Բաժիններ՝

«Հայաստանում 2019 և 2020թթ. մարտ, ապրիլ, մայիս ամիսներին բոլոր պատճառներից գրանցված մահվան դեպքերը չեն ավելացել, նկատվում է նվազման միտում». Աննա Կոստանյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Հունիս ամսին Առողջապահության նախարարությանը հարցում էի իրականացրել, որպեսզի տրամադրեն վիճակագրական տվյալներ նախորդ և այս տարվա մարտ, ապրիլ, մայիս (հունիսի սկզբին բնական է համապարփակ տվյալներ չեն ունեցել) ամիսներին մահացության ցուցանիշների վերաբերյալ, մասնավորապես, թե որքա՞ն մարդ է մահացել թագավարակից այս տարի նշված ամսիներին, քանի՞ մարդ է մահացել այլ հիվանդություններից վերոնշյալ ամիսներին, օրինակ գրիպից կամ թոքաբորբից, ինչպես նաև տրամադրել տեղեկություններ, թե կա՞ արդյոք գիտական հիմնավորում՝ որքան է բժշկական և ոչ բժշկական (ցանկացած այլ նյութից պատրաստված, ինքնաշեն) դիմակի կանխարգելիչ ազդեցությունը թագավարակի հանդեպ։

Փաստորեն Հայաստանում 2019 և 2020թթ. մարտ, ապրիլ, մայիս ամիսներին բոլոր պատճառներից, այդ թվում՝ ԳՐԻՊԻՑ և ԹՈՔԱԲՈՐԲԻՑ գրանցված մահվան դեպքերը չեն ավելացել, ավելին, նկատվում է մահվան ցուցանիշների նվազման միտում։

Եվ այսպես, ԲՈԼՈՐ ՊԱՏՃԱՌՆԵՐԻՑ գրանցված մահվան դեպքերի թիվը 2019-ի մարտին եղել է 2535, ապրիլին՝ 2203, մայիսին՝ 2285, իսկ 2020-ի մարտին՝ 2288, ապրիլին՝ 2156, իսկ մայիսին՝ 2102:

Պատասխանը տեղադրում եմ ստորև, իսկ ուղարկածս հարցումը՝ մեկնաբանություններում, քանի որ այլ հարցերի ևս անդրադարձել եմ։

Մահվան դեպքերի ցուցանիշները տես նկար 3-ի աղյուսակում»:

https://www.facebook.com/anna.m.kostanyan/posts/10219643507250726

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031