
Բարտոմեուն Մեսսիի հետ կքննարկի միայն պայմանագրի երկարաձգումը

«Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսին ցանկանում է հեռանալ ակումբից:
Mundo Deportivo-ի համաձայն ՝«Բարսան» պատրաստ է արգենտինացուն բաց թողնել միայն 700 միլիոն եվրոյով, ինչը համարժեք է ֆուտբոլիստի փոխհատուցմանը: Սա մի շարք պատճառներ ունի:
«Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Բարտոմեուն կոշտ դիրքորոշում է ցուցաբերել ակումբում Մեսսիի ապագայի վերաբերյալ: Նա պատրաստ է խաղացողի հետ քննարկել միայն «Բարսայի» հետ պայմանագրի երկարաձգումը, քանի որ գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2021-ի ամռանը:
Բարտոմեուն հասկանում է, որ «Բարսայի» երկրպագուները չեն ցանկանում կորցնել Մեսսիին: Ակումբի նախագահը հավատում է, որ ամեն դեպքում իրեն քննադատելու են, բայց եթե արգենտինացին հեռանա, նա պարզապես կկործանվի:
Հարձակվողը բարկանում է իրավիճակի զարգացման ճանապարհից, բայց Բարտոմեուն համոզված է, որ ինքը ճիշտ է: Կատալոնական ակումբի նախագահը խորհրդակցել է փաստաբանների հետ, և նրան ասել են, որ արգենտինացին չպետք է անվճար ազատ արձակվի, քանի որ դա կարող է մեկնաբանվել՝ որպես ակումբի միջոցների վատնում:
Սիրարփի Աղաբաբյան