«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան գտնվում է Բարսելոնայում:
Թուրքիան Գերմանիայի զինված ուժերի օդանավին արգելել է իր օդային տարածով ժամանել Հայաստան և ժամանակին տեղափոխել Աֆղանստանում խաղաղարար առաքելություն իրականացնող հայ խաղաղապահներին:
Օգոստոսի 29-ին ՀՀ ՊՆ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանում տեղի է ունեցել կուրսանտների երդման հանդիսավոր արարողությունը:
«Ես ունեմ շատ լուրջ և չփարատված մտահոգություններ հնարավոր այս միավորման հետ կապված»,- «Բարձրագույն դատական ատյանները սահմանադրական բարեփոխումների հայեցակարգում» թեմայով քննարկման ժամանակ ասաց Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ, ԲԴԽ գիտնական-անդամ Վիգեն Քոչարյանը:
Հանդիպմանը մասնակցում էին ՀՀԿ երիտասարդական կազմակերպության միայն կազմակերպչական հանձնաժողովի հիմնական կազմը ու հանձնաժողովի շարքերը նոր համալրած երիտասարդները։ Մասնակիցները նախագահին ուղղել են կուսակցության առաջիկա ծրագրերին առնչվող հարցեր, ինչպես նաև անդրադարձել են մեր երկրում ընթացող ներքաղաքական իրադարձություններին և արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցերին:
Ուրբաթ, 28 Օգոստոս 2020-ին, Պիքֆայայի Ս. Աստուածածին Վանքին մէջ տեղի ունեցաւ միաբանական հաւաք, նախագահութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսին եւ մասնակցութեամբ 22 վանաբնակ միաբաններուն: Յայտնենք, որ շուրջ երկու ամիսներ առաջ միաբանական համագումար տեղի պիտի ունենար Անթիլիասի Մայրավանքին մէջ, սակայն ստեղծուած անբնական պայմաններու հետեւանքով յետաձգուեցաւ:
«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին ցանկանում է այս ամառ փոխել ակումբը:
Գործադիրն օգոստոսի 27-ի նիստում չզեկուցվող հարցերից մեկով ընդունել է որոշում և հաստատել «Հանրային խորհրդի մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունների նախագիծը։ Ըստ այդմ, Հանրային խորհուրդը, որը գործող օրենքով Կառավարությանը կից խորհրդակցական մարմին էր և իր գործունեությունն ապահովում էր գրասենյակի կարգավիճակ չունեցող քարտուղարության միջոցով, փոփոխություններով այդ մարմինը պետք է դառնա վարչապետի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանում։
Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի աշխատանքների թափանցիկության խնդրին «Բարձրագույն դատական ատյանները սահմանադրական բարեփոխումների հայեցակարգում» թեմայով քննարկման ժամանակ անդրադարձավ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ Արաքս Մելքոնյանը: Ըստ նրա՝ Սահմանադրական և Վճռաբեկ դատարանների միավորմամբ Գերագույն դատարան ստեղծելու հարցն ավելի ճիշտ կլիներ նախ դրվեր հանրային քննարկման, հետո նոր հանձնաժողովում իրականացվեր այդ հարցի շուրջ քվեարկություն:
Արարատի մարզի Դարակերտ գյուղում՝ 5000 քմ, Արևաբույր գյուղում՝ 300 քմ։
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանին և Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի N զորամասի 4-րդ հրաձգային վաշտի հրամանատար, կապիտան Արմենակ Ուրֆանյանին հետմահու «Արցախի հերոս» բարձրագույն կոչում շնորհելու պարգևները հանձնեց: Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում:
Օգոստոսի 29-ին, ժամը 11։34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Շինարարների փողոցի թիվ 4 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին։
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 28-ին այցելել է Քարվաճառ քաղաք և ծանոթացել շրջկենտրոնում իրականացվող ծրագրերին:
Շիրակի մարզում օգոստոսի 29-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 20 նոր դեպք:
Ինչպես և կանխատեսվում էր Ալիևին կիրթ և կառուցողական համարող ռեժիմը ծանր է տարել ՀՀ երրորդ Նախագահի հրապարակային խոսքը:
Օգոստոսի 23-ից 29-ն ընկած ժամանակահատվածում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում, հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 400 անգամ`հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով ավելի քան 3600 կրակոց:
Վանաձորի «Լոռի» ֆուտբոլային ակումբը նոր համալրում ունի
«Ըստ էության ես դեմ եմ քվեարկել ոչ թե այս կամ այն մոդելին, այլ դեմ եմ քվեարկել այն հայեցակարգային հիմնադրույթներին, որոնք մենք, որպես այդպիսին, փորձ ենք կատարելու կամ փորձ ենք կատարում ՀՀ-ում իրականացնել»,- «Բարձրագույն դատական ատյանները սահմանադրական բարեփոխումների հայեցակարգում» թեմայով քննարկման ժամանակ ասաց Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ, սահմանադրագետ Անահիտ Մանասյանը:
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդականը շաբաթ օրով, երևի անգործության պատճառով, ՖԲ-ում գրառում է կատարել Դավիթ Համբարձումյանի խափանման միջոցի վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի 2019 թվականի նոյեմբերին կայացրած և նոր կողմերին ուղարկած մի որոշման մասին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Սյունիքի մարզ կատարած այցելության ժամանակ մի քանի համայնքներում է եղել, ապա տեղեկացրել, որ մեկնում է Արցախ: Առավոտյան էլ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրեց, որ հանդիպել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ:
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն անվտանգության համակարգի ամրության թիվ մեկ գրավականն է համարում երկրում իրականացվելիք տնտեսական ներդրումները և նախաձեռնությունները։
«Քիչ առաջ Ստեփանակերտի օդանավակայանում դիմավորել եմ աշխատանքային այցով Արցախ ժամանած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
Թևան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Իմ պատկերացմամբ, վաղուց արդեն ժամանակն է, որ մենք, որպես հասարակություն, դադարենք երևույթներին վերաբերվել հախուռն էմոցիոնալ հարահրոյցների գործիքակազմով և սովորենք հասկանալ երևույթների ներքո թաքնված շահերը տարբերաել ու տիրապետենք մեր շահն առաջ տանելու ձևերին՝ օգտագործելով յուրաքանաչյուր ձեռքի տակ հայտնված լավ կամ անգամ վատ թվացող իրադարձություն։ Ամենաթարմ դեպքերից մեկը ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունն էր հայ-ադրբեջանական սահմանի վերջին սրացման վերաբերյալ։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երվանդ Էլիբեկյանին առողջապահության նախարարության «առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն նշանակելու մասին որոշում է ստորագրել.
Օգոստոսի 29-ին, ժամը 13։27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Վարդանանց փողոցում գտնվող «ԹԵԼ-ՍԵԼ» ՓԲԸ-ի գրասենյակում ռումբ է տեղադրված։
«Կան արժեքներ, որոնք մնայուն են, իսկ անցողիկ հողմերը փոշիանում են ժամանակի մեջ։ Գնահատենք մեր տաղանդներին, ովքեր աշխարհում ճանաչելի և լսելի են դարձնում մեր ձայնը։ Գնահատենք և հպարտանանք մեր հայրենիքի նվիրյալներով»:
«Այսինքն՝ ՍԴ-ն, լինելով կտրված ընդհանուր իրավասության համակարգի դատարանների բուրգից, զրկված է այն գործիքակազմից և իրավական լծակներից, մեխանիզմներից, որոնցով նա կկարողանա ի կատար ածել իր իսկ որոշումները և հանգեցնի կոնկրետ գործերով իրավունքների վերականգնման»,- ասաց Լևոն Գևորգյանը «Բարձրագույն դատական ատյանները սահմանադրական բարեփոխումների հայեցակարգում» թեմայով քննարկման ժամանակ՝ միևնույն ժամանակ նշելով, թե սա ֆունդամենտալ խնդիրն է:
Սպորտն ու պատերազմը միավորում են մարդկանց, ժողովուրդներին, քաղաքականությունը` բաժանում: Ինչքա՜ն պարզ բան է, չէ՞:
Հայկական առողջապահական ազգային խորհրդի նախագահ, բժիշկ-ուրոլոգ Գևորգ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Նախորդ իշխանությունների ժամանակ ժողովրդի բողոքը ուղղված էր երկրում տիրող ինչ-որ երևույթների դեմ, որոնք ոմանց համար ընդունելի էին, իսկ ոմանց համար` ոչ: Մարդիկ բողոքում էին կոռուպցիայից, «փայ մտնելուց», աշխատատեղ չլինելուց, ԽԾԲ-ից և այդ ամենի մեջ մեղադրում էին մեկ մարդու` երկրի նախագահին, սակայն հստակ փաստ չկար, միայն ասեկոսեներ էին:
Առաջնությունը կանցկացվի շրջանաձև համակարգով` 6 շրջանով: Այնուհետև 6 շրջանների արդյունքների հիման վրա թիմերը հանդիպումները կշարունակեն փլեյ-օֆֆ փուլում: