Տրանսպորտային միջոցների երթևեկության հապաղումներից և հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով Երևան քաղաքի Անտառային փողոցի Լեռ Կամսար և Սարմենի փողոցների հատվածում 2020 թվականի հուլիսի 11-ին կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն։
ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի իշխանությունները հակամենաշնորհային հետաքննություն են սկսել Google ընկերության նկատմամբ:
Դիմակը կարող է դառնալ նորաձեւ աքսեսուար, սակայն այն պարտադիր պետք է լինի եռաշերտ, իսկ գործվածքից պատրաստված դիմակն անհրաժեշտ է ամեն օր լվանալ 60 աստիճան ջերմությամբ:
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ Արթիկ քաղաքի բնակչի կողմից 21-ամյա երիտասարդին դանակահարելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Արդյո՞ք ՄԻԵԴ միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ այս որոշումը նշանակում է գործող իշխանությունների հաղթանակ և հայցվոր կողմի պարտություն:
ՅՈՒՆԵՍԿՕ-ն կոչ է անում Թուրքիային չփոխել Ստամբուլում Սուրբ Սոֆիա տաճարի (Այա Սոֆիա) կարգավիճակը և այն չդարձնել մզկիթ՝ նշելով իրավական պարտավորությունները:
Շրջակա միջավայրի նախարարությունը 2020 թվականի մարտի 27-ից մինչև ապրիլի 19-ը հանրային քննարկման էր ներկայացրել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացում կատարելու մասին նախագիծը, որով նախատեսվում է սահմանել տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով, իսկ իրավաբանական անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով՝ 2020 թվականի հունվարի 1-ից հետո ներմուծված, առանց չեզոքացման համակարգի կամ անսարք չեզոքացման համակարգով տրանսպորտային միջոցների շահագործման դեպքում:
«Իմ անձնական միջոցներով բավականին տարածք եմ վերանորոգել, որը պայմանների բացակայության պատճառով ծառայել է նաև՝ որպես փորձասենյակ: Եվ բնակվել, և փորձեր ենք արել, որ վարձով բնակարան չպահանջենք: Պահակի նման հերթապահել ենք, որովհետև ստեղծել, բերել էի բավականին արժեքավոր գույք, և այդպես, մեր էնտուզիազմի, սեփական գումարների, հովանավորների շնորհիվ կարողացանք թատրոնը ոտքի հանել»,- մանրամասնեց Գայանե Կարապետյանը:
Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական Բանկը հայտնել է բանկային քարտերից գումարի կորզման նոր խարդախությունների մասին:
Վահե Բեգոյանը նկատեց՝ իշխանությունների ամբողջ միամտությունն այն է, որ նրանք մտածում են, թե Հայ եկեղեցու պատմություն առարկան հանելով՝ եկեղեցուն մեծ վնաս են հասցնելու. «Դա երբեք չի կարող հայ եկեղեցուն վնաս հասցնել, որովհետև այդ առարկայի օգտատերը հայ ժողովուրդն է, եթե ինչ-որ մեկը վնասվելու է, ապա Հայաստանում ապրող հայն է»:
Մամուլի հրապարակումներն այն մասով, որ Արցախի Անվտանգության խորհուրդը վերակազմակերպվում է, համապատասխանում է իրականությանը: 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար, «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանի մամուլի խոսնակ Անուշ Դոլուխանյանը:
ՀՀ ԱԺ փոխնագահի աթոռին հայտնված Ալեն Սիմոնյանն ինքնատիրապետումը կորցրեց լրագրողի՝ ԱԺ պատգամավորներին մեկ տարվա ընթացքում տրված շուրջ 580 միլիոն պարգևավճար տալու մասին միանգամայն արդարացի հարցադրումների տարափի տակ:
Նախորդ տարի ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում մահացու հրազենային վիրավորում ստացած ժամկետային զինծառայող Արթուր Աջամյանի մորը՝ Գոհար Ֆերոյանին, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը չի ընդունել։
Տնտեսական մեկնաբան Արա Գալոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
«Ի՞նչ է նշանակում, երբ նախարարն ասում է, որ Հայաստանը կարող ենք տրամադրել դեղերի փորձագիտության համար, որ նպաստենք այդ դեղերի հաստատմանը։ Կներե՛ք, ինչ իրավունք ունի մարդ, որն իրեն հայ է համարում, 3 միլիոնանոց ազգի վրա փորձեր կատարելու. դա ի՞նչ ասելու բան էր, չնայած՝ այս վերջերս տվյալներ դուրս եկան, որ պարզվում է, որ ՀՀ-ում 99 դեղ կա, որը փորձարկումների մեջ է, իսկ ես լինելով 40 տարվա բժիշկ, չեմ լսել, որ մեկին ասեն, որ այս դեղը փորձարկում են»,- ասաց նա։
Նորվեգիայի կառավարությունը հաստատել է նոր հանձնարարականներ, որոնց համաձայն, Եվրոպայի մի շարք երկրներից, բացառությամբ Պորտուգալիայի, Բուլղարիայի, Խորվաթիայի եւ մի քանի այլ երկրների, թագավորություն ժամանողները, պարտավորված չեն լինի կարանտին անցնել, քանի որ դա եղել է ավելի վաղ:
ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Եվրոպայի խորհրդի ղեկավարն առաջարկել է Միության 2021 – 2027 թվականների բյուջեում պահուստավորել 5 միլիարդ եվրո Եվրամիության երկրներին անհետաձգելի օգնություն ցույց տալու համար Մեծ Բրիտանիայի հետ առեւտրական համաձայնագրի շուրջը բանակցությունների ձախողման դեպքում ԵՄ-ից վերջինս դուրս գալուց (Brexit) հետո:
Պարզվում է՝ կորոնավիրուսով հիվանդ լինելը կարող է բավականին թանկարժեք «հաճույք» լինել։ Եվ չնայած ՀՀ առողջապահության նախարարությունը համարում է, որ կորոնավիրուսի տնային բուժման ծախսերն այդքան էլ մեծ չեն, մեր հարյուրավոր վարակված հայրենակիցներ, որոնք սովորաբար վարակում են իրենց ընտանիքներին, ստիպված են լինում որոշակի միջոցներ հատկացնել թեստավորման, անհրաժեշտ հետազոտությունների և տնային բուժումների համար։ Միջին վիճակագրական ընտանիքի համար դա կարող է անգամ հասնել մի քանի հարյուր հազար դրամի, որը սահմանափակումների մեջ գտնվող մի շարք ոլորտներում աշխատող, աշխատավարձ չստացող և այս պահին ապրուստի խնդիր ունեցող մարդկանց համար բավականին մեծ գումար է։
«Ուրարտուի» 30-ամյա կիսապաշտպան Իգոր Պադերինը ֆուտբոլիստի կարիերան ավարտելու որոշում է կայացրել։
Չինաստանի կառավարությունը պատասխան պատժամիջոցներ կսահմանի ամերիկացի քաղաքացիների եւ ԱՄՆ-ի կազմակերպությունների նկտամամբ:
Հասարակական-քաղաքական գործիչ Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել:
Իտալացի ականավոր կոմպոզիտոր Ջոակինո Ռոսինիի այս հանրահայտ ստեղծագործության համերգային կատարումը կներկայացվի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանի և նրա եղբոր՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանի՝ ընդդեմ Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի ներկայացրած հայցադիմումը հունիսի 11-ին վարույթ է ընդունվել: Տեղեկությունը 168.am-ին փոխանցեց հայցվորների ներկայացուցիչ Լիլիթ Ենոքյանը՝ հավելելով, որ դատարանն այդ որոշումն ուղարկելու է պատասխանողին՝ տալով երկշաբաթյա ժամկետ՝ առարկությունները և դիրքորոշումները դատարանին ներկայացնելու համար:
«Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
«Կարծում եմ՝ այսպես թե այնպես, ադրբեջանական տեսլականում կա խնդրի չակերտավոր լուծման ռազմական ճանապարհը, և դա Ալիևը երբեք չի թաքցրել: Նա հերթական անգամ խոսում էր դրա մասին՝ նշելով, թե ով կարող է իրենց զրկել դրանից, ինչ է նշանակում, թե ռազմական լուծում չի կարող լինել։ Այո, խնդրին ռազմական լուծում չի կարող լինել, եթե Ադրբեջանը գնա նման լուծման, ապա, ինչպես 90-ականներին, այնպես էլ այս անգամ՝ արժանի հակահարվածի կարժանանա, որովհետև սա մեզ համար մարդու ազատ ապրելու իրավունքի մասին է, և հետքայլի իրավունք չունենք»։
Արմավիրի մարզի Մերձավան և Այգեկ գյուղերի հատվածում այսօր՝ հուլիսի 10-ին, սև ծուխ է նկատվել: 168.am-ը այդ ժամանակ նկարահանումներ էր անում մերձակա բնակավայրում։ Օդ բարձրացող ծուխը տեսնելուն պես կապ հաստատեցինք ԱԻՆ լրատվական ծառայության հետ՝ ճշտելու, թե ի՞նչ է վառվում, սակայն մեզ պատասխանեցին, որ նման ահազանգ չեն ստացել:
Ֆիրդուսի թաղամասի բնակիչների մի մասը համաձայն է բնակարանը վաճառել կառուցապատողին և այլ տեղ տուն գնել, մյուս մասն այդ մասին լսել անգամ չի ուզում: Բնակիչներից շատերը պնդում են, որ իրենց տները շատ ցածր են գնահատվել, և վերահաշվարկ են պահանջում: Թաղամասի վաղեմի բնակիչ Սուսաննա Կիրակոսյանը, օրինակ, իրեն խաբված է զգում:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Սերիա Ա-ի հերթական տուրի խորհրդանշական թիմի կազմում է:
ՀՀ դատախազի տեղակալ , արդարադատության II դասի պետական խորհրդական Արմեն Հարությունյանը սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է