Հնդկաստանի Սուրատ քաղաքի ոսկերչական խանութներից մեկը կորոնավիրուսի տարածման ընթացքում սկսել է ադամանդներով զարդարված պաշտպանիչ դիմակներ վաճառել, որոնց արժեքը 2-5 և ավելի հազար դոլար է:
Երգիչ Թաթա Սիմոնյանը զարմացրել է երկրպագուներին՝ համատեղ հոլովակ ներկայացնելով 3.33 ռեփ խմբի անդամների՝ Ֆելիքս Խաչատրյանի և Նարեկ Հովսեփյանի հետ:
Հուլիսի 6-ի լուսադեմին ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Բագրատունյաց պողոտայից Շենգավիթի բաժին բերման ենթարկեցին 35-ամյա մի տղամարդու, կասկածանքը՝ գողություն։
Իշխող քաղաքական մեծամասնությունը պնդում էր, որ Սահմանադրական դատարանում ճգնաժամ է. ասաց և արեց: Հավատացնում էր, հիմա հավատում ենք: Այո, այսօր Սահմանադրական դատարանում ճգնաժամ է: Կասկածո՞ւմ էինք, չէի՞նք վստահում իշխանությանը. տեսանք, որ իրավացի է: Սպառնալիքը հնչեցրեց և իրագործեց: Չկար, հիմա կա: Միակ բանը, որ ասացին և ասեցին` Սահմանադրական դատարանի ճգնաժամն է: Ասացին՝ սիրո և հանդուրժողականության հեղափոխություն՝ չտեսանք, ասացին՝ տնտեսական հեղափոխություն՝ չտեսանք, ասացին՝ թալանածը ետ ենք բերելու՝ չտեսանք: Բայց ասացին` Սահմանադրական դատարանում ճգնաժամ է, հիմա տեսնում ենք:
Նոր Հայաստանում ԱԺ պատգամավորները 2019 թվականի փետրվարից մինչև 2020 թվականը փետրվարը ստացել են ավելի քան 580 մլն դրամի պարգևավճար: Այս ընթացքում էլ պատգամավորները նշում են, թե վերջին 4 ամսում պարգևավճար չեն ստացել, փոխանցել են կորոնավիրուսի դեմ պայքարի ֆոնդին:
ՀՀ ԱԳՆ-ի՝ Սուրբ Սոֆիայի տաճար-թանգարանը մզկիթի վերածելու Թուրքիայի իշխանությունների որոշման մասին արձագանքը հերթական խորը հիասթափությունն էր։
Տնտեսության իրական հատվածի մասին պաշտոնական վիճակագրությունը հետաքրքիր ու հակասական տվյալներ է հրապարակել: Մայիս ամսվա համար նշվում է հետևյալը՝ 2019-ի մայիսի համեմատ արդյունաբերությունը կրճատվել է 3.9 տոկոսով: Սակայն 2020 հունվար-մայիսը նախորդ տարվա համեմատ 2.4 տոկոսանոց աճ ունի:
Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել 2019 թվականի տարեկան հայտարարագիրը։ Որպես անշարժ գույք՝ պաշտոնյան հայտարարագրել է Կենտրոն վարչական շրջանում գտնվող 2017 թվականին գնված մեկ բնակարան՝ համատեղ սեփականությամբ, որը, սակայն, առկա չի եղել հայտարարագրման տարում։
Մեր հարցադրմանն ի պատասխան՝ ԿԳՄՍ-ից ստացված գրության մեջ ասվում է. «Ի պատասխան Ձեր՝ 2020 թ. հուլիսի 8-ի գրության՝ տեղեկացնում ենք, որ բարձրացված հարցերից 1-ինը և 2-րդը բովանդակային են և կկարգավորվեն տվյալ առարկայի՝ ներկայումս մշակման փուլում գտնվող ծրագրով և չափորոշչով, որոնց առաջիկա հրապարակումից հետո կտրվեն բոլոր հարցերի պատասխանները:
Աննա Մկրտչյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադառնում է օրենսդիր և գործադիր իշխանությունների միաձուլման հետևանքներին, ոչ իրավական օրենքներին, «Նիկոլահպատակ որոշ լրատվականների կեղծ վերնագրերին», ինտենսիվացող ճնշումներին պետության ֆունդամենտալ (իրավունք, արժեհամակարգ) երևույթները վերացնելու համար և օրեցօր ծանրացող սոցիալական վիճակին։
17-ամյա զույգ աղջիկներն ու նրանց խնամակալ տատն ու պապն օգնության կարիք ունեն: 67-ամյա Անահիտ Իսպիրյանն ասում է՝ չի կարողացել վճարել 4 ամսվա տան վարձը, թոռնիկներին հագուստ գնելու հնարավորություն չունեն:
168.am-ը այս առիթով հարցում էր ուղարկել ՀՀ ԱԳՆ-ին` խնդրելով ներկայացնել մեր արտգործնախարարության դիրքորոշումը հարցի վերաբերյալ։
Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ Նվեր Ներսիսյանի հրամանատարությամբ գործող գումարտակն աչքի է ընկել մարտական բարձր պատրաստականությամբ: 2016-ին նա Ռոբերտ Աբաջյանի նման զինվոր է կորցրել: Փոխգնդապետի հայրը՝ Արկադի Ներսիսյանը, մասնակցել է Արցախյան ազատամարտին և 1992-ի հուլիսի 9-ին զոհվել հայրենի գյուղի՝ Մարտակերտի շրջանի Հարությունագոմերի պաշտպանության ժամանակ:
ՀՀ ոստիկանության արտաքին ծառայության ստորաբաժանումների արտակարգ ռեժիմով ծառայությունը շարունակվում է հանրապետության ողջ տարածքում։ Դրան զուգահեռ տարբեր նախարարությունների, գերատեսչությունների, ինչպես և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցների հետ իրականացվում են հատուկ միջոցառումներ՝ ապահովելով Պարետի որոշումների պահանջների կատարման նկատմամբ հսկողություն։
Մենք մարտ ամսից որևէ լումա պարգևավճար չենք ստանում, և ԱԺ նախագահը հայտարարել է, որ պարգևավճարային ֆոնդը փոխանցվել է կորոնավիրուսի դեմ պայքարի ֆոնդ:
Մոտ 5 մլն դոլար չարդարացված ծախս․ Իշխանամերձ շրջանակներն ի՞նչ առնչություն ունեն Գյումրու մաքսատան հետ
Արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս, սցենարիստ, ռեժիսոր, խմբագիր և գեղանկարիչ Աղասի Այվազյանի 95-ամյա հոբելյանի առթիվ Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակում Շառլ Ազնավուրի հրապարակում կբացվի նրա անվան աստղը:
«Ալեն Սիմոնյանը բացարձակապես ճիշտ չի՛ խոսում: Իրենց պարգևատրումներից թող բերեն 20 հազար դրամ էլ ինձ տան, ասեն՝ թոշակառու մարդ ես՝ ծախսի, ոչ թե վերցնեն, հետո էլ ասեն՝ ի՞նչ ենք արել, 200 հազար: Ի՞նչ է արել ինքը: Խորհրդարանում բոլորը հարուստի երեխաներ են նստած, որոնք գնացել են Ամերիկայում, Անգլիայում ավարտել, եկել դարձել են երկրի հարց որոշողները: Դրանք ի՞նչ հարց պետք է լուծեն: Այսօր 20-25 տարեկաններն իմ հարցն են որոշում, թե ես ոնց պետք է ապրե՞մ: Փաշինյանին հիմնականում դրանք չեն թողնում աշխատի»:
ԱՄՆ Պետդեպը պատրաստվում է ՀՀ Կառավարություն գործուղել ԱՄՆ քաղաքացիություն ունեցող հատուկ խորհրդականի, ով կաջակցի ՀՀ կառավարությանը կոռուպցիայի դեմ պայքարում։
Օրերս առցանց ասուլիսում Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, արձագանքելով 168.am-ի հարցին, թե մինչ օրս որքան գումար է ծախսվել կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի գործընթացում իրականացված աշխատանքների համար՝ հաշվի առնելով այն, որ ներկայացվել է ԱՆ ամփոփումը, մասնավորապես հայտնել էր. «Միայն մենք չենք ծախսերն արել, ամբողջ պետական ապարատը ծախսեր է արել, և, ի դեպ, այդ ծախսերն արվել են թե՛ պահուստային ֆոնդերից, և՛ թե գործող ծրագրերից: Ընդհանուր հաշվետվություն միգուցե հնարավոր լինի ներկայացնել, բայց դա, հավանաբար, պետք է անի Ֆինանսների նախարարությունը, իսկ մենք՝ մեր մասով, ես արդեն ասացի, որ կիսամյակային հաշվետվություն կներկայացնենք հանրությանը»:
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը հուլիսի 11-ին ընդունել է ՀՀ-ում ՌԴ դեսպանության ռազմական և ռազմաօդային կցորդ, գնդապետ Անդրեյ Գրիշչուկին։
Չի կարող տասնութերորդ դարում հիմնադրված Կաթոլիկ եկեղեցին կամ տասիններոդ դարում հիմնադրված Ավետարանչական եկեղեցին նույն նժարի վրա լինել Հայ առաքելական եկեղեցու հետ: Իմ ողջ հարգանքով այդ կրոնական հոսանքներին պատանող իմ հայրենակիցների զգացմունքների եւ այդ եկեղեցիների թողած մշակութային ժառանգության հանդեպ, այնուհանդերձ, պետք է ընդունել, որ հավասարության նշան լինել չի կարող…
ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեն հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ համավարակի ընթացքում Երևանի քաղաքապետարանն անհրաժեշտ միջոցներ չի ձեռնարկում, որպեսզի երևանցիները հնարավորինս մեղմ տանեն համավարակի հետևանքները: Հայտարարությունում ասվում է.
Արարատի մարզի Վեդի քաղաքի բնակիչներն այսօր՝ հուլիսի 11-ին, բողոքի ակցիա են իրականացրել քաղաքից դեպի իրենց այգիներ տանող ճանապարհի հատվածում, որն արդեն մի քանի տարի է՝ ծառայում է որպես աղբավայր: Բնակիչներից Ավետիս Մարջանյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ այլևս չեն կարող հանդուրժել նման վիճակը:
Հուլիսի 11-ին, ժամը 09։33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աղձք գյուղի Արզնի-Շամիրամ ջրանցքը քաղաքացի է ընկել։
«Հարգելի պարետ, իսկ դուք տեղյա՞կ եք, որ Հայաստանում ներկայումս ամեն տեսակի ստորություն ու վատմամայիբալայություն անելիս հղում են անում ձեր բարձր անվանը։
Ստամբուլի Սուրբ Սոֆիա քրիստոնեական աշխարհի կարևորագույն տաճարներից մեկը պաշտոնապես մզկիթի կվերածվի։ Թուրքիայի բարձրագույն դատական մարմինը՝ պետական խորհուրդը, չեղարկել է 1934 թվականի թուրքական կառավարության որոշումը, որի համաձայն` Սուրբ Սոֆիայի տաճարը թանգարանի կարգավիճակ էր ստացել:
«Մինչև վերջերս Ռուսաստանում Հայաստանի պետհամարանիշերով մեքենայի տիրապետումը չէր հետապնդվում, բայց վերջերս, ինչպես մաքսային մարմինները, այնպես էլ ճանապարհային ոստիկանությունը սկսեցին պահանջներ ներկայացնել նրանց դեմ»,- այս մասին գրում է ռուսական «Ղեկին» կայքէջը «Ռուսաստանում սկսել են ձերբակալել հայկական պետհամարանիշերով ավտոմեքենաները» վերնագրով հոդվածում։
Երգչուհի, հաղորդավար, ՌԴ վաստակավոր արտիստուհի Անիտա Ցոյը ապաքինվել է կորոնավիրուսից:
Մեկ օրում Լատվիայում կորոնավիրուսային հիվանդության 8 նոր դեպք է հաստատվել: