Բաժիններ՝

«Արսենալի» ավագ Օբամեյանգը «Տոտենհեմին» անվանել է աղբ

«Արսենալի» հարձակվող և ավագ Պիեր-Էմերիկ Օբամեյանգը «Զինագործների» ամենասկզբունքային մրցակցին՝ «Տոտենհեմին», անվանել է աղբ:

Օբամեյանգին հարցրել են՝ ինչ է մտածում Հյուսիսային Լոնդոնի հարևանների մասին: «Ի՞նչ եմ ես մտածում «Տոտենհեմի» մասին: Աղբ է, մենք գիտենք»,- պատասխանել է Օբամեյանգը:

Ակումբի հետ Օբամեյանգի պայմանագրին մնացել է մեկ տարի: Հաղորդվում է, որ նա մոտ է նոր համաձայնագիր ստորագրելուն:

Պրեմիեր լիգայի նոր մրցաշրջանը մեկնարկում է սեպտեմբերի 12-ին:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս