
«Վստահ չեմ, որ ԱՊԼ-ին դա պետք է». Կլոպը՝ Մեսսիի՝ «Լիվերպուլ» տեղափոխության մասին

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը պատասխանել է «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի նկատմամբ ակումբի հետաքրքրության մասին հարցին:
«Ո՞վ չի ցանկանում տեսնել Մեսսիին իր թիմում: Բայց այստեղ շանս չկա: Բայց անկեղծորեն ասած՝ խաղացողը լավն է:
Նա ակնհայտորեն կօգնի «Մանչեսթեր Սիթիին», նրանց ավելի դժվար կլինի հաղթելը: ԱՊԼ-ի համար դա հիանալի կլիներ, բայց ես վստահ չեմ, որ լիգային անհրաժեշտ է նման ուժեղացում:
Մեսսին երբեք այլ առաջնությունում չի խաղացել: Այստեղ ֆուտբոլն այլ է: Ես կցանկանայի դա տեսնել, բայց վստահ չեմ, որ դա տեղի կունենա»,- Կլոպի խոսքերն է մեջբերում Liverpool Echo-ն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը