«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 31-ին ժամը 10.00-ից մինչև սեպտեմբերի 1-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Լոռու մարզի՝ Մեծ Պարնի գյուղի /Հին և Նոր/ ջրամատակարարումը:
Նոր կորոնավիրուսի համավարակն արագացրեց բիզնեսի տրանսֆորմացիան դեպի թվային, առցանց միջավայր, և այդ գործընթացում կշահեն այն կազմակերպությունները, որոնք առավելագույնս կապահովեն իրենց կիբեռանվտանգությունը։ Այս մասին «Կասպերսկի. Բիզնեսը նոր դարաշրջանում» նախագծի շրջանակում նշեց Հայաստանում և Վրաստանում «Կասպերսկի» ընկերության տարածաշրջանային ներկայացուցիչ Արմեն Կարապետյանը։
Համաշխարհային ֆուտբոլում սկսվել է մեծ սերնդափոխություն և հորիզոնում արդեն կան ֆուտբոլիստներ, ովքեր կարող են փոխարինել Մեսսիին և Ռոնալդուին։
«Այդուհանդերձ, ես չեմ կարող չասել, որ Քոչարյանի ժամանակ մեկ շատ լավ բան կատարվեց՝ սուբսիդավորվեց հացազգիների արտադրության խթանումը, գումարը ստացավ ոչ թե բանկը, այլ ուղիղ գյուղացին։ Մեկ-երկու տարում ցորենի ցանքատարածությունները շեշտակի ավելացան։ Ի դեպ, մենք այս առաջարկությունն այդ ժամանակ ուղարկել էինք նախագահի աշխատակազմ։ Փաստորեն, Ռոբերտ Քոչարյանը խթանեց այդ առաջարկությունը, և դրա արդյունքում ունեցանք հացազգիների ցանքատարածքների և բերքատվության ավելացում։ Այդ ժամանակ գյուղացին նաև օգտվում էր պետությունից պարարտանյութ ստանալու հնարավորությունից»,- ասաց Հրաչ Բերբերյանը։
SHAMSHYAN.com-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ, թե ինչպես է օգոստոսի 28-ին՝ Գորիս քաղաքում, տեղի ունեցել Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի մասնակցությամբ վիճաբանություն-ծեծկռտուքը:
Պարետատունը հաստատել է Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) պայմաններում հանրակրթական ուսումնական հաստատություններում գործունեության կազմակերպման ուղեցույցը: Այս մասին տեղեկացնում է նախարարության պաշտոնական կայքը։
Ֆուտբոլիստներին փոխարանակելը բավականին ընդունված պրակտիկա է ֆուտբոլում դեռ վաղուց։ Ակումբների համար սա լավ գործարք է, քանի որ նրանք ունենում են լավ ֆուտբոլիստներ և գրեթե ոչինչ չեն վճարում։ Բայց պատմության ընթացքում եղել են բավականին անհաջող փոխանակումներ․ ահա դրանցից մի քանիսը։
«Նյու Յորք թայմս» թերթի խմբագրությունը 2019 թ․ դեկտեմբերի 16-ին հարցազրույց է վերցրել Դեմոկրատական կուսակցության նախագահի թեկնածու Ջո Բայդենից։ Բայդենն իր հարցազրույցում Թուրքիայի նախագահ Էրդողանին անվանել է «բռնակալ», նրան «մեկուսացնելու» կոչ արել և ձգտել նրա «պարտությանը» հաջորդ ընտրություններում:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել:
Երրորդ և չորրորդ եռամսյակների սկիզբը սովորաբար բերում է շատ հետաքրքիր սմարթֆոններ, որոնցից մի քանիսը հայտնվում են IFA և WWDC տեխնոլոգիական ցուցահանդեսներում:
Օգոստոսի 30-ին, տեղական ժամանակով ժամը 19:14-ին (Գրինվիչի ժամանակով՝ ժամը 15:14-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.87⁰ և արևելյան երկայնության 45.15⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Եղեգնաձոր քաղաքից 20 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 2.8 մագնիտուդով երկրաշարժ:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 30-ին ընդունել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանին:
Նման ուտեստ դեռ չեք պատրաստել. շոկոլադե հալած պանիր:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որտեղ անդրադարձել է ապրիլից Կառավարության` իրականացվող հակաճգնաժամային ծրագրերի արդյունավետությանը և դրա հետ կապված բերել որոշակի ցուցանիշներ։ Վարչապետը գրել էր. «2020 հուլիսին Հայաստանի Հանրապետությունում աշխատող քաղաքացիների համախառն աշխատավարձի ֆոնդը կազմել է 127 մլրդ 391 մլն ՀՀ դրամ. սա այն գումարն է, որ վճարվել է գործավորներին և որի դիմաց եկամտային հարկ է հաշվարկվել: Նույն ցուցանիշը 2020թ. հունիսին կազմել է 120 մլրդ 846 մլն դրամ, իսկ 2019թ. հուլիսին՝ 117 մլրդ 627 մլն դրամ:
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի տեսուչները շարունակել են աշխատանքները նաև հանգստյան օրերին: Խոշորացույցի տակ է պարետի կողմից սահմանված նորմերի պահպանումը:
Ամերիկացի հոգեբան Դեյվիդ Լադենը ուսումնասիրել է պոռնոգրաֆիայի դիտման ազդեցությունը զույգերի հարաբերությունների վրա:
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում իրականացված քննությամբ պարզվել են Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) 52-ամյա քաղաքացու կողմից ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, առանձնապես խոշոր չափերի խարդախություն և յուրացում կատարելու դեպքերի մի շարք հանգամանքներ:
Օգոստոսի 29-ին վաղ առավոտից ՀՀ Արմավիրի մարզի Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրի, Արմավիր քաղաքի եկեղեցու, հուշարձանների հարակից տարածքներում կատարված ուժեղացված ստուգայցերի ընթացքում ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի մասնագիտական խմբերն էական խախտումներ չեն արձանագրել։
Անցյալ ամառ շատ խոշոր տրանսֆերներ եղան, չնայած ոչ բոլոր խաղացողները, ում համար մեծ գումար էր վճարվել, կարողացան լավ հանդես գալ նոր ակումբներում:
Օգոստոսի 30-ին, ժամը 09:44-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղարոտ գյուղի ջրվեժից Արագած լեռ տանող ճանապարհին 4 քաղաքացի ճանապարհի դժվարամատչելիության պատճառով չեն կարողանում ինքնուրույն իջնել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ այցելել է սահմանապահ դիրքեր: Վարչապետին և նախագահին ուղեկցել են ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և ԱՀ պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատար Ջալալ Հարությունյանը:
Բոլոր երկրները հրապարակում են համավարակային տարվա երկրորդ եռամսյակի և առաջին կիսամյակի տնտեսական ծրագրերը: Բոլոր հայտնի միջազգային տնտեսական, ֆինանսական կազմակերպություններն ու կառույցները հրապարակում են համաշխարհային տնտեսական ճգնաժամի իրենց գնահատականներն ու կանխատեսումները:
Մարտական դիրքերում ծանոթացանք ինժեներական եւ ամրաշինական ենթակառուցվածքների զարգացման, անձնակազմի անվտանգության բարձրացմանն ուղղված աշխատանքներին, հուսալի պաշտպանություն իրականացնելու նոր տեխնոլոգիաներին, զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին։
Բրիտանացի դերասանուհի Քեյթ Ուինսլեթը, նախապատրաստվելով իր դերին «Ավատար» ֆիլմի երկրորդ մասի համար, սովորել է պահել շունչը ավելի քան յոթ րոպե:
Հարձակվող Լիոնել Մեսսին վաղուց տեղեկացրել էր «Բարսելոնային» թիմը փոխելու մտադրության մասին:
Երազանքները յուրաքանչյուրիս կյանքում լուսավոր հանգրվաններ են, որոնց շնորհիվ մենք կարողանում ենք մի պահ կտրվել առօրյա կյանքից և նայել իրականությունից այն կողմ: Նրանք մեր չիրանակացած ցանկությունների գեղարվեստական պատկերազարդումներն են, որոնց շնորհիվ մենք արտահայտում ենք մեր հոգու այն ցանկությունները, որոնք տվյալ պահին գուցե չենք կարող իրականություն դարձնել, բայց համարում ենք, որ պետք է պայքարել դրանց հասնելու համար:
Օգոստոսի 30-ին, ժամը 10։40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Շարուրի փողոցի թիվ 20 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին։
Իդեալական կազմվածքի համար. ցածր կալորիականությամբ ապուր:
Ակնհայտ է, որ, եթե կոռուպցիայի դեմ պայքարի իրական խնդիր կա, ապա առկա դատական համակարգը շատ հանգիստ այդ խնդիրները կարող է և լուծել: Տեսեք, այդ ի՞նչ ապացուցված մեղադրանքներ են եղել, որոնք լուծում չեն ստացել դատական համակարգում: Պետք է այդտեղից սկսենք: Չկան նման օրինակներ: Չկա որևէ խոսուն, ցցուն օրինակ, որ դատական ներկա համակարգն այդ խնդիրն ունակ չէ լուծելու: Այստեղից էլ հանգում ենք այն հետևության, որ իրական նպատակն այդ հակակոռուպցիոն դատարանի ստեղծման՝ կոռուպցիայի դեմ պայքարը չէ, բացարձակ:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության երրորդ նախագահ Բակո Սահակյանին՝ ծննդյան 60-ամյակի առթիվ, մաղթել նրան քաջառողջություն և ամենայն բարիք։