Մարի Իզմիրլյանի անվան մանկատանը կորոնավիրուսով հիվանդներ այլևս չկան. ԱՍՀՆ

Մարի Իզմիրլյանի անվան մանկատունը վերադարձել է բնականոն աշխատանքին: 168.am-ի հետ զրույցում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանն ասաց, որ այնտեղ այլևս կորոնավիրուսով հիվանդներ չկան:

Ավելի վաղ հայտնել էինք, որ մանկատան դայակներից մեկի ջերմությունը բարձրացել էր, նրան մեկուսացրել էին տանը, ինչից հետո մանկատանը 46 մարդ թեստավորվել էր: 16 մարդու մոտ հաստատվել էր կորոնավիրուս, նրանցից 9-ը երեխաներ էին, 7-ը՝ աշխատակիցներ, այդ թվում՝ ջերմող դայակը:
Վարակակիրներից ոչ մեկին չէին հոսպիտալացրել: ԱՍՀ նախարար Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ հաստատությունում ավելի հեշտ է կազմակերպել երեխաների խնամքը: Սոնա Մարտիրոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ մանկատներն ու ծերանոցները շարունակելու են աշխատել փակ ռեժիմով, մինչև երկրում համաճարակային վիճակը չկայունանա:

«Քանի որ չենք կարող որևէ կերպ վստահ լինել, որ մուտք ու ելքի ռեժիմի թեթևացումը բարենպաստ ազդեցություն կունենա շահառուների վիճակի վրա, քանի դեռ երկրում այս վիճակն է, մենք պատրաստվում ենք փակ պահել հաստատությունները, ուրիշ ելք չունենք»,- ասաց Մարտիրոսյանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031