ԱՄՆ-ի իշխանությունները հուսով են, որ մինչեւ աշուն երկրում կլինեն կորոնավիրուսի շուրջ 40 – 50 միլիոն թեստերի կատարման հնարավորություններ:
Լոնդոնը քիչ հնարավորություններ ունի ՉԺՀ-ին խանգարելու, եթե Չինաստանի կառավարությունը խոչընդոտի Հոնկոնգի բնակիչների ուղեւորվելուն Մեծ Բրիտանիա:
Երգիչ, երգահան Նիկ Էգիբյանը երկրպագուներին է ներկայացրել «Հեռու» երգի տեսահոլովակը, որի հերոսները փոքրիկ դերասաններ Մարիամն ու Դավիթն են:
«Պրեսսինգ» հաղորդաշարի հյուր Աշոտ Հարությունյանն է:
Թորանյանն ընտրություններում հաղթանակ է տարել թուրք մրցակցուհու նկատմամբ:
Փաստաբան Նորայր Նորիկյանի մոտ կորոնավիրուս է հաստատվել։ Այս մասին փաստաբանը հայտնել է իր ֆեյսբուքյան էջում։
Տուրիստական գործակալությունները սկսել են հայտարարություններ տարածել դեպի Եգիպտոս հանգստի մեկնելու վերաբերյալ: Այսօր «Սլայս Տուրս»-ը ևս հայտարարություն տարածեց դեպի Հուրգադա չվերթի վերաբերյալ: 168.am-ը կապ հաստատեց տուրիստական ընկերության հետ՝ պարզելու համար՝ արդյոք հիմա թռիչքներ իրականացվո՞ւմ են։
Նոր քաղաքացիական պայմանագիրը (խոսքը կուսակցության մասին չէ, այլ սոցիալական երևույթի մասին է), որը կնքվելու է տարբեր սոցիալական խմբերի միջև, կարող է փակել պոպուլիստներին իշխանության տանող ճանապարհը: Իսկ պետական ինստիտուտները և նոր որակի իշխող վերնախավը կապահովեն դրա պրակտիկ իրականացումը: Հաջորդիվ մենք կխոսենք «ճանապարհային քարտեզի» մասին, որը նոր որակի քաղաքական վերնախավին իշխանության կբերի:
«Այս պահին Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը մշակում է սահմանադրական բարեփոխումների հայեցակարգային ուղղությունները, և որևէ վերջնական որոշում այն հարցի հետ կապված, թե ինչ ձևաչափով է ներկայացված լինելու այդ ամբողջ պրոցեսը՝ նոր Սահմանադրության ընդունմա՞ն, թե՞ սահմանադրական փոփոխությունների կատարման, դեռևս վերջնական որոշման տեսքով արձանագրված չէ»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց սահմանադրագետ, Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ Անահիտ Մանասյանը:
Հասարակական-քաղաքական գործիչ Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, օգտվելով Սահմանադրությամբ իրեն վերապահված իրավունքից, նախաձեռնել է համաներման և ներման առանձին գործընթացներ:
Մարդու իրավունքների պատպանի աշխատակազմն այսօր արձանագրել է հրապարակված տեղեկություններն այն մասին, որ Ոստիկանության ծառայողներն այցելել են «Արմնյուզ» և «5-րդ ալիք» լրատվամիջոցների գրասենյակներ: Ըստ այդ տեղեկությունների՝ Ոստիկանների այցի պատճառ է եղել այն, որ լրագրողները հեռուստատեսային եթերներում չեն կրել դիմակներ և չեն պահպանել Պարետի սահմանած պահանջները:
Մայրաքաղաք Երևանում բնակիչների դիմումների հիման վրա այս տարի վերսկսվել է բազմաբնակարան շենքերի աղբամուղների զոդման աշխատանքները: Քաղաքապետարանի պաշտոնական կայքում հունիսի 29-ին հրապարակվեց մի քանի վարչական շրջաններում նման աշխատանքներ կատարված շենքերի ընդհանուր թիվը: Քաղաքապետարանի պաշտոնական կայքում մասնավորապես նշվել է, որ մինչև հունիսի 29-ը 163 աղբամուղ է փակվել։
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ Վանաձորում ոստիկանության աշխատակիցների նկատմամբ քաղաքացու կողմից բռնություն գործադրելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Կորանավիրուսի համավարակի հետևանքով արձանագրված թվերի վիճակագրությունը բավարար չէ գնահատելու համար վարակի դեմ պայքարը, որովհետև դեռ պարզ չէ, թե մենք այս համավարակից ինչպիսի առողջապահական և տնտեսական կորուստներ ենք ունենալու, հետևաբար՝ այդ համավարակի դեմ պայքարին գնահատական տալիս պետք է դիտարկել բոլոր ասպեկտները։ Այսօր 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց բժիշկ–ուռոլոգ Գևորգ Գրիգորյանը։
Երեկ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացրեց, որ Սպիտակի բժշկական կենտրոնը միացել է կովիդի դեմ պայքարին՝ իր թթվածնով հագեցած 120 մահճակալներով։ «Իմ այցելության պահին ԲԿ-ն արդեն 6 պացիենտ էր ընդունել, ևս մի քանի տասնյակ պացիենտ էլ կընդունվեն մինչև օրվա վերջ»,- գրել էր նախարարը:
Վրաստանը դեռ չի քննարկում կորոնավիրուսի համավարակի պայմաններում ցամաքային սահմանները բացելու վերաբերյալ հարցը:
«Պրեսսինգ» հաղորդաշարի հյուրը Ռուբեն Հայրապետյանի փաստաբան Ամրամ Մակինյանն է։
Մարզերը սպասարկող ճանապարհային ոստիկանության երկրորդ սպայական գումարտակի ծառայողները հուլիսի 1-ին ուժեղացված ծառայություն են իրականացրել Իջևանում և Դիլիջանում։ Արդյունքում՝ ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխվել ընդհանուր 20 մեքենա։
«Որևէ լուրջ ակնկալիք չունեմ, որ սրանց արդյունքում ինչ–որ փոփոխություններ կլինեն, և կարծում եմ, որ առանձնապես ակնկալիք պետք չէ ունենալ ոչ օնլայն շփումներից, ոչ էլ հանդիպումների ժամանակ, այնպես որ, առանձնապես սպասելիքներ չունեմ, որ այս հանդիպումներն էական փոփոխությունների կբերեն»,- ասաց Սարգսյանը։
ՀՔԾ-ն պարզաբանում է տարածել «Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Արթուր Ղազինյանի հայտարարությունների վերաբերյալ, ով լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է իր կողմից ներկայացրած հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշմանը։
ՀՀ Պարետի որոշումը՝ դիմակներ կրել ամենուր՝ և բացօթյա, և փակ տարածքներում և գրեթե բոլոր իրավիճակներում, ոչ միանշանակ է ընդունվում հայաստանյան հասարակության տարբեր շերտերի կողմից։ Եվ քիչ չեն դեպքերը, երբ մասնագիտական և հասարակական որոշակի խմբեր բողոքում և անմիտ են համարում բժշկական եռաշերտ դիմակն ամենուր կրելու անհրաժեշտությունը։
Գիտնական և գրող Ռուբեն Վարդանյանի «Selfнекролог или Реквием по Несбывшемуся» («Ինքնամահախոսական կամ Ռեքվիեմ չիրականացվածի մասին») գիրքը դրվել է ընթերցողի սեղանին։
«5-րդ ալիք» ՀԸ տնօրեն Հարություն Հարությունյանը ֆեյսբուքյան էջում մանրամասներ է ներկայացրել ոստիկանների կողմից հեռուստաընկերության տարածքում արված գործողությունների վերաբերյալ։
«Բարսելոնան» համաձայնության է եկել Չավիի հետ, ով կարող է զբաղեցնել կատալոնական ակումբի գլխավոր մարզչի պաշտոնը:
Թուրքիայի նախագահ, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին անդրադարձել է Ստամբուլյան կոնվենցիայի վերանայման անհրաժեշտությանը։ Այս մասին գրում է ermenihaber.am–ը։
«Եթե օգնում եք, ապա առաջին հերթին օգնեք աղքատ գյուղացիներին։ Սերմնացուի հարցով էլ, շատ կարևոր է, որ գյուղացին ձեռք բերի իրոք որակյալ սերմացու, իսկ սերմացուի որակը արտաքին տեսքից չի երևում։ Նախ, սերմացուն պետք է լինի զտված, տեսակավորված, ախտահանված վիճակում և պետական ստանդարտին համապատասխան։ Այն պետք է նաև համապատասխանի տեղի բնակլիմայական պայմաններին, այսինքն՝ մեր Հայաստանի պայմաններում կարողանա աճել և լավ բերք տալ»,- 168․am-ի հետ զրույցում ասաց Սարգիս Սեդրակյանը։
Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման նպատակով ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի, առաջին սպայական գումարտակի և ուղեկցող հատուկ վաշտի ծառայողները հուլիսի 2-ի երեկոյան հերթական ուժեղացված ծառայությունն իրականացրին մայրաքաղաքում։
ՎՏԲ-Հայաստան Բանկը` H2H ընկերության հետ համատեղ, առաջին անգամ Հայաստանում, մեկնարկել է պրոդուկտ, որի շրջանակներում հաճախորդները հնարավորություն են ստանում գնումներ կատարել ռուսական ինտերնետ խանութներից՝ ապառիկ վարկավորման միջոցով։
Մյուխենի «Բավարիան» պաշտոնապես ներկայացրել է թիմի նորեկ Լերոյ Սանեին: