Երեկ երեկոյան Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) հաղորդագրություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ Ադրբեջանի հատուկ ծառայությունները համացանցով փորձել են տեղեկություններ կորզել ՀՀ ԶՈւ վերաբերյալ:
Շիրակի մարզում հուլիսի 7-ի դրությամբ տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 1 045 քաղաքացի, նրանցից 263-ի մոտ դրական ախտորոշում կա՝ հիվանդության անախտանիշ ընթացքով, հսկողությունն իրականացվում է առողջության առաջնային օղակի կողմից։
Կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ դրության պայմաններում կիրառվող սահմանափակումների պատճառով, մարտի 16-ից մինչև արտակարգ դրության ավարտը ՀՀ քաղաքացիների անձը հաստատող փաստաթղթերի վավերականության ժամկետը լրանալու պարագայում՝ ՀՀ պարետի ցուցումով անձը հաստատող փաստաթղթերը կհամարվեն վավեր, սակայն ոչ ավելի՝ քան արտակարգ դրության ավարտից հետո 30-րդ օրը։
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի խոսքով՝ Հայաստանը «Ռենդեսիվիր» հակավիրուսային դեղի խմբաքանակ է գնել, որը մոտավորապես 10 օրից կլինի Հայաստանում։ Բանակցում են նաև «Առֆիրավիր» հակավիրուսային դեղը ձեռք բերելու համար։ Բոլորովին այլ իրավիճակ է պատվաստանյութերի մասով։
Երևանի թիվ 1 տուն ինտերնատում նոր կորոնավիրուսով վարակվածներ կան. 168.am-ի հետ զրույցում ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանը:
Հուլիսի 6-ին, ժամը 19:58-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գավառ քաղաքի Հացառատ թաղամասի վերջնամասում այրվում է փայտյա տնակ:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին:
«Հրապարակ» թերթը գրում է․ «Մի քանի օր առաջ մենք գրել էինք, որ ընդդիմության դեմ պայքարի շրջանակներում իշխանությունները չեն խնայելու եւ ոչ մեկին, իրավապահներին հանձնարարական է տրվել փորփրել ընդդիմադիրների անձնական օգտահաշիվները, կոմպրոմատների փաթեթներ կազմել, որ հարկ եղած պահին հրապարակեն։ Հատկապես «պրիցելի» տակ են ԲՀԿ-ականները, մանավանդ՝ ակտիվները։ 10 օր անց մեր հրապարակումը հաստատվեց՝ երեկ համացանց նետվեցին Նաիրա Զոհրաբյանի եւ Գեւորգ Պետրոսյանի հետ զրույցների ձայնագրությունները, որտեղ պատգամավորները հունից դուրս էին եկել եւ վիրավորական բառապաշար օգտագործել։ Օրինակ, Նաիրա Զոհրաբյանին, պարզվում է, սադրել է արտերկրում ապրող մեր մի հայրենակցուհի, ում Զոհրաբյանը հակադարձել է․ «Մի կտոր լափի համար փախել եք ձեր երկրից»։
«Արդեն երկար ժամանակ է ,երկուշաբթի օրերին մենք դիտում ենք ցածր թվեր, քանի որ շաբաթը նոր է սկսվում և երեքշաբթի, չորեքշաբթի, հինգշաբթի արդեն թվերը մեծանում են։ Երեկ պարետատան նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ նշածս իրավիճակը պահպանվում է, այսինքն՝ մահճակալային ֆոնդը մնում է զբաղված, մեծամասամբ շատ քիչ ազատ տեղեր են լինում, որոնք արագ ազատվելով՝ կրկին զբաղվում են»,- այս մասին ասուլիսի ժամանակ նշեց Արսեն Թորոսյանը։
Աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը կոչ է անում միանալ Հայաստանի աջակցության հիմնադրամի դրամահավաքին՝ օգնելու Հայաստանում կորոնավիրուսի հետևանքով տուժած փոքր բիզնեսին:
ՀամօգտագործելԱնցած շաբաթների ընթացքում էսկադրային ականակիրը մասնակցել է երկու համատեղ զինավարժանքների Բուլղարիայի, Վրաստանի, Ռումինիայի եւ Թուրքիայի նավերի հետ եւ մտել Բաթում:
«Վորոնեժ–Կրասնոդար․․․ Չե՛ք կարողանալու կոծկեք»․ ֆլեշմոբ կառավարության մոտ․ ՈՒՂԻՂ
Ապրիլին տեղի ունեցած ԼՂՀ նախագահական և խորհրդարանական ընտրություններից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում 2018թ. տեղի ունեցած իշխանափոխությունից հետո ստեղծվել է մի իրավիճակ, երբ կարգավորման տեսակետից Արցախում և Հայաստանի Հանրապետությունում առանցքային դերակատարություն են ստանձնել անձինք, ովքեր նախկինում այդ գործընթացի հետ որևէ առնչություն չեն ունեցել կամ դուրս են եղել խնդրով անմիջականորեն զբաղվողների շրջանակից:
ՍԴ-ը նիստը տեղի չունեցավ. Քվորում չկա. ՈՒՂԻՂ
Ճապոնիայի Կյուսյու հարավ – արեւմտյան կղզու այն բնակիչների թիվն, ովքեր տեղատարափ անձրեւների պատճառով տարահանման հանձնարականներ են ստացել, աճել է մինչեւ 1,28 միլիոն:
Տասնամյակներ շարունակ Հայոց ցեղասպանություն եզրույթից խուսափելուց հետո՝ Սպիտան տան պաշտոնյան արտաբերեց այդ տերմինը։ Ժամեր առաջ լրագրողների հետ հանդիպմանը Սպիտակ տան խոսնակ Քեյլի ՄըքԷնանիի խոսքերն իրական փոթորիկ են բարձրացրել ամերիկյան մամուլում։
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 349 նոր դեպք, ապաքինվել է ևս 605 մարդ:
168.am-ը ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից փորձեց տեղեկանալ, թե իրավական պատասխանատվության ինչ միջոցներ են հետևել նշված տեսանյութի հրապարակումից հետո:
ԲՀԿ քաղաքական խորհուրդը հայտարարություն է տարածել, որում ասված է․ «ԲՀԿ քաղաքական խորհուրդը խստորեն դատապարտում է իշխանության կողմից ԲՀԿ նախագահի և կուսակցական գործիչների հանդեպ իրականացվող քաղաքական հետապնդման ու էժանագին մեթոդներով հաշվեհարդարի փորձերը: Ակնհայտ է, որ ամենը սկսվեց Գագիկ Ծառուկյանի հունիսի 5-ին հայտնի ելույթից հետո, որտեղ նա մատնանշեց կառավարության ձախողումներն ու տապալումները՝ նշելով կոնկրետ ոլորտներ:
Արսեն Թորոսյանի ասուլիսը` ՈՒՂԻՂ
ԱՀ առողջապահության նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն, կորոնավիրուսային վարակի նոր օջախ է հայտնաբերվել Ստեփանակերտում, գրանցվել է 1 նոր դեպք:
Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ նիստը՝ ՈՒՂԻՂ
Սիրելի և հարգելի հայ մարդիկ, դու՛ք չեք պարտվում, դու՛ք հզորանում եք դիմադրությամբ և տոկունությամբ: Իսկ ամենակարևորն այն է, որ դու՛ք ունեք գերակայություններ, որոնք հիմնավոր են և սկզբունքային, այլ ոչ թե արհեստականորեն ներդրված:
Եվրոպական մի շարք ֆուտբոլային առաջնություններում կկայանան հերթական տուրերի խաղերը:
Սպիտակ տան մամուլի խոսնակ Քեյլի Մըքէնանին հուլիսի 6-ին իր ամենօրյա ճեպազրույցում անդրադարձել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրին ՝ նշելով, որ այն վանդալիզմի զոհ է դարձել:
Հայաստանի Ազգային ժողովի կայքում հրապարակվել է օրենքի նախագիծ, որի ընդունման դեպքում Հայաստանում կարգելվեն հղիության արհեստական ընդհատումները (աբորտները)՝ բացառությամբ այն դեպքերի, երբ հղիությունն իրական վտանգ է ստեղծում կնոջ կյանքի համար։
Վերջին շրջանում երկրում տեղի ունեցող բազմաբնույթ գործընթացները ևս մեկ անգամ հաստատեցին իշխանություն-հասարակություն կապի՝ գնալով էլ ավելի թուլացող ընթացքը։
Վերջին շրջանում էլ ավելի է սրվել հայ-ռուսական հարաբերությունների թեման։ Մեր երկրների հարաբերությունները որքան էլ բարեկամական են, դաշնակցային, միեւնույն է՝ առաջնորդների մակարդակով բավական սառն են, ինչի մասին խոսում են արդեն ոչ միայն միջազգայնագետները, քաղաքագետները, այլ անգամ սովորական մարդիկ։
Հուլիսի 7-ին, ժամը 01:09-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիգրան Մեծ պողոտայում՝ «Փեթակ» առևտրի կենտրոն ՍՊԸ-ի խաչմերուկի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ:
Հուլիսի 7-ին, ժամը 10։05-ին ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի մարտական հաշվարկը կորած քաղաքացու որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով մեկնել է Սևան քաղաքի «Արևիկ» հանգստի գոտուն հարակից տարածք։