Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովային՝ Հայաստանում առաքելությունն ավարտելու կապակցությամբ:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մի շարք լրատվամիջոցներին տրված հարցազրույցում հայտարարել էր, որ Ադրբեջանը չի փոխելու իր դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում։ Նա ԵԱՀԿ Մինսկի խմբին քննադատել է «պասիվության» համար՝ ասելով․
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հարցեր հղեց Դավիթ Խաժակյանին՝ նկատելով, որ Ընտրական օրենսգրքում հստակ սահմանված է՝ ինչպիսի որոշումներ պետք է ընդունի ԿԸՀ-ն. «Մանդատների թիվը, քանի որ օրենքը սահմանում է, որ պետք է լինի նվազագույնը 101, և տալիս է փոքրամասնության և մեծամասնության հետ կապված բոնուսային համակարգ, որով պայմանավորված՝ իրականացվում է հաշվարկ և, ըստ էության, ընտրության արդյունքներն ամփոփելիս ամրագրվում է, թե ով ինչքան մանդատ պետք է ստանա, այսինքն՝ իրականացվեց բաշխում: Ընտրության արդյունքներն ամփոփելուց հետո, երբ իրականացվեց արդեն բաշխումը, հետագայում ԿԸՀ-ն նոր բաշխումներ իրականացնելու իրավասություն ունի՞, թե՞ ոչ».
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի խոսքով՝ կարևորագույն մոտեցումներ պետք է լինեն անելու առավելագույնը, որպեսզի քաղաքացիների մոտ հնարավորինս կորոնավիրուսով վարակման դեպքերը քիչ լինեն:
Մոտ 4 ամիս է՝ ինչ դադարեցված են ՀՀ-ից թռիչքները դեպի եվրոպական երկրներ: Եվ չնայած եվրոպական որոշ երկրների օդային սահմանները բաց են միմյանց համար, դեռևս անհայտ է, թե երբ կկարողանան ՀՀ քաղաքացիները մեկնել Եվրոպա: Հունիսի 29-ին 168.am-ը դիմել էր ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտե՝ մի քանի հարցի պարզաբանում ստանալու համար:
Ռումինիայում արձանագրվել է մեկ օրում նոր կորոնավիրուսով ախտահարվածների ամենամեծ ցուցանիշը՝ 555 դեպք:
«Եվրոպական դատարանից դիմումատուները պահանջել էին կիրառել, այսպես կոչված, ժամանակավոր կամ միջանկյալ միջոց ՀՀ-ի նկատմամբ, որի հիման վրա Դատարանը ՀՀ կառավարությանն առաջադրել է որոշակի հարցեր, որպեսզի ունենա բավարար չափով տեղեկատվություն և անհրաժեշտ նյութեր՝ որոշում կայացնելու համար: Եվ Հայաստանի կառավարությունն արդեն իսկ ուղարկել է պատասխանները երկուշաբթի օրը, և որոշումը, կարծում եմ, ակնկալվում է այս շաբաթ»,- «Ազատության» եթերում ասել է Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նախագահ, ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ է պատասխանել ՀՀ կառավարությունը Սահմանադրական դատարանի (ՍԴ) 3 դատավորների դիմումին ի պատասխան՝ ՄԻԵԴ-ից եկած հարցաշարին:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի խոսքով՝ ՀՀ նախագահի առաջարկը, որով ցանկություն է հայտնել Սահմանադրական դատարանի երեք դատավորին անձամբ նշանակել, տարբերակ է և կարելի է քննարկել:
Ղրղզստանի վարչապետ Ղուբաթբեկ Բորոնովը երկրում COVID-19-ի հիվանդացության բռնկման ֆոնին հանձնարարել է արձակուրդներից հետ կանչել բոլոր բուժաշխատողներին:
ԱՄՆ-ում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը մեկ ամսվա ընթացքում զգալիորեն կբարլավվի համավարակի դեմ պայքարի գործադրվող ջանքերի շնորհիվ:
Նարեկ Սամսոնյանին բերման են ենթարկել Կենտրոնի բաժին. ՈւՂԻՂ
«ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի կողմից հունիսի 22-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողով էր ներկայացվել դիմում. ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը ԿԸՀ էր դիմել վերականգնելու խմբակցության 18 մանդատներից 1-ը, որ պակասել էր Արման Բաբաջանյանի՝ խմբակցությունից դուրս գալուց հետո:
Ֆրանսիայի կառավարությունը ոչ միայն տեղյակ էր ֆրանսիացի բժիշկների Հայաստան այցից, այլ նաև ինչ-որ փուլում ներգրավված է եղել այդ աշխատանքներում։
Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ինձ հետաքրքիր է՝ ի՞նչ եղավ, ո՞ր սարի ետևում մնաց չեղարկված հանրաքվեի համար դուրս գրված 3,5 միլիարդ դրամը: Փաշինյան, եթե վստահ ես վարկանիշիդ վրա, դե քաջություն ունեցիր, վստահության հանրաքվե անցկացրու: Դու էլ գիտես, որ նոր ընտրությունների դեպքում 20% ձայն չես հավաքի:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմադ Ալ Զաաբին՝ մեր երկրում վերջինիս դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը հետ է կանչել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: Այս նախագծով իշխող խմբակցությունն առաջարկում էր բարձրացնել դիմակ չկրելու համար նախատեսված տուգանքների չափը:
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Նարեկ Սամսոնյանի մոտ եմ Կենտրոնի Ոստիկանության բաժնում։ Հենց նոր Ոստիկանության ներկայացուցիչը (կապիտակ Հայրապետյանը) բանավոր պարզաբանեց, որ Ն.Սամսոնյանը ենթարկվել է վարչական ձերբակալման՝ ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար»։
Հայաստանում, Միացյալ Նահանգներում և Թուրքիայում մեծ ուշադրության արժանացավ Սպիտակ տան մամլո խոսնակ Քեյլի ՄըքԷնանիի կողմից Հայոց ցեղասպանություն եզրույթի հիշատակումը, որից Միացյալ Նահանգների իշխանությունները վերջին տասնամյակների ընթացքում ամեն կերպ խուսափում են՝ նախընտրելով օգտագործել Մեծ եղեռն արտահայտությունը։
Հուլիսի 8-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հուլիսի 9-13-ի գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ:
Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հանդիպումը Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկի հետ` ՀՀ-ում վերջինիս դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:
Սիրիան եւ Իրանը հուլիսի 8-ին ստորագրել են ռազմական բնագավառում համագործակցության համապարփակ համաձայնագիր:
Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ոստիկանության ապօրինի պահանջը կատարելուց հրաժարվելու ընթացքում սադրանքի արդյունքում բերման եմ ենթարկվել կենտրոնի ոստիկանություն: Հիմա գտնվում եմ այնտեղ»։
Նախագահը շնորհավորել է նորանշանակ դատավորներին և հաջողություններ մաղթել պատասխանատու աշխատանքում:
«Աշնանացան ցորենի բերքահավաքն արդեն սկսվել է, կտևի մինչև սեպտեմբեր: Մոտ 40.000 հեկտարի չափով էլ Արցախում է առկա աշնանացան ցորենի ցանքատարածություն: 200.000 տոննայի չափով ակնկալվող բերք ունենք»,- ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը:
Լաոսում դենգե տենդով վարակվածների թիվն ավելացել է 54-ով եւ գերազանցել 2,6 հազարը:
Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը սկսում է ուսումնամարզական հավաքը:
Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր: Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից:
Հայաստանի ֆուտբոլի առաջնության բարձրագույն խմբի 27-րդ տուրն ավարտվեց «Ալաշկերտ»-«Լոռի» խաղով:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառում նոր հանդիպումը ԿԺԴՀ-ի Պետխորհրդի նախագահ Կիմ Չեն Ունի հետ:
Այսօր խորհրդարանում լրագրողներն ԱԺ նախագահից հետաքրքրվեցին՝ իր ապառիկները մուծե՞լ է: Հարցը զայրացրեց ԱԺ նախագահին, և նա լրագրողին ասաց. «Այսինքն՝ դա ի՞նչ տափակ հարց է, ես իմ ապառիկները շարունակում եմ մուծել»: