ Անթալիա, Բոդրում եւ Դալաման:
Չնայած Բելառուսի գործող նախագահ և նախագահի թեկնածու Ալեքսանդր Լուկաշենկոն արդեն շնորհավորանքներ է ստանում նախօրեի ընտրություններում հաղթանակ տանելու կապակցությամբ, նրա ջախջախիչ հաղթանակը երկրում քաղաքական ցնցումների և ճգնաժամի պատճառ է դարձել։
71 տարեկան հասակում մահացել է Deep Purple, Black Sabbath եւ Iron Maiden ռոք-խմբերի հետ իր համագործակցությամբ հայտնի բրիտանացի երաժշտական պրոդյուսեր Մարտին Բերչը: Այս մասին հայտնել է Whitesnake խմբի ղեկավար Դեւիդ Քավերդեյլը: «Մեծ վշտով ես հենց նոր իմացա, որ վախճանվել է իմ թանկագին ընկեր եւ պրոդյուսեր Մարտին Բերչը»,- Քավերդեյլը գրել է Twitter-ում: Պրոդյուսերի մահման պատճառի մասին չի հաղորդվում:
«Հըզբոլլահ» խմբավորման առաջնորդ Հասան Նասրուլլան Լիբանանի գլխավոր խնդիրն է: Այդ մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար եւ փոխարինող վարչապետ Բենի Գանցը՝ հանդես գալով արտաքին գործերի եւ պաշտանության կոմիտեի նիստում: «Թեեւ Նասրուլլան մեր մեծ թշնամին է հյուսիսային ճակատում, ամենամեծ խնդիրը նա իրենից ներկայացնում է Լիբանանի համար՝ Լիբանանի ներսում: Մենք տեսնում ենք ողբերգությունը, որը պատահել է Լիբանանում: Իսրայել պետությունն առաջարկել է օգնություն եւ աջակցություն»,-Գանցի հայտարարությունը մեջբերում է նրա մամուլի ծառայությունը:
Լիբանանի կառավարությունը ամբողջ կազմով հրաժարական է տվել՝ օգոստոսի 4-ին Բեյրութում տեղի ունեցած պայթյունի պատճառով։
«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին վնասվածք է ստացել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի՝ «Նապոլիի» դեմ պատասխան խաղում (3։1):
Մարդու իրավունքների ոլորտի փորձագետ, Աղետի գոտու 1994-96թթ. թալանն ուսումնասիրող փաստահավաք խմբի ներկայացուցիչ Կարապետ Պողոսյանը ֆեյսբուքյան էջում մի քանի հարցադրումներ էր հղել «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին:
«Լիդիան» ընկերությունը հայտարարություն է տարածել Ամուլսարի տարածքում ընթացքող մաքրման եւ գույքագրման աշխատանքների վերաբերյալ, որոնք իրականացվում են նաեւ համայնքների բնակիչների մասնակցությամբ։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Հնդկաստանի Հանրապետության նախագահ Ռամ Նաթ Քովինդին:
Միգուցե ժողովրդավարության կղզյակ ենք, բայց հաստատ բաստիոն չենք․ այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ղեկավար Դանիել Իոաննիսյանը։
Ոստիկանության Արմավիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Երևանի Ավան թաղամասում բնակվող 18-ամյա եղբայրները Արմավիրի մարզի Նոր Կեսարիա գյուղի տներից գողություններ են արել։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը միջազգային դոնորներին կոչ է արել օպերատիվ և մեծ ֆինանսական աջակցություն ցուցաբերել Լիբանանին, որը ֆինանսական ծանր իրավիճակում է գտնվում մայրաքաղաքի նավահանգստում տեղի ունեցած պայթյունից հետո:
Ռուսաստանից էլեկտրաէներգիայի մատակարարումների ծավալը 2020 թվականի հունվար-հունիսին 2019 թվականի համապատասխան ժամանակաշրջանի համեմատությամբ նվազել է 45,7 տոկոսով՝ մինչեւ 5,29 մլրդ կվտ.ժամ: Այս մասին հաղորդել է դաշնային մաքսային ծառայությունը (ԴՄԾ): Արտահանումը դրամական արտահայտությամբ կազմել է 208,5 մլն դոլար (-45,5%): Հունիսին մատակարարումների ծավալը կազմել է 980,4 մլն կվտ.ժամ (36,9 մլն դոլար):
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 10-ին հրավիրել է լիբանանահայությանը ցուցաբերվող աջակցությանը նվիրված աշխատանքային խորհրդակցություն։
«Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսին հրաժարվել է սեղմել մրցավար Չակիրի ձեռքը, ով աշխատել է Չեմպիոնների լիգայի «Բարսելոնա»-«Նապոլի» խաղի ընթացքում (3:1):
Oգոստոսի 7-ին ոստիկանություն զանգած Շիրակի մարզի Լուսաղբյուր գյուղի բնակիչներից մեկը հայտնեց, որ նույն օրը գյուղի ֆուտբոլի դաշտի մոտակայքից գողացել են 2 հորթ, որոնք կապված են եղել։
ԵՄ դրամաշնորհային ծրագիրը՝ «ԵՄ-ն ի նպաստ նորարարության. բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական առարկաների և մաթեմատիկայի կրթության փորձնական ծրագիրը» նախատեսված է բարելավելու բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական առարկաների և մաթեմատիկայի դասավանդումը:
Երեկ, երբ տեսա ինչ աղմուկ է բարձրացվել, դա ինձ ստիպեց, որ բացատրություն տամ. այսօր Para.Tv լրատվական կայքին տված հարցարույցում՝ անդրադառնալով երեկ Ազատություն ռադիոկայանի կողմից իր տունը նկարահանելու միջադեպին նշեց նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:
Օգոստոսի 10-ին, ժամը 13։54-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աճարկուտ գյուղի «Չարղոշան» կոչվող վայրում տաղավարների մոտակայքում քաղաքացին ընկել է լիճը։