ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որում հայտնում է, որ Երևան քաղաքի ողջ տարածքում տրանսպորտային միջոցների երթևեկության թույլատրելի առավելագույն արագությունը 2020 թ. հուլիսի 18-ից կսահմանվի 60 կմ/ժ:
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով կատարված լայնածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու դեպքի մի շարք հանգամանքներ:
«Հայ ժողովրդին դուք խաղաղությո՞ւն եք քարոզում, կա՞ մի հայ մարդ, որը պատերազմ է ուզում, բա ո՞ւմ եք ուզում քարոզել և ի՞նչ եք ուզում քարոզել: Ձեր քարոզը խաղաղությունը չէ, զիջելն է այն ելակետային դիրքերից, ինչ մենք սահմանել ենք Ալիևի համար, որ՝ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, Արցախը պետք է ունենա Հայաստանի հետ միջազգայնորեն ճանաչված ցամաքային սահման, և Արցախի անվտանգությունը պետք է միջազգայնորեն կազմակերպել: Ալիևը, վստահ եմ, որ այս պահին դեռևս պատրաստ չէ ռազմական ճանապարհով այդ հարցը լուծել: Անկախ Հայաստանի ներքաղաքական խնդիրներից՝ հայոց բանակը կա, հայ ժողովուրդը կա և բանակի թիկունքին այստեղ կանգնած է: Այստեղ չկա իշխանություն և ընդդիմություն. Ալիևը դա շատ լավ հասկանում է»:
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը գյուղատնտեսների համար մշակել է աշնանացան ցորենի արտադրության խթանման պետական աջակցության ծրագիրը, որով առաջարկվում է աշնանացան ցորենի էլիտա և/կամ 1-ին վերարտադրության հավաստագրված սերմերի գնի մասնակի սուբսիդավորում կամ փոխհատուցում, և սերմերը ձեռք կբերվեն շուկայականից առավել ցածր գներով։
Թուրքական «Optimar» սոցիոլոգիական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Հիլմի Դաշդեմիրը ներկայացրել է թուրքական «Haber Global» հեռուստաալիքի եթերում ներկայացրել է իրենց սոցհարցումների արդյունքները։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
Նախարարության այս մոտեցումը կարելի է դիտարկել՝ որպես բուհական ծրագրերը ոչ մասնագիտական առարկաների ծրագրերից բեռնաթափելուն ուղղված քայլ, եթե այն նմանատիպ մոտեցում չցուցաբերեր միջնակարգ կրթության ծրագրերի՝ մասնավորապես, Հայ եկեղեցու պատմություն առարկայի և այլ հայագիտական առարկաների նկատմամբ: Այս ողջ գործունեության տրամաբանությունը գալիս է ապացուցելու, որ այն պատահական չէ, այլ նմանատիպ մոտեցումների հեղինակները հեռուն գնացող նպատակներ ունեն. այն կոչված է ծառայելու մեր ազգի ինքնությունը խարխլելու խիստ վտանգավոր նպատակին:
Մարի Իզմիրլյանի անվան մանկատունը վերադարձել է բնականոն աշխատանքին: 168.am-ի հետ զրույցում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանն ասաց, որ այնտեղ այլևս կորոնավիրուսով հիվանդներ չկան:
Այսօր առավոտյան հրապարակված տվյալներով՝ այս ժամանակահատվածում հաստատվել է կորոնավիրուսի 29.285 դեպք, մահացել է 503 քաղաքացի: Կառավարությունը չի բացառում կրկին տոտալ լոք դաունի գնալու հնարավորությունը: ՀՀ-ում առաջին անգամ արտակարգ դրություն հայտարարվեց մարտի 16-ին, որը երկու անգամ երկարացվեց, և, ինչպես երեկ պարետատան նիստից հետո հրավիրված ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, առնվազն մեկ անգամ էլ կերկարացվի։
Սևան քաղաքում և լողափերում եղանակի տաքացմանը զուգահեռ վերահսկողությունն առավել ակտիվացվել է: «Արմենպրես»-ի հետ զրույցում Սևանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Արմինե Ղուկասյանը նշեց, որ այս օրերին համայնքապետարանի հերթապահ խմբերը, համագործակցելով տեսչական մարմինների, ոստիկանության հետ, ակտիվ աշխատում են հանրային վայրերում, լողափերում:
ՀՀ Ոստիկանությունը հունիսի 19-ին հաղորդագրություն էր տարածել, որով տեղեկացրել էր, որ մայիսի 12-ին Միքայել Մինասյանի` «Կրասնոդար քաղաքում ձերբակալվել է 40 տոննա քաշով հայկական առանց ակցիզ ծխախոտ» հրապարակման վերաբերյալ քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում իրականացվել են ստուգողական գործողություններ։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությանը, որում ի թիվ մի շարք մեղադրանքների և ապատեղեկատվության՝ Ալիևը ՀՀ իշխանությանւը մեղադրել էր ֆաշիզմի մեջ:
Համավարակային իրավիճակով պայմանավորված՝ Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնական իրադարձություններն այս տարի տեղի կունենան աշնանը՝ նոյեմբերի 1-8-ն ընկած ժամանակահատվածում, բայց սպասվում են նաև հուլիսյան միջոցառումներ և անակնկալներ:
Ուկրաինական Օդեսա քաղաքում անցկացվել է Տոլմայի փառատոն։
Ոստիկանության ծառայողները, համագործակցելով պատկան այլ մարմինների հետ, հսկողություն են իրականացնում մեկուսացման ու ինքնամեկուսացման վայրերում։
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Ադրբեջանի նախագահի՝ Հայաստանի Հանրապետության և ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հասցեին արված վերջին հայտարարությանը։
2020 թվականի ապրիլի 17-ին Ազգային ժողովը 104 կողմ, 15 դեմ ձայների հարաբերակցությամբ Կենտրոնական բանկի նախագահ ընտրեց Մարտին Գալստյանին, որը մինչ այդ զբաղեցնում էր ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամի պաշտոնը։
«Եթե ստանում են այդքան բարձր աշխատավարձ, չե՞ն մտածում, թե այդ սեզոնին աշխատանք չունեցողներն ինչո՞վ են ապրում: Մենք ընտրել ենք այս իշխանությանը, հավատացել ենք, հույս ենք ունեցել, որ ամեն ինչ լավ կլինի, փոփոխություններ կլինեն, գյուղացու կյանքում բարելավումներ կլինեն, բայց զգում եմ, որ ոչինչ էլ չկա, գյուղացին էլի մնում է դժվարությունների մեջ, ինքն իր հույսին, թե ինչպե՞ս անի, ո՞նց անի, շատ դժվար է գյուղացու համար»,- ասացին գյուղի բնակիչները:
Կենսաթոշակի անցնող անձանց աշխատանքային կեղծ ստաժերի հավելագրման համար շարունակում են առկա մնալ արատավոր պայմանները: Իսկ աշխատանքային ստաժը կենսաթոշակի իրավունքի և չափի որոշման հիմքերից է:
Հանրահայտ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը կորոնավիրուսի տարածման պատճառով մի քանի ամիս ելույթ չունենալուց հետո հուլիսի 7-ին համերգային ծրագրով կներկայանա իր քրոջ՝ դաշնակահարուհի Լուսինե Խաչատրյանի հետ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ճապոնիայի վարչապետ Աբե Շինձոյին Ճապոնիայի Կյուշու կղզուն պատուհասած ավերիչ ջրհեղեղի և սողանքների կապակցությամբ:
ՀՀ ոստիկանության արտաքին ծառայության ստորաբաժանումների արտակարգ ռեժիմով ծառայությունը շարունակվում է հանրապետության ողջ տարածքում։
«Ես կասեմ, թե ինչ տարբերությունների շնորհիվ երևի թե ավելի հաջող է Վրաստանում իրավիճակը, քան, ցավոք սրտի, Հայաստանում։ Վրաստանը շատ վաղ շրջանում փակեց իր սահմանները և սկսեց հակահամաճարակային գործողություններ երկրի ներսում։ Դա այն ժամանակ էր, երբ առաջին դեպքերը գրանցվեցին Իրանում։ Բոլոր բերված դեպքերը տեղում մեկուսացվեցին և ներքին բռնկման պատճառ չդարձան, թեև քիչ չեն այնպիսիք, ովքեր քննադատում են նաև այս ամենի արդյունավետությունը և ոչ բավարար որակում այս ամենը․․․»։
2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո Հայաստան եկած ու բիզնես սկսած 65-ամյա Արմենակ Ասատրյանը երկու տարի առաջ չէր էլ մտածի, թե բիզնեսն առաջ գնալու փոխարեն՝ ժամանակ առ ժամանակ հարվածներ է ստանալու: Հուլիսի 4-ին Արարատի մարզում տեղի ունեցած ուժեղ քամու ու պտտահողմի հետևանքով կորուստներ է կրել նաև Մասիսի ջայլամաբուծական ֆերման: Ֆերմայի սեփականատեր Արմենակ Ասատրյանը պատմում է, որ մի քանի րոպե տևած ուժեղ քամու ժամանակ ինքն ինկուբատորում է եղել, չի զգացել ուժեղ քամին ու միայն դուրս գալուց հետո է տեսել, որ քամու արդյունքում ջայլամների համար նոր կառուցված գոմերի թիթեղյա հսկայական տանիքը քամին վերցրել ու շուռ է տվել ջայլամների վրա:
Լրագրողների հետ զրույցում «Նեյտրոն» գիտաարտադրական միավորման գլխավոր տնօրենի արտադրական գծով տեղակալ Իգոր Գորդիենկոն տեղեկացրեց, որ արդեն հուլիսի վերջին ՀՀ ԶՈՒ-ին կմատակարարվի ԱԿ-103 ինքնաձիգների առաջին խմբաքանակը: Նշենք, որ նախատեսվում է նաև փամփուշտների արտադրություն:
Հուլիսի 5-ին, ժամը 14-ի սահմաններում, ոստիկանության Նոր Նորքի բաժնի Ավանի բաժանմունքում բնակարանային գողության վերաբերյալ հաղորդում ստացվեց։
Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանի հասցեին սպառնալիքներ հնչեցնելու փաստի առթիվ ՀՀ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում։
Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, մերժեց Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով մեղադրող դատախազների միջնորդությունը, որը վերաբերում էր պաշտպանական կողմի տարբեր տեսակի միջնորդությունների ներկայացման դատավարական իրավունքը սահմանափակելուն։
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 7-ին հրավիրել է խորհրդակցություն՝ առողջապահության նախարարի և նախագահի՝ առողջապահության ու սոցիալական հարցերով խորհրդականների մասնակցությամբ:
Ն.Է. Բաումանի անվան Մոսկվայի Պետական Տեխնիկական Համալսարան, Ինֆորմատիկայի և կառավարման համակարգերի ինժեներ մասնագիտությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ: