Ժամանակին ընդդիմադիր գործիչ Նիկոլ Փաշինյանը բարձրաձայնում էր, որ Դանիայի խորհրդարանն ունի ընդամենը մեկ ծառայողական մեքենա, իսկ ամբողջ երկրում կա 23 ծառայողական մեքենա:
Հուլիսի 7-ին, ժամը 22։18-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Զվարթնոց» օդանավակայանի ավիավառելիքի պահեստների մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք։
Համացանցում տեսանյութ է տարածվել Ստեփանավանում ոստիկանության ծառայողների և քաղաքացիների միջև տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ։ Տեսագրությունը մեկնաբանվում է հետևյալ կերպ. իբր ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները քաղաքացուն բերման են ենթարկում դիմակ չկրելու համար։
«Սահմանադրական դատարանի նախկին անդամներն իրավունք ունեին դիմելու Մարդու իրավունքների եվրոպական դատարան, ինչը արել են: Բայց այ, ՄԻԵԴ-ը միջանկյալ որոշում պե՞տք է կայացնի, թե՞՚ ոչ, ինչպես Ձեր պնդումներն են, տեղյակ չեմ»,- այս մասին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:
Հունաստանի խորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ վավերացրել է Հայաստանի Հանրապետության և ԵՄ միջև համափարփակ և ընդլայնված գործընկերային համագործակցության համաձայնագիրը:
«Քրոնիկ շնչառական հիվանդություններ՝ ասթմա, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն, էմֆիզեմա կամ բրոնխիտ` ծանր շնչառական անբավարարության առկայության դեպքում, ինչպես նաև 3-րդ, 4-րդ ֆունկցիոնալ դասի քրոնիկ սրտային անբավարարություն ունեցող անձինք հանրային բաց տարածքներում կարող են չկրել դիմակ՝ պայմանով, որ վերջիններս իրենց մոտ ունենան համապատասխան հիվանդության փաստը հաստատող բժշկական փաստաթուղթ»,-մասնավորապես կարդում ենք պարետի որոշման մեջ:
Ներկա պահին շատ ակտիվ գյուղատնտեսական սեզոն է, իրականացվում է գյուղմթերքի արտահանման և մթերման գործընթաց: Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հուլիսի 7-ին հաստատել է, որ առկա են նոր տվյալներ օդով COVID-19 կորոնավիրուսի տարածման մասին:
Արարատի մարզի Վեդի քաղաքից դեպի այգիներ տանող ճանապարհը, տեղի բնակիչների խոսքով՝ մի քանի տարի է՝ աղբանոցի է վերածվել: Նախկինում այս տարածքը պարսպապատ է եղել, սակայն դրանք այսօր չկան, և աղբը կուտակվում է փողոցի երկու կողմերում՝ վերածվելով թմբերի:
Վրաստանի կառավարությունը որոշում է ընդունել վերականգնել ուղիղ ավիահաղորդակցությունը Գերանիայի, Ֆրանսիայի եւ Մերձբալթիկայի երկրների հետ, իսկ առաջին չվերթերը կսկսեն իրականացվել օգոստոսից Մյունխեն – Թբիլիսի – Մյունխեն երթուղով:
Ազգային ժողովում մեկնարկել է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամի ընտրության փակ և գաղտնի քվեարկությունը:
Գյուղացուն 10 հազար չեն տալիս, միլիոնով պարգևավճար են ստանում. մրգաշատցիները՝ Կառավարության մասին
Յոթանասունինը տարեկանում մահացել է ՀՀ վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրահամյանը: Նա կյանքից հեռացել է հուլիսի 8-ին:
«55 էջանոց տեղեկանքն ու ԱԺ օրակարգը երեկ երեկոյան ենք ստացել». Տարոն Սիմոնյանը՝ կառավարության բերած ծավալուն նախագիծը հրատապ ընդունելու մասին
Լույս հուլիսի 8-ի գիշերը Բելգրադի կենտրոնում տեղի են ունեցել զանգվածային անկարգություններ:
Ամերիկայի Միացյալ Նահանգների վարչակազմի քաղաքականությունը Մեծ Եղեռնի հարցում փոփոխության չի ենթարկվել:
Կառավարությունը կրճատում է ընդերքօգտագործման իրավունքը. 50 տարվա փոխարեն հանքեը շահագործման կտան 25 տարով
«Ինչո՞ւ է ՏՄՊՊՀ-ն հարցաշարերն ընտրողաբար ուղարկել լրատվամիջոցներին». Անի Սամսոնյանը՝ ՏՄՊՊՀ անդամի թեկնածուին
Մարդու իրավունքների պաշտպանը հաստատել է Պաշտպանին առընթեր հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հասարակական խորհրդի կազմը:
ԱՀ առողջապահության նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն, կորոնավիրուսային վարակի նոր օջախ է հայտնաբերվել Ստեփանակերտում: Այդ օջախի վարակակիր համարվող 2 քաղացու շփման շրջանակը պարզվում է, թեստավորման նպատակով կոնտակտավորներից նմուշառում է իրականացվում:
Հուլիսի 8-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 29820 դեպք, որոնցից 17427-ն` առողջացած, 521-ը` մահվան ելքով:
Ռուսաստանը եւ Չինաստանը ՄԱԿ-ի ԱԽ-ում վետո են դրել Բելգիայի եւ Գերմանիայի այն բանաձեւի նախագծի վրա, որը երկարացնում է երկու սահմանային անցումների աշխատանքը Սիրիայի ու Թուրքիայի սահմանի վրա՝ հումանիտար օգնություն հասցնելու համար: ԱԽ-ի մյուս անդամները կողմ են քվեարկել:
Աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում գտնվող ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը խորհրդակցություն է անցկացրել Արցախում տեղակայված կայազորների դատախազների հետ, որին մասնակցել են ԱՀ պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատար Ջալալ Հարությունյանը, ՀՀ զինվորական դատախազ Վահե Հարությունյանը։
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը հաղթահարել է կորոնավիրուսը:
Համահարթեցման ժամանակ սրա մասին խոսել եմ։ Նոր բան չեմ ասում։ Լսող չեղավ ու չկա։ Ու պարզ հարց եմ տալիս, եթե այսօրվա իշխանությունն անում է այն, ինչ ուզում է, ու չի լսում, ի՞նչ իմաստ ունի այս խոսակցությունը։
Հայաստանում հուլիսի 8-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 535 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 29820-ի:
Մի քանի օր առաջ աղանդավոր մի երիտասարդի հետ էի զրուցում։ Կյանքի խոսքից էր։ Բողոքում էր, ասում էր, որ «աղանդավորները Հայաստանում շատ են ու մարդիկ չեն տարբերակում աղանդը Ավետարանչական եկեղեցուց»։ Իբր թե իրենք եկեղեցի են, իսկ, օրինակ, Եհովայի վկաները՝ աղանդավոր։ Շատ ուղիղ տեքստով ասեցի` երկուսդ էլ նույնն եք` մեր հավատքը ուրացած աղանդավորներ։ Բայց երիտասարդն անդրդվելի էր` փորձում էր համոզել, թե ոչինչ էլ չեն ուրացել։ «Մենք եկեղեցի գնում ենք, էնտեղ էլ ենք աղոթում, տարբեր ծեսերի մասնակցում…»։ Մեր Առաքելական եկեղեցու տաճարները նկատի ուներ։
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն այսօր հանձնաժողովի նիստում հայտնեց, որ ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը վարակվել է կորոնավիրուսով:
Յուրաքանչյուր տարի ավելի քան մեկ միլիոն ծովային թռչուն ու կենդանի է սատկում մեր բոլորիս տներից գոյացած պլաստիկե իրերի պատճառով։
ԱԺ արտահերթ նիստը` ՈՒՂԻՂ