Արքայազն Հարրին եւ նրա կինը՝ Մեգան Մարքլը, գաղտնի կերպով տուն են գնել Սանտա-Բարբարայում (ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգ), որպեսզի իրենց որդուն՝ Արչիին, հանգիստ մեծացնեն բրիտանական թագավորական ընտանիքից հեռանալուց հետո:
Խարդախության մեղադրանքով հետախուզվող կինը հայտնաբերվել է:
`
Ճապոնիայում առնվազն 10 մարդ է մահացել, եւս 6,6 հազարը ջերմահարվածներով հիվանդանոցներում հայտնվել օգոստոսի 3-ից մինչեւ 9-ն ընկած ժամանակամիջոցում:
«Լիդիան Արմենիա»-ի իրավաբան, փաստաբան, ԵՊՀ դասախոս Նունե Հայրապետյանն այն կարծիքին է, որ «Լիդիան Արմենիա» ընկերության բնականոն գործունեությունն իրականացնելու իրավունքն արդեն երկու տարի ապօրինաբար սահմանափակված է այն պատճառով, որ որոշակի անձինք փակում են ընկերության տարածքներ տանող ճանապարհները:
Gepostet von Narine Voskanyan am Donnerstag, 13. August 2020
Ինդոնեզիայի իշխանություններն օտարերկրացի զբոսաշրջիկների համար չեն բացի սահմաններն առնվազն մինչեւ այս տարվա վերջը: Օգոստոսի 13-ին այս հայտարարությամբ հանդես է եկել ծովային գործերի եւ ներդրումների համակարգող նախարար Լուհութ Բինսար Փանջաիթանը Գործատուների ասոցիացիայի ներկայացուցիչների հետ կայացած առցանց խորհրդակցության ժամանակ:
Հաճելի ավանդույթի համաձայն՝ կրկին հանդիպել էի երիտասարդների հետ:
Հուլիսի 7-ին ոստիկանությունը հայտարարություն է տարածել, համաձայն որի՝ հուլիսի 18-ից մայրաքաղաքի մի շարք փողոցներում իրականացվում է ճանապարհային երթևեկության կազմակերպման փոփոխություն։ Երևանի մի շարք փողոցներում սահմանված առավելագույն արագությունը իջեցվում է 60 կմժ-ի։
«Այնպիսի տպավորություն է, որ հավաքների անցկացման սահմանափակումները հանելուց նախևառաջ օգտվելու է իշխանությունը, որովհետև շշուկներ կան, որ իշխանությունն ուզում է որոշակի հանրահավաքային պրոցեսներ սկսել, որ ապացուցի, թե ինքը դեռևս հանրապետությունում ունի որոշակի լեգիտիմության բազա»,- 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց Վլադիմիր Մարտիրոսյանը՝ շեշտելով, որ, քանի որ իշխանությունն իր որոշումների մեջ ստատիկ չէ, ուստի շատ կարևոր է սպասել այն վերջնական հաստատված փաստաթղթին, որը կվերաբերի վերացված սահմանափակումներին։
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում հայկական գերեզմանատուն է պղծվել:
Քիչ առաջ ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը մեսինջերով կապ հաստատեց հետս ու պատրաստակամություն հայտնեց վճարել Նարինե Ոսկանյանի (Պաուզա Անոյի) վիրահատության ողջ գումարը։ Կոնտակտները փոխանցել եմ, հավելյալ կփորձեմ կապ հաստատել դերասանուհու հետ։
Չինաստանն ընթացիկ տարվա օգոստոսի 12-ի դրությամբ վերականգնել է ավելի վաղ կորոնավիրուսի համավարակի պատճառով ընդհատված կանոնավոր ավիահաղորդակցությունն աշխարհի 50 երկրների հետ:
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Վաշինգտոնը հույս ունի համագործակցել ԵՄ-ի հետ՝ Բելառուսում առկա ճգնաժամը կարգավորելու համար:
Սերբիայում Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպան Էլդար Հասանովը ձերբակալվել է ոչ թե Բելգրադում, ինչպես հաղորդում էին ռուսական լրատվամիջոցները, այլ Բաքվում:
Օրերս «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, արձագանքելով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի տեսաուղերձների վերաբերյալ լրագրողի հարցերին, մի քանի ուշագրավ հայտարարություններ է արել։
Միգուցե իշխանությունը զավթելու համար մակարդակ պետք չէր, բայց ամեն հինգշաբթի զավթած վարչապետի աթոռը պահելու ու անսահման դատարկությունը ցույց չտալու համար մակարդակ հաստատ պետք է։
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 13-ին հրավիրել է ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված հանրապետությունում օն-լայն խաղերի, վիճակախաղերի և տոտալիզատորների արգելմանն ուղղված աշխատանքների ընթացքին։
Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն բյուրոն հետախուզում է հայտարարել Կիևի շրջանային վարչական դատարանի դատավորների նկատմամբ, որոնք մեղադրվում են պետական իշխանության յուրացման փորձի մեջ։ Հետախուզման մեջ է յոթ դատավոր, այդ թվում՝ Կիևի շրջանային վարչական դատարանի նախագահը։ Ըստ նախաքննության տվյալների խմբի՝ նպատակն է եղել իշխանության յուրացումը ՝ Ուկրաինայի դատավորների որակավորման հանձնաժողովը, արդարադատության բարձրագույն խորհուրդը ազդեցություն տակ վերցնելու և նրանց աշխատանքների համար արհեստական խոչընդոտներ ստեղծելու միջոցով։
Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, Շենգավիթի բաժնի ՔՀԲ ծառայողների հետ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ օգոստոսի 11-ին Շիրակի փողոցից բերման են ենթարկել 35-ամյա Վադիմ Ա.-ին:
Երեկ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում՝ դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, ընթանում էր «Սասնա ծռերի» գործով դատական նիստը։
«Մեզ 4-րդ կարգ են տվել, բայց տեղյակ չենք եղել: Հիմա 4-րդ կարգը, չգիտես ինչ պատճառներով, չեն հաստատում, բայց մենք կպայքարենք, որովհետև Հայաստանի համար այս մի անզգալի ցնցումը մեզ համար շատ զգալի եղավ՝ ամբողջ ժողովուրդը շենքից դուրս էր թափվել: Ինչի՞ն է սպասում մեր քաղաքապետը, որ այստեղ զոհեր լինե՞ն: Մենք մինչև վերջ կգնանք, քանի որ չենք ուզում զոհեր ունենանք, բավական է, հայ ժողովուրդը տեղից մի բուռ է մնացել: Մեր երեխեքից մեկին մի բան եղավ, մեր ձեռքից չեն պրծնի: Հրամայում ենք, որ մեզ այս շենքից դուրս հանեն, ամբողջ գիշեր մարդիկ դրսում են քնել, երեխեքին վերցրել՝ փախել ենք դուրս»,- ասաց շենքի բնակիչներից մեկը:
Արբանյակային լուսանկարները վկայում են այն մասին, որ Հյուսիսային Կորեայում վերջերս տեղի ունեցած հեղեղումները, հնարավոր է, վնաս են հասցրել պոմպակայաններին, որոնք միացված էին Յոնբենում գտնվող երկրի գլխավոր միջուկային օբյեկտին:
ՀՀ առողջապահության նախարարությունը, կարևորելով պալիատիվ բժշկության դերն ու նշանակությունը, «Պալիատիվ բժշկական օգնության և սպասարկման զարգացման ռազմավարության և միջոցառումների ծրագրի» շրջանակներում իրականացրել է մի շարք միջոցառումներ, ինչի շնորհիվ հնարավոր եղավ Հայաստանում պալիատիվ բժշկական օգնության ներդրումը:
Գերմանական հեղինակավոր Deutsche Welle լրատվամիջոցը հոդված է հրապարակել, որում անդրադարձել է Գազայի հատվածի հայազգի լուսանկարիչ Գեղամ Ջեղալյանի արխիվին:շ Լրատվամիջոցը նշում է, որ Ջեղալյանի լուսանկարներում ներկայացված է 1945-1970թթ. Գազան:
ՀՀ վարչապետի աշխատակազմից տեղեկացրել են, որ Զարեհ Սինանյանը 2019 թ.-ի հունիսի 14-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում 7 անգամ պարգևատրվել է։ Նշանակում է՝ սփյուռի գործերի գլխավոր հանձնակատարը յոթ ամիս շարունակ ամեն ամիս պարգևավճար է ստացել՝ անգամ դեռ կատարված աշխատանքի արդյունքը տեսնելու, իսկ այս տարի՝ 4։
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու որոշում է կայացրել։
Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանի նախագահությամբ ստեղծվել է պետական բյուջեի նպատակային, խնայողաբար և արդյունավետ օգտագործման հարցերով ժամանակավոր հանձնաժողով, որի անդրանիկ նիստում հաստատվել է հանձնաժողովի կազմն ու գործունեության կարգը:
168.am-ը փորձեց խնդրի մասին պարզաբանում ստանալ Տիգրան Ավինյանի մամուլի խոսնակ Վահան Հունանյանից՝ արդյո՞ք հեռուստատեսային տաղավարներում դիմակի կրման պարտադիր պայմանի փոփոխություն լինելու է, հարցին Հունանյանը պատասխանեց.
Մինչ Հայաստանում կորոնավիրուսային համաճարակի հետևանքով խորանում է տնտեսական ճգնաժամը, վատթարանում է մարդկանց սոցիալական վիճակը և պաշտոնական տվյալների համաձայն` տասնյակ հազարավոր քաղաքացիներ շարունակում են գործազուրկ մնալ, պետական կառույցներում չի դադարում պարգևավճարներ ստանալու պրակտիկան։
Ֆրանսիացի ֆուտբոլի մասնագետ Արսեն Վենգերը մերժել է «Բարսելոնան» գլխավորելու առաջարակը: