Փարիզի վազքի մարաթոնը հետաձգվել է կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով:
Չարագործները գտել են խարդախության նոր միջոց սմարթֆոնները վաճառելիս. նրանք սարքը վերցնում են լիզինգով եւ վերավաճառում այն, սակայն որոշ ժամանակ անց հեռախոսն արգելափակվում է վճարումների բացակայության պատճառով:
Մարդու իրավունքներ եվրոպական դատարանն այսօր որոշում է կայացրել ՍԴ 3 դատավորների և Հրայր Թովմասյանի ներկայացրած դիմումի («Գյուլումյանն ու մյուսներն՝ ընդդեմ Հայաստանի) հարցով՝ կապված ՀՀ Սահմանադրության վերջին փոփոխությունների հետ:
Բջջային ցանցի՝ անսպասելիորեն առաջացած գերծանրաբեռնվածության հետևանքով, ենթահամակարգերից մեկում առաջացած խափանման պատճառով առանձին տեղանքներում առկա են ձայնային ու տվյալների փոխանցման ծառայությունների հասանելիության հետ կապված որոշակի դժվարություններ:
Հայաստանի փոքրիկ երգիչները կորոնավիրուսի դեմ պայքարին միացել են «Երգի՛ր, և COVID-ը կհեռանա» երգով, որի հոլովակն արդեն հասանելի է երգչախմբի YouTube-ի պաշտոնական ալիքում:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան միացել է UEFA Playmaker ծրագրին:
«Պրեսսինգ» հաղորդաշարի հյուրը քաղաքագետ Աղասի Ենոքյանն է։
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Կորոնավիրուսը կամաց-կամաց թվերի տեսք է ստանում: Ոլորտ առ ոլորտ ընդգծվում են տնտեսական կորուստները: Հիմա համավարակը հասարակայնորեն «ըմբռնելի» պատրվակ է, որի վրա կարելի է դուրս գրել ցանկացած ոլորտի ռեցեսիա-կրճատում: Օրինակ, առևտրի ու մեր իշխանությունների սիրելի ծառայությունների մյուս ոլորտները:
«Ոնց կանք, այդպես էլ մնացել ենք: Ոչինչ չի եղել, ավելի վատացել է ավելի ճիշտ: Աշխատանք չունենք՝ մեկ, նույն թոշակառուն էլ ավելի վատ վիճակում է, նպաստառուն էլ»,- հարցին՝ ի՞նչ է փոխվել ձեր կյանքում վերջին երկու տարվա ընթացքում, վրդովված պատասխանեց քաղաքացիներից մեկը:
«Մենք մշակում ենք գործընթաց և առաջիկայում կպահանջենք մի քանի նախարարի հրաժարական»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Հրանտ Այվազյանը:
Երևանի այն ճանապարհահատվածներում, որտեղ տրանսպորտային միջոցների երթևեկության թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմժ-ից ավելի է սահմանված, հուլիսի 18-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն, որի արդյունքում նման բոլոր ճանապարհահատվածներում երթևեկության թույլատրելի առավելագույն արագությունը կսահմանվի 60 կմժ: Այս մասին հայտարարել է ճանապարհային ոստիկանությունը՝ ներկայացնելով համապատասխան ճանապարհահատվածները․
Թենիսի աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչն առաջին մարզումն է անցկացրել կորոնավիրուսից ապաքինվելուց հետո:
Ռեստորանայիհն ոլորտն իրականում միայն ռեստորանները չեն, դա մեծ բանակ է, մեծ զանգված է, որն իր մեջ փոխկապակցված գնում է: Դրանք են՝ հանդիսավարներ, դիզայներներ, երաժիշտներ, երգիչներ, օպերատորներ, մատուցողներ, այսինքն՝ դա մի մեծ զանգված է, որն այսօր մնացել է առանց գործ: Արդեն 5-րդ ամիսն է, և մեր հաշվարկներով՝ այս մարդկանց թիվը կազմում է 20 հազարից ավելի, որոնք մնացել են առանց գործ:
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնում քննված քրեական գործով իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Գեղարքունիքի մարզի Վաղաշեն համայնքի ղեկավարի կողմից կատարված չարաշահումների հանգամանքները:
Հոսանքի տատանման հետևանքով ֆիքսված և շարժական կապի հետ առաջացած խնդիրը կարգավորման ընթացքում է:
Այսօր Կարեն Սեդրակյանն ԱԺ փակ քվեարկությամբ ընտրվեց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) անդամ։
Թուրքիայի աշխարհիկ կենտրոններից մեկը համարվող Իզմիրում մզկիթներում տեղի է ունեցել հերթական աղմկահարույց դեպքը։
«Ուզում եմ նշել, որ մեր Սահմանադրության 18-րդ կետը հստակ ասում է, որ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց սուրբ եկեղեցու բացառիկ դերակատարությունն ազգային ինքնության պահպանման գործում։ Սրանից բացի՝ Վենետիկի հանձնաժողովը երկու անգամ՝ 2009 և 2017 թվականներին, խոցելի չի որակել այս առարկայի դասավանդումը, իսկ ՄԻԵԴ-ը Հայոց եկեղեցու պատմություն առարկայի դասավանդումն անգամ դիտարկել է կրթությամբ իրազեկվածությունը բարելավելու եղանակով մարդու իրավունքների պաշտպանության միջոց։ Սա ցույց է տալիս, որ միջազգային կառույցներն անգամ իրենց տեսակետն այս մասին ասել են»,- ասաց Հայր Զաքարիան՝ հարց ուղղելով չափորոշիչները մշակողներին՝ նման չափորոշիչներ մշակելիս ինչո՞ւ եք հաշվի առնում Սինգապուրի փորձը, որը բազմազգ պետություն է և ոչ, ասենք, մոնոէթնիկ պետությունների փորձը. չէ՞ որ Հայաստանը ոչ թե բազմազգ, այլ մոնոէթնիկ պետություն է։
Ազգային անվտանգության ծառայության տնօրեն նշանակվելուց տասը օր անց Արգիշտի Քյարամյանն իր սանիկին ԱԱԾ-ում պաշտոնի է նշանակել:
Երեկ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Լիլիթ Մինասյանից ստացանք պատասխանը առանց հստակ պատասխանի: Եվ չնայած ԱԺ պատգամավորները, օրինակ, իրենց հիվանդության թերթիկները (բյուլետեն) ենթադրաբար ներկայացնում են ԱԺ աշխատակազմ, այս դեպքում աշխատակազմից մեզ հորդորել են հարցերն ուղղել ԱԺ խմբակցություններին:
«Խոսքը Իտալիայում տեղի ունեցած հետևյալ պատմության մասին է: Իտալիայի բոլոր դպրոցներում խաչը կախվում է դասարաններում: Իտալիայի քաղաքացիներից մեկը դատի է տալիս երկրի կառավարությանը՝ հայցի հիմքում դնելով այն, որ դասարաններում պարտադիր կախվող խաչը խախտում է իր կրոնական ազատությունները, բազմակարծության իրավունքը և այլն: Այդ քաղաքացին պահանջում է նաև, որ դատարանի վճռով Իտալիայի բոլոր դպրոցների դասարաններից խաչերը հանվեն: Իտալական դատարանը, բնականաբար, մերժում է»,-այսպես սկսեց այդ պատմությունը Գևորգ Կոստանյանը՝ հավելելով, որ խոսքը միայն խաչերի մասին չի եղել, այլ դասագրքերում նաև ծրագրային խնդիրների առկայության՝ ըստ տվյալ քաղաքացու:
Վերաքննիչ քրեական դատարան, նախագահությամբ դատավոր Մխիթար Պապոյանի, քիչ առաջ բեկանեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի մասին առաջին ատյանի դատարանի որոշումն ու այն հետ ուղարկեց նոր քննության։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Նոյեմբերյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին մասի և 185-րդ հոդվածի (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) 1-ին մասի հատկանիշներով:
«Երեկ ցնցող մի լուր իմացա։ Ուշադրություն։ Մոտ օրերս «Կյանքի խոսք» կոչվող աղանդը դիմելու է ՀՀ Կառավարությանը` պահանջելով, որ իրենց շաբաթվա մեջ օրեր հատկացվեն, որպեսզի եկեղեցիներում ծեսեր անեն։ Կամ արդեն դիմել են։ Խոսքը պետական հաշվեկշռում գտնվող եկեղեցիների մասին է որքան հասկացա։ Ի՞նչ եք կարծում` ի՞նչ պատասխան կտա իրան վարչապետի աթոռին բերած աղանդավորներին Նինոլ Փաշինյանը։ Հարցը հռետորական է»,- ֆեյսբուքյան իր էջում գրել էր քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով, Արամ Հովհաննիսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի առաջին տեղակալ:
Խնդիրն արդեն արտակարգ դրության երկարաձգումը չէ, այլ այն, թե ինչ խնդիրներ են դրվելու արտակարգ դրության ժամկետները երկարաձգելիս, և ինչպիսի քայլեր են ձեռնարկվելու այդ ուղղությամբ։ Եթե ամբողջ արտակարգ դրությունը կառուցվելու է բացառապես դիմակներ կրելու հորդորի և դրանց համար տուգանքների քաղաքականության շուրջ, ապա սպասվող արտակարգ դրությունն ունենալու է նույն անարդյունավետությունը, ինչ վերջին երեքն էին։
Վերջին երեք օրվա ընթացքում ադրբեջանցի հաքերները համացանց են ներբեռնել Հայաստանի մի քանի հարյուր քաղաքացիների, այդ թվում՝ զինվորականների անձնագրային տվյալները, որոնց մեջ նաև զորամասերի վերաբերյալ փաստաթղթեր կան:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժնում վարույթ է ընդունվել՝ համայնքի ղեկավարի կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը, տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում շրջանառության է դրվել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի ապրիլի 8-ի N 439-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որտեղ խոսվում է հանրակրթության պետական չափորոշչի ձևավորման մասին: