ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նիստում քննարկվել է «Թիմ» ՍՊԸ և «Վեոն Արմենիա» ՓԲԸ դիմումի հիման վրա հարուցված համակենտրոնացման վերաբերյալ վարչական վարույթում առկա փաստական հանգամանքների հարցը։ Այս մասին հայտնեցին ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից։
Աթենքի արքեպիսկոպոս Իերոնիմոսն արձագանքել է Թուրքիայի իշխանությունների՝ Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու մտադրությանը։ Նրա խոսքով՝ թուրքական կողմի այդ նախաձեռնությունը պարզապես խաղ է և իրականում Թուրքիան չի համարձակվի նման բան անել։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
«Ղեկավարվելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով՝
Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ տեղի ունեցած դատական հերթական նիստում, դատարանը քննության դրեց հուլիսի 23-ին տեղի ունեցած դատական նիստում մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանի ներկայացրած միջնորդությունը՝ պաշտպանական կողմի՝ տարբեր տեսակի միջնորդություններ ներկայացնելու դատավարական իրավունքը սահմանափակելու վերաբերյալ:
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «Չանախ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում իրականացված վերահսկողության ընթացքում հայտնաբերվել է վտանգավոր սննդամթերքի թողարկում: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
Հայաստանում նոր տեսակի կորոնավիրուսային (COVID-19) վարակի համաճարակի հիմքով արտակարգ դրություն հայտարարելուց հետո Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող կազմակերպություններն ու վարձու աշխատողները բախվել են ֆինանսական դժվարությունների։ Այդ դժվարությունները մեղմելու նպատակով Կառավարությունն ընդունել է հակաճգնաժամային 8-րդ տնտեսական միջոցառումը։
Hraparak.am կայքում այսօր ՝ 07.07.2020թ. տարածվել է իրականությանը բացարձակապես չհամապատասխանող տեղեկատվություն իմ՝ Դավիթ Համբարձումյանիս, եղբորս՝ Գոռ Համբարձումյանի և Նվեր Մուրադյանի մասին: Ցանկանում եմ հայտնել, որ ես՝ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանս, ոչ թե «երբեմնի հանրապետական եմ», այլ այս պահին ևս հանդիսանում եմ Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ, դեռ ավելին՝ հանդիսանում եմ ՀՀԿ Մասիսի տարածքային կազմակերպության նախագահ:
Իհարկե, դիմակ կրելն անհրաժեշտ է համաճարակի ժամանակ։ Բայց այն անհեթեթ պայմանները, որով պարտադրվում է դիմակ կրելը, և այն հետևողական մտագարությունը, որով իրագործվում է այդ օպերացիան, վկայում են ավելի մեծ վտանգների մասին, քան համաճարակն է։
Հուլիսի 1-ին հանրապետությունում մեկնարկել է 2020 թվականի ամառային զորակոչը։ Այդ օրվանից հանրապետության բոլոր զինկոմիսարիատների հարակից տարածքներում ոստիկանությունը սկսել է իրականացնել արտակարգ ծառայություն։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Հայաստանում հիմնված «Կալաշնիկով» ինքնաձիգի արտադրամաս:
Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտեսիվությունը սպասվում է նորմայից բարձր: Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից:
Օրերս զանգվածային լրատվության միջոցներից մեկում «Կոռուպցիոն բացահայտումներ ոստիկանությունում, որոնք գաղտնի են պահվում» վերտառությամբ հոդված էր հրապարակվել։
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հուլիսի 7-ին ընդունել է ՀՀ-ում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. տիկին Լին Թրեյսիին:
Իսպանիայում իրականացված հետազոտությունը կասկածի տակ է դնում կորոնավիրուսի նկատմամբ կոլեկտիվ իմունիտետի հասնելու հնարավորությունը։
ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում դեմոկրատները քննարկման են ներկայացրել օրինագինիծ, որն արգելում է բյուջետային միջոցների օգտագործումը երկրում նոր միջուկային փորձակումներ կատարելու համար:
Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը 2019թ. տարեսկզբին հայտնում էր պաշտոնական տվյալների կեղծման մասին.
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիևը համավարակի վերաբերյալ ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցի շրջանակներում, իհարկե, չի մոռացել նաև անդրադառնալ Հայաստանին: Գրեթե ամբողջությամբ կրկնելով նախորդ ելույթի հիմնական դրույթները՝ Ալիևը որոշել է «վախկոտ» անվանել Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին, ով իր բոլոր թերություններով հանդերձ, գտել է ուժ անարյուն հեռանալ իշխանությունից՝ ժողովրդի ճնշման ներքո:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի կարծիքով՝ կորոնավիրուսի հետ կապված մարտահրավերին արձագանքելիությունը ժամանակի ընթացքում միշտ էլ կարիք ունի բարելավման․ խոսքը վերաբերում է բոլոր գերատեսչությունների աշխատանքին, սկսած առողջապահությունից՝ մինչև ոստիկանություն։
Հուլիսի 5-ին, ժամը 05.40-ի սահմաններում, Կապան քաղաքի Գործարանային փողոցում «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան դուրս էր եկել երթևեկելի գոտուց և բախվել կայանված «Մերսեդես Սպրինտեր» մակնիշի ավտոմեքենայի. «ՎԱԶ-2106-ի» 22-ամյա վարորդը և 27-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:
Այսօր կառավարության շենքի դիմաց ՀՀԿ երիտասարդական կազմակերպության անդամները կազմակերպել էին «Չեք կարողանալու կոծկեք» խորագրով ֆլեշմոբ, որի ժամանակ կազմակերպության ղեկավար Հայկ Մամիջանյանն անդրադարձավ մաքսանենգ ճանապարհով Հայաստանից դեպի Վորոնեժ արտահանած ծխախոտի թեմային:
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր Արցախի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է ԱՀ գլխավոր դատախազության աշխատակիցների հետ:
Իր խոսքում Ալիևը ԵԱՀԿ Մինսկի խմբին քննադատել է «պասիվության» համար:
«Մենք ունենք տնային պայմաններում թոքաբորբի բուժման հաստատված գործելակարգ, որի մեջ ներառված են այնպիսի դեղորայքներ, որոնք մատչելի են, և կարիք չկա դրանից դուրս այլ դեղեր գնել»,- լրագրողների հետ առցանց հանդիպման ժամանակ նշեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք կառավարությունը պատրաստվո՞ւմ է փոխհատուցել կորոնավիրուսով հիվանդ այն քաղաքացիների բուժման ծախսերը, որոնք տանն են ստացել բուժում:
Վերջապես պետք է հասկանանք՝ մենք վարչապե՞տ ունենք, թե՞ ուզուրպատոր պոպուլիստ, ԱԺ պատգամավորնե՞ր ունենք, թե՞ հատիկով սիգարետ վաճառողներ․ այս մասին այսօր՝ հուլիսի 7-ին, Կառավարության շենքի դիմաց ՀՀԿ երիտասարդական կազմակերպության անդամների կազմակերպած «Չեք կարողանալու կոծկեք» խորագրով ֆլեշմոբի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ երիտթևի ղեկավար Հայկ Մամիջանյանը:
«Իրականում այնպես չէ, որ մեր համաճարակաբանները կամ մենք չենք կարծում, որ թեստավորման քանակը պետք է ավելացնել, և այնպես էլ չէ, որ այն չի ավելացել։ Մենք արդեն օրական «հեշտությամբ» իրականացնում ենք 2500 թեստ, ինչը մոտ ապագայում կմեծանա, և կանխատեսում ենք, որ 1-2 կամ մաքսիմում 3 շաբաթվա ընթացքում հզորությունների մեծացմանը զուգընթաց՝ մեր լաբորատորիաներում, այսինքն՝ պետական պատվերի շրջանակներում թեստավորումների քանակը կհասցնենք մոտավորապես 3000-ի։ Սրան գումարած՝ մասնավոր լաբորատորիաներում անցկացվող թեստերը, կունենաք մոտավորապես 4000 թեստ»,- այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
2020 թվականի հուլիսի 8-ին, ժամը 17:00-ին «ՆՈՐՏԵԽ ՇԻՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից կիրականացվեն Երևանի Արշակունյաց 9/2 հասցեում տեղակայված «Ձյունիկ սառնարան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության շենքի պայթեցման եղանակով փլեցման աշխատանքներ։
Կրկին ու կրկին պահանջում ենք հետեւել մեր հորդորներին՝ չկազմակերպել ու չմասնակցել զանգվածային միջոցառումների, խստորեն պահպանել անհատական պաշտպանության միջոցների կրման եւ անձնական հիգիենայի կանոնները։
Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Եթե հենց հիմա Նախագահի նստավայրի դիմացից վարչական ձերբակալման չենթարկվեն Արման Բաբաջանյանը ու իր հետ միասին ակցիա անողները, ապա հավատացնում եմ, որ իրավապահ համակարգը լուրջ խնդիրներ կունենա:
«Covid 19-ի համար նախատեսված գումարները ծախսվել են բուժական և այլ միջոցառումների համար սարքավորումներ ձեռք բերելու, բժշկական ծառայությունների համար վճարելու, բուժանձնակազմին վարձատրելու, կարանտինային վայրերում նրանց խնամքն ապահովելու համար, իսկ հաշվետվություն բազմիցս տարբեր առիթներով, տարբեր, այդ թվում՝ գրավոր հարցումներին պատասխանվել է, և այդ հաշվետվությունը չի կարող լինել վերջնական, որովհետև ծախսերը դեռ չեն ավարտվել և շարունակաբար տեղի են ունենում»,- հեռակա ասուլիսում անդրադառնալով լրագրողներից մեկի հարցին, թե ինչպես են ծախսվել Covid 19-ի համար նախատեսված գումարները, և ինչու չկա հաշվետվություն՝ նշեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: