
«Ռեալի» ֆուտբոլիստներն ապշած են Մեսսիի որոշումից

Հայտնի է դարձել, թե ինչպես են արձագանքել Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստներն այն տեղեկություններին, որ «Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսին կարող է փոխել ակումբը:
Ինչպես հայտնում է ESPN-ը՝ վկայակոչելով խաղացողներին մոտ կանգնած աղբյուրին, մադրիդյան ակումբի ֆուտբոլիստներն ապշել են այն լուրից, որ Մեսսին ծանուցել է «Բարսային», որ ցանկանում է հեռանալ: Լուրը տարածելուց անմիջապես հետո հաղորդվում է, որ խաղացողների WhatsApp-ի զրուցարանում շատ թեժ քննարկում է եղել:
Նշվում է, որ երեքշաբթի խաղացողները անվստահությամբ էին արձագանքում այս տեղեկատվությանը: Հաջորդ օրը «Ռեալի» ֆուտբոլիստները չէին հավատում, որ արգենտինացին լրջորեն պատրաստվում է փոխել ակումբը:
Մադրիդցիները ցնցված էին այն փաստից, որ Մեսսին ակումբի համար այսպիսի դժվար պահին հեռանում է «Բարսայից»: Բացի այդ, նրանք զարմացած էին, թե ինչպես է խաղացողը որոշել գործել այս հարցում:
Մադրիդի «Ռեալի» ներկայիս թիմի խաղացողներից ոչ մեկը կլասիկո չի խաղացել այն «Բարսելոնայի» դեմ, որտեղ Մեսսին չէր խաղում: Նույնիսկ Սերխիո Ռամոսը, ով 2005-ին է միացել «Ռեալին»:
Մեսսին կլասիկոյի պատմության լավագույն ռմբարկուն է: Նա 26 գոլ է խփել «Ռեալի» դարպասը, որոնցից 18-ը՝ Լա Լիգայում:
Սիրարփի Աղաբաբյան