Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է Անգլիայի առաջնությունում թիմի տարած հաղթանակի մասին:
Հնդկաստանի ռազմաօդային ուժերի զինվորականներին արգելել են WhatsApp մեսենջերում խմբեր բացել հավելվածի խոցելիության շուրջ երկյուղների պատճառով:
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան սահմանել է Անգլիայի Պրեմիեր լիգայի ռեկորդ՝ մեկ մրցաշրջանում կազմի փոփոխություններ անելու համար:
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
«Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով»,- ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ: Այս մասին տեղեկացնում է Կառավարության մամուլի ծառայությունը։
«Պրեսսինգ» հաղորդաշարի հյուրը կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանն է։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը պատրաստ է ավելի շատ լիազորություններ տրամադրել հատուկ ծառայություններին օտարերկրյա միջամտության դեմ պայքարի համար:
Հուլիսի 20-ին, ժամը 18.50-ի սահմաններում, ոստիկանության Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի պահպանության բաժնի քրեական հետախույզներն իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, սառը զենք կրելու կասկածանքով, մետրոյի «Բարեկամություն» կայարանի գետնանցումից բաժին բերման են ենթարկել 18-ամյա մի երիտասարդի։
«4 օրվա մեջ 2 անգամ Ադրբեջանի ՊՆ փոխնախարարը և Նախիջևանում իրենց զորքերի հրամանատարը գնացել են Թուրքիա, հանդիպումներ են ունեցել: Սա ինչ-որ ծրագրի մասին է խոսում: Չի նշանակում՝ անպայման վաղը պետք է անեն այն, ինչ պետք է անեն, բայց ինչ-որ բան դավադրում են: Առնվազն չպետք է հիմա շատ հանգիստ զգանք, թշնամին ինքն է նաև հուշում, որ բոլոր ճակատներից վտանգ կա»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ` սահմանային գոտում լարվածության թուլացման կոչով։
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դանիբեկյանն այսօր որոշեց չքննել պաշտպանական կողմի միջնորդությունը՝ վկայի կարգավիճակով դատարան հրավիրել Սահմանադրական Դատարանի դատավորներին, որոշելով հարցին անդրադառնալ դատաքննությունը լրացնելու միջնորդությունների քննարկման փուլում։ Ստացվում է մի իրավիճակ, երբ դատարանը քննելու է Սահմանադրական դատարանի նկատմամբ ենթադրյալ ճնշումների վերաբերյալ հարցը՝ առանց ՍԴ դատավորներին լսելու։ Մեղադրական եզրակացության մեջ նշվում է, որ ճնշում է գործադրվել ՍԴ անդամների վրա, իսկ ՍԴ անդամները նույնիսկ դատակոչված չեն։
2020թ. հուլիսի 16-ին Արարատի մարզի բնակչուհին հաղորդում է ներկայացրել այն մասին, որ նույն մարզի բժշկական հաստատության աշխատակցի միջոցով պայմանավորվածություն է ձեռք բերել և 2020թ. հուլիսի 13-ին իր նորածին դստերը 2.000 ԱՄՆ դոլարով վաճառել է երևանաբնակ ամուսինների:
Ադրբեջանը ձգտում է հետ բերել այն, ինչի կորուստը խանգարում է իրենց շատ հանգամանքներում՝ դրա անունը կդնենք բարձունք, թե դիրք կամ դիրքեր: 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանագոտում վերջին օրերի գործողություններին, ասաց ռազմական փորձագետ Արկադի Գրիգորյանը՝ բնականաբար, չբացելով փակագծերը:
Կառավարությունը վավերացրել է հերթական վարկային համաձայնագիրն ու դրա սահմանադրականության հարցը որոշելու նպատակով այն պետք է ուղարկի Սահմանադրական դատարան։
Այսօր՝ հուլիսի 22-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել՝ Նարինե Ավագյանին Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ նշանակելու մասին։
Հունիսի 20-ին մայրաքաղաքի Տիգրան Մեծի պողոտայում ծառայություն իրականացնող ՊՊԾ գնդի ոստիկաններին մի կին մոտեցավ ու հայտնեց, որ մի տղամարդ բացահայտ հափշտակել է իր ոսկյա զարդերն ու փախել։
Հուլիսի 19-ի գիշերը Վաղարշապատի բաժնի համայնքային ոստիկանները Փարաքար գյուղում շրջիկ ծառայություն իրականացնելիս նկատել են, որ «Օպել» մակնիշի մի ավտոմեքենայի ուղևորը փաթեթներ է նետել փողոց։
Աղբյուրին հայտնի է դարձել, որ այսօր լույս աշխարհ է եկել Լենա Նազարյանի առաջնեկը. նա որդի է ունեցել:
ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն` ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ծնողները վարակվել են կորոնավիրուսով:
Ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն մտադիր է հաջորդիվ ևս մնալ Փարիզում և օգնել ներկայիս ակումբին` հնարավորինս շատ տիտղոսներ նվաճել:
Զինծառայողների աջակցության հիմնադրամին» հուլիսի 17-22-ը 48 երկրից կատարվել է շուրջ 192 մլն դրամի նվիրատվություն։
«Ֆրուստրացիա հասկացություն կա հոգեբանության մեջ, երբ մի բան ուզում ես անել, չի ստացվում, ու դու ավելի ես սկսում բորբոքվել, այ հիմա Ադրբեջանի ղեկավարության մոտ այդ հոգեվիճակն է, ինչը ցավալի է: Դա նշանակում է, որ մենք պետք է շատ զգոն լինենք և ցանկացած ոչ տրամաբանական քայլերի պատրաստ լինենք, որպեսզի արձագանքենք»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց պատգամավորը:
«13.000 դիմորդներ մասնակցել են միասնական քննություններին, 2500 դիմորդներ՝ ներբուհական քննություններին: Դիմորդը, երբ որ dimord.am կայքում ցանկացել ա գրանցվել, բերել է՝ «Ծանո՞թ եք կարգին»: Կարգն արդեն այդ ժամանակ փոփոխված է եղել, այսինքն՝ դիմորդը, երբ որ ցանկացել է դիմել որևէ բուհ, արդեն իսկ տեղեկացված է եղել, քանի որ կայքում առաջ շարժվելու համար կա այդ հրահանգը: Դիմորդը պետք է տեղեկացված լիներ կարգին իր մնացած տվյալները լրացնելու համար: Հնարավոր եմ համարում, որ 13.000-ից 2000-ը չի կարդացել դա, մեխանիկորեն սեղմել է, գնացել է առաջ, բայց, որ դրա մեջ մեղադրում եք մեզ, այդտեղ ես Ձեզ հետ համաձայն չեմ, քանի որ բոլոր հնարավոր միջոցներով տեղեկացրել ենք»,- ասաց Թամրազյանը:
ՍՊԱԼ-ը չի հաղթում 7 խաղ անընդմեջ, իսկ «Ռոմային» հաղթանակը անհրաժեշտ է օդի և ջրի պես։
Գրիգորյանը փորձում է նաև ԶՈՒ-ի հաջողությունները կապել «հեղափոխության» հետևանքով Հայաստանի կառավարման համակարգի «կարողությունների բարեփոխման», «իշխանության նկատմամբ հանրային վստահության», «կառավարման համակարգի կուռ աշխատանքի» հետ։
Դերասան, երգիչ, Հայկ Պետրոսյանն առաջարկում է իրեն ուղարկել Օne line (մեկ տող) ոճի հումորներ, որնք ինքը կհրապարակի համացանցում, իսկ լավագույն հումորներով կներկայացնի հոլովակներ:
Հուլիսի 21-ին, ժամը 20.20-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն, րոպեների տարբերությամբ, 4 ահազանգ ստացվեց։ Հայտնում էին, որ Քաջազնունու փողոցի սուպերմարկետի մոտ դանակներով զինված քաղաքացիներ են վիճաբանում: