Բնակարաններ, Դիլիջանում առանձնատուն, 2 միլիոն դրամի նվիրատվություն. ի՞նչ են հայտարարագրել ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն ու նրա կինը

2020 թվականի ապրիլի 17-ին Ազգային ժողովը 104 կողմ, 15 դեմ ձայների հարաբերակցությամբ Կենտրոնական բանկի նախագահ ընտրեց Մարտին Գալստյանին, որը մինչ այդ զբաղեցնում էր ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամի պաշտոնը։

Գալստյանը Պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր տարեկան հայտարարագիրը։

Եվ այսպես՝ Մարտին Գալստյանը հայտարարագրել է 2 բնակարան բազմաբնակարան շենքում, որոնցից մեկը՝ Կենտրոն վարչական շրջանում՝ համատեղ, մյուսը՝ Ավան վարչական շրջանում՝ միանձնյա սեփականությամբ։

Գալստյանը հայտարարագրել է նաև Դիլիջանում անհատական բնակելի տուն` հողամասի վրա կառուցված, իր տնտեսական շինություններով, և ավտոտնակ։

Կենտրոնական բանկի նախագահը հայտարարագրել է 7,306,757.60 ՀՀ դրամի արժեթղթեր, ինչպես նաև՝ 4,143,509.40 ՀՀ դրամի և 39,936.11 ԱՄՆ դոլարի ավանդ՝ բանկում։

Մարտին Գալստյանի բանկային հաշիվների մնացորդները կազմել են 115,649.00, 1,094,499.90 399,214.05 ՀՀ դրամ և 3,507.23 եվրո։

Որպես կանխիկ գումար՝ ԿԲ նախագահը հայտարարագրել է 10,000,000.00 ՀՀ դրամ, 10,000.00 ԱՄՆ դոլար, 5,000.00 եվրո։

Մարտին Գալստյանը աշխատավարձ կամ դրան հավասարացված այլ վճարումներ ստացել է մի քանի կազմակերպությունից՝

Կենտրոնական բանկ՝ բնամթերքով՝ 169,937.60

Հայաստանի Ամերիկյան Համալսարան՝ 3,560,841.00 ՀՀ դրամ

Ամունդի ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ՝ 1,250,000.00 ՀՀ դրամ

ԱԿԲԱ Կրեդիտ Ագրիկոլ բանկ՝ 7,750,000.00 ՀՀ դրամ

Համաշխարհային Բանկ՝ 17,237.90 ԱՄՆ դոլար

Որպես ստացած նվիրատվություն՝ Մարտին Գալստյանը հայտարարագրել է 2,000,000.00 դրամ։

Նշենք, որ Մարտին Գալստյանն անդամակցում է ոչ առևտրային երկու կազմակերպությունների և հանդիսանում «Ռե-Ապագա» բարեգործական հիմնադրամի և «Դիլիջանի կենտրոնական դպրոց» կրթական հիմնադրամի խորհրդի անդամ։

Հայտարարագիր է ներկայացրել նաև Մարտին Գալստյանի կինը՝ Աստղիկ Արարքցյանը։

Նա 2019 թվականի համար հայտարարագրել է փոխառություն՝ 4,143,509.40 ՀՀ դրամ, և 5,079.00 դոլար, նրա դրամական միջոցները կազմել են 9,000,000.00 ՀՀ դրամ, 17,000.00 ԱՄՆ դոլար, 1,000.00 եվրո, տարեկան եկամուտը ստացված աշխատավարձից՝ կազմել է 47,218,553.00 ՀՀ դրամ։

Աստղիկ Արարքցյանը աշխատավարձ ստացել է Միջազգային ֆինանսական կորպորացիա Համաշխարհային բանկի խմբից՝ 4,715,125.00 ՀՀ դրամ, և Էյչ-Էս-Բի-Սի Բանկից՝ 6,597,038.48 ՀՀ դրամ։

Որպես անշարժ գույք՝ Աստղիկ Արարքցյանը հայտարարագրել է 1/5 բաժնային սեփականությամբ բնակարան բազմաբնակարան շենքում, միանձնյա սեփականությամբ ավտոտնակ Երևանի Կենտրոն վարչական շրջանում, հողամաս Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում՝ դարձյալ բաժնային սեփականությամբ։

Տարվա սկզբում ունեցել է 2002 թվականի PEUGEOT մակնիշի մեքենա, որը, սակայն, հայտարարագրման պահին առկա չի եղել։

Հանձնած և վերադարձված ավանդները կազմել են 177,550.00 ՀՀ դրամ, բանկային հաշիվների մնացորդները՝ 286,036.67 ՀՀ դրամ և 758.23 ԱՄՆ դոլար։

Որպես կանխիկ գումար՝ Աստղիկ Արարքցյանը հայտարարագրել է 3,000,000.00 ՀՀ դրամ, 4,000.00 եվրո, 25,000.00 ԱՄՆ դոլար։

Տեսանյութեր

Լրահոս