Արաբական Միացյալ Էմիրություններում սկսվել է նոր կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկման 3-րդ փուլը:
«Ինքնաձիգով հայուհին» hայտնի ֆոտոլրագրող, պատերազմի վավերագրող Օլեգ Կլիմովի ամենահայտնի լուսանկարներից է: Այն տպագրվել է արտասահմանյան բազմաթիվ թերթերի շապիկներին, Ռուսաստանում «Պարզապես պատերազմ» խորագրով ֆոտոցուցահանդեսի գլխավոր նկար ճանաչվել՝ ստանալով երկրորդ անվանումը՝ «Կալաշնիկովով Տիրամայրը»:
Ստամբուլում գտնվող հանրահռչակ բյուզանդական Սբ. Սոֆիայի (Այա Սոֆիա) տաճարը մզկիթի վերածվելուց հետո, հայտնի է, թե երբ տեղի կունենա առաջին համընդհանուր ուրբաթօրյա աղոթքը (նամազ):
Ադրբեջանի՝ Մեծամորի ատոմակայանին հրթիռային հարված հասցնելու սպառնալիքը ՀՀ-ն դիտարկում է որպես պետական և միջուկային անվտանգություն, ինչպես նաև` ցեղասպան մտադրությունների արտահայտում. այս մասին Իջևանում` ճգնաժամային տեղեկատվական կենտրոնում կազմակերպված ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:
«Ամեն օր մեզ Ադրբեջանից ուղարկում են տարբեր ուղերձներ՝ բոլոր այս տարիներին: Այս 2 տարիների ընթացքում կան առանձնահատկություններ, բայց պետք է հստակեցնենք, որ Ադրբեջանն ունի ռազմավարական նպատակ՝ ամբողջովին հայությանը ոչնչացնել կամ դուրս մղել այս տարածաշրջանից»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը:
ՀՀ ԶՈւ ՀՕՊ կողմից խոցվել է նաև իսրայելական Ադրբեջանի անօդաչու թռչող սարք, ըստ այդմ` ինչպիսի՞ն է լինելու հայկական կողմի մարտավարությունն Իսրայելի հետ հարաբերություններում: Իջևանում` ճգնաժամային տեղեկատվական կենտրոնում կազմակերպված ճեպազրույցի ժամանակ իրեն ուղղված այս հարցին ի պատասխան ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն ասաց, որ հարցն առավել լայն համատեքստում են դիտարկում` սպառազինության մրցավազք և տարածաշրջան զենքի վաճառք:
Հասարակական հետաքրքրությունը ժողովրդագրության նկատմամբ բացատրելի է: Կորոնավիրուսի պատճառով բոլորին մահվան դեպքերի համեմատականի վերլուծությունն է հետաքրքրում: Ժողովրդագրական, հասարակական առողջապահության մասնագիտական վերլուծություն: Նման վերլուծություններ հավանաբար կհայտնվեն որոշ ժամանակ անց:
Այն, որ նման պայմանավորվածություններ եղել են, Փաշինյանը կարող էր համոզվել՝ անձամբ մանրակրկիտ ուսումնսասիրելով բանակցային դոսյեն կամ բանակցային պատմությունը սերտելով ոչ թե Ալիեւից, այլ Սարգսյանից։
ՀՀ-ն կարևորել է նախևառաջ ՀԱՊԿ -ում իր գործընկերներին հայ-ադրբեջանական սահմանագոտում ստեղծված իրադրության մասին տեղեկություն տրամադրելը, ինչը ևս տեղի ունեցավ ՀԱՊԿ ՄԽ նիստին:
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում ավելի քան 3 ժամ տևած նիստի արդյունքում կառավարման խորհրդի 26 անդամից 22-ը փակ գաղտնի քվեարկությամբ երեկ իրենց ձայնը տվեցին հօգուտ համալսարանի նախկին ռեկտոր Դիանա Գալոյանի:
Իջևանում` ճգնաժամային տեղեկատվական կենտրոնում կազմակերպված ճեպազրույցի ժամանակ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն անդրադարձել է Մոսկվայի «Ֆուդ սիթի» մեծածախ առևտրի շուկայում հայկական ծիրանով բեռնված մեր բեռնատարների արգելման փաստին:
«Պրեսսինգ» հաղորդաշարի հյուրը ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանն է։
Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության տնօրեն Իսմաիլ Դեմիրը Թուրքիայում գտնվող Ադրբեջանի պաշտպանության փոխնախարարներ Քերեմ Մուստաֆաևի և Ռամիզ Թաիրովի հետ հանդիպումից հետո հայտարարել էր, թե իրենց անօդաչու թռչող սարքերն ու հրթիռներն Ադրբեջանի տրամադրության տակ են: Ավելին, տեղեկություններ եղան, որ թուրքական ռազմական ինքնաթիռ է վայրէջք կատարել Ադրբեջան, ըստ երևույթին, ռազմական միջոցներ է տեղափոխել:
Օլիմպիական խաղերի, աշխարհի, Եվրոպայի և Եվրոպական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանն իր աջակցությունն է հայտնել սահմանապահ զինվորներին:
Հուլիսի 15-ին, ժամը 5.35-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Անդրանիկի փողոցից բերման ենթարկեցին Երևանի՝ երեք, և Գյումրիի մի բնակչի։
Տավուշի սահմանապահ Ներքին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչներն այս օրերին տան տարբեր անկյուններից արկի կտորներ են հավաքում: Բնակիչներից մեկը լրագրողներին պատմում էր, որ վերջին տարիներին գյուղում հանգիստ էր, անգամ թոռնիկներն էին հյուր գալիս, այս անգամ ստիպված է եղել նրանց հետ ուղարկել:
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի և ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ:
Հուլիսի 18-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պատասխանատվության տարածքում, հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային Ալիկ Նորայրի Մանուկյանը` հրազենային վնասվածքով (ծնված 2000թ., 2019-1 զորակոչ, Վայոց Ձորի զ/կ):
Դեռևս տարեսկզբից էինք զգուշացնում, որ Ադրբեջանը ստիպված է լինելու շատ լուրջ լարվածություն առաջացնել թե՛ Հայաստանի սահմանին, թե՛ Արցախի սահմանին, և որպես պատճառ՝ միայն չէինք դիտարկում Արցախի խնդիրը. այստեղ մենք գործ ունենք գլոբալ խնդիրների հետ՝ առնչվող ամբողջ տարածաշրջանին։ Այսօր 168 TV-ի «Ռեվյու» հաղոդաշարի եթերում ասաց Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը։
Banak.info մասնագիտացված կայքի տրամադրության տակ են հայտնվել բացառիկ փաստեր (լուսանկարներ), որտեղ երևում է՝ ինչպես է ադրբեջանական կողմը շուրջ վեցօրյա մարտերից հետո տեղափոխում իր խոցված զրահատեխնիկան՝ մասնավորապես 3 միավոր տանկ:
Ռազմական գործողությունների պահին ՀՀ կառավարության նիստում քննարկվում են հարցեր, որոնք խիստ վիճելի են, ունեն հանրային լայն քննարկման անհրաժեշտություն։ Առավել ևս՝ որևէ պարագայում չի կարելի դրանք քննարկել և դրանց շուրջ որոշումներ կայացնել, մեծ հաշվով, գաղտագողի, ռազմական գործողությունների պայմաններում, երբ հանրության միտքը զբաղված է բոլորովին այլ հարցերով։
«Ոչ մի երկրում նման բան չկա, որ երթևեկելի մասում մեքենա կայանեն, վրան գրեն՝ վաճառվում է, իրենք դրանք պետք է վերացնեն: Արտակարգ դրությունը, որ ավարտվեց Երևանում քշել չի լինելու, Ավանից Բանգլադեշ գնալու համար 3 ժամ է պետք: Եվ մի բան էլ, ոչ մի տեղ չկա, որ այսօրվանից արագությունը պետք է լինի 60 կմժ: Մտածում են, քանի մարդիկ կարողանում են լավ ապրել, ժողովուրդը մեղավոր են, էլի, պետք է տուգանեն, որ ապրեն, էլի, ժողովուրդը տուգանվելու համար է, լավ ապրելու համար չի: 70-ը շատ լավ էր, 60-ը լավ չի, կարելի է ասել՝ չենք շարժվելու: Վարչապետը նշեց, որ արագաչափերը հանվելու են, չնայած ես դեմ էի, նշեց, բայց չարեց, ավելի վատացավ երթևեկությունը»:
«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է թարգմանական գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը:
«Մեր գյուղից ո՞ւր պետք ա գնանք, մեր զինվորների, մեր նայոմնիկների թիկունքը մենք ենք, նրանց մեջքը չպետք ա կոտրվի, պետք եղած վախտը հաստատ մենք էլ կգնանք ընդեղ»,- վստահեցրեց ներքինկարմիրաղբյուրցին:
«ԼՂ հակամարտության գոտում իրավիճակի սրումը սպասելի էր»,- 168․am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքագետ Ալեքսեյ Մալաշենկոն՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանի սրացմանը, աշխարհաքաղաքական մթնոլորտին և հնարավոր զարգացումներին։
Երևանի «Ուրարտու»-ի ֆուտբոլային ակումբը նոր համալրում ունի:
Նիդերլանդներում հայ երիտասարդները, համայնքի ներկայացուցիչները հայ-ադերբեջանական սահմանին տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին հակառակորդի ագրեսիվ քաղաքականության դեմ ցույց են անում Ադրբեջանի դեսապանատան դիմաց:
Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման նպատակով ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի, առաջին սպայական գումարտակի և ուղեկցող հատուկ վաշտի ծառայողները հուլիսի 16-ի երեկոյան հերթական ուժեղացված ծառայությունն իրականացրին մայրաքաղաքում։
Ներքին Կարմիրաղբյուրը` հրետակոծությունից հետո
«Ես հետո նկատեցի, որ Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը, տեսանյութ էր հրապարակել տվել, որ իբրև ինքը դատի չի տվել ինձ՝ սուտ, քանի որ այդ դատական ծանուցագիրը ես արդեն տեղադրել եմ իմ ֆեյսբուքյան էջում։ Նրանք դատին չէին եկել, իրենց փաստաբանն էլ չէր եկել»,- նշեց Ս. Խլղաթյանը։