«Հենակետ» վերլուծական կենտրոն» ՀԿ ղեկավար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված՝ ս․թ․ հուլիսի 14-ին ժամը 08։00-ից մինչև հուլիսի 15-ը, ժամը 08։00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի՝ Նորաշեն, Չկալովկա, Լճաշեն գյուղերի ջրամատակարարումը:
Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Հուլիսի 13-ին ԱՄՆ-ում կկայանա ֆեդերալ բանտարկյալի՝ 17 տարվա ընթացքում առաջին մահապատիժը, եթե դատարանը վերջին պահին այն կասեցնելու որոշում չընդունի:
Թուրք հայտնի գրող, վիպասան, Նոբելյան մրցանակի դափնեկիրր Օրհան Փամուքը անդրադարձել է Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու որոշմանը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 14-ին ժամը 10.00-ից 17.00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Գ.Նժդեհ, Արշակունյաց, Սմբաթ Զորավար փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների, ինչպես նաև մեկ հանրային օբյեկտի, ժամը 10.00-ից մինչև ժամը 18.00-ն՝ Գեղարքունիքի մարզի Լճաշեն համայնքի մի հատվածի, ժամը 9.00-ից մինչև ժամը 18.00-ն` Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի և Ույծ գյուղի գազասպառողների գազամատակարարումը:
Հիմա ձեր տաղավարում, որ ասում եմ՝ սխալ եմ արել, դա ընդունել չէ՞, այլ ոչ թե փակվում եմ ու ասում՝ այս ինչ եմ արել: Ես այնտեղ եմ եղել, լսել եմ ամեն բառ, բայց հիմա համաձայն չեմ ձեր հետ: Այնպես չէ, որ այնտեղ եմ եղել, հիմա պարտավոր եմ ձեր հետ գնալ մինչև խոր ծերություն: Ես սխալներ եմ տեսնում և պարտավոր եմ բարձրաձայնել, որովհետև ձեր իշխանությունը ինձ ասաց՝ քայլ արա, ու ես պահանջատեր եմ: Մարդկանց ոգևորել եք, հորդորել եք, որ գան հրապարակ, ձեր կողքին լինեն, ձեզ վստահեն, իսկ ամենամեծ բանը վստահությունը չարաշահելն է: Դուք հիմա իրավունք չունեք ոչ մեկի բերանը փակել:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է::
ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետի պետ, ռազմական վերլուծաբան Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Եվ այսպես, հուլիսի 10-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստորագրեց Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու մասին հրամանագիրը՝ չեղարկելով 1934 թվականին Թուրքիայի իշխանությունների կողմից տաճարը թանգարանի վերածելու որոշումը:
Ամենամյա Սևան Ստարտափ Սամմիթը (Sevan Startup Summit) այս տարի չի կայանա նշված ժամկետներում, հնարավոր է նաև ձևաչափի փոփոխություն։ Այս մասին հայտնել են սամմիթի կազմակերպիչները։
ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը հայտարարել է, որ Հայաստանը ակնկալում է, որ ՀԱՊԿ-ն իր դիրքորոշումը կարտահայտի Ադրբեջանի հետ սահմանին բախման կապակցությամբ:
Վերջին մի քանի ամիսների ընթացքում հակառակորդի ռազմաքաղաքական ղեկավարությունը պարբերաբար հանդես է գալիս ուժի սպառնալիքով՝ անթաքույց վկայակոչելով իր, այսպես ասած, իրավունքը սեփական տարածքային ամբողջականությունը վերականգնելու, թեև մինչ այդ բազմից եռանախագահների կողմից հնչել է՝ այս հակամարտությունն ուժային լուծում չունի։ Ստեղծվել է մի իրավիճակ, երբ հակամարտության 3 կողմերից մեկը երկուսին սպառնում է ուժի կիրառմամբ։
Հուլիսի 13-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի իր գործընկերոջ` Դավիդ Զալկալիանիի հետ։
ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել:
2020 թվականին աշխարհի առաջատար ընկերությունների պարտքը կորոնավիրուսի համավարակի պատճառով 1 տրիլիոն դոլրով կաճի:
Վաղը, ըստ գրաֆիկի, Աննա Դանիբեկյանը շարունակելու է դատել Ռ. Քոչարյանին, Ս. Օհանյանին, Յու. Խաչատուրովին։ Հ1-ը, «Ազատությունը» և «Իմ քայլն» էլ, ավանդաբար, ապահովելու են «բարենպաստ» ֆոն։
ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Ամառային արձակուրդի օրերին երեխաներն առավել ազատ են և ուշադրությունից դուրս մնալով՝ ինչ-որ պահի կարող են դրսևորել հակահասարակական վարք, նաև խախտել համավարակով պայմանավորված վարքականոնները:
Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկման երկրորդ փուլը կտեւի մինչեւ հուլիսի 28-ը:
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է տարածել:
Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրներին կոչ է արել հայ-ադրբեջանական սահմանին ընթացող գործողությունների առնչությամբ ցուցաբերել պատասխանատու մոտեցում ու խուսափել լարվածության լրացուցիչ աճ առաջացնող հայտարարություններից:
Վերջերս 168․am կայքը հրապարակեց «Գազպրոմն ու Հայաստանը։ Միֆերից դեպի իրականություն» վերտառությամբ ուսումնասիրությունը, որը լայն ընկալում ստացավ հասարակության շրջանում, քանի որ հստակորեն պարզաբանում մտցրեց մի շարք հետաքրքրական հարցերի շուրջ։ Դրանից զատ, ուսումնասիրությունը նաև փաստական ապացույց էր բազմաթիվ նախկին ընդդիմադիր և ներկա իշխանական գործիչների համար, որոնք հաճախ օգտվելով այն առիթից, որ հայ-ռուսական գազային համաձայնությունները հաճախ լինելով ստրատեգիական բովանդակության, լայնորեն չեն լուսաբանվել, օգտագործում են իրավիճակն իրենց օգտին մանիպուլյացնելու համար։
Քաղաքագետ Աղասի Ենոքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գրասենյակում կայացավ ՀՖՖ Ակումբների Արտոնագրման Բողոքարկման կոմիտեի նիստը, որում քննության էին դրվել «Արագած», «Դիլիջան», «Ինտեր», «Մասիս» և «Տորպեդո» ֆուտբոլային ակումբների բողոքները՝ ընդդեմ ՀՖՖ Ակումբների արտոնագրման կոմիտեի կայացրած որոշումների:
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 12-13-ը տեղի ունեցած զինված դիմակայության կապակցությամբ:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները դատապարտում են հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի ռեժիմի վերջին խախտումները:
Երեկվանից Տավուշի մարզի ուղղությամբ Ադրբեջանը հերթական սադրիչ գործողություններն է սկսել, և եթե երեկ դրանք հայկական դիրքերի ուղղությամբ էին, ապա այսօր՝ նաև խաղաղ բնակավայրերի: Մեր թշնամին չի փոխվել. թուրք-ադրբեջանական տանդեմը շարունակելու է գործել այնպես, ինչպես գործել է: Ադրբեջանի ղեկավարությունը բազմիցս ապացուցել է, որ իր զինվորն իր համար որևէ արժեք չունի, բայց մեր երկրի ղեկավարությունը շարունակում է հավատալ, որ ադրբեջանցի մայրերի արցունքները կարող են հալեցնել Ադրբեջանի «սառցե թագավորի» կամ, ավելի ճիշտ՝ «սառցե թագուհու սիրտը»:
Խստորեն դատապարտում ենք հուլիսի 12-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի ուղղությամբ հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի ռեժիմի կոպիտ խախտումը՝ լարվածության հետագա նպատակաուղղված սրմամբ։