«Ծառերի կոտորած էր: Տեղացիների պնդմամբ՝ սրա հեղինակը նույն անտատի անտառապահն է, և ամեն ինչ արվում է գլխավոր անտառապետի թողտվությամբ։ Ծառերը ժամանակի ընթացքում մեծացել էին, ու բավականին խիտ անտառ էր դարձել: Բարակ-բարակ ծառեր էլ կային, այսինքն՝ շատ հարմար մացառներ էին ստեղծվել: Այդ բարակ ծառերը հաճախ կտրում են, անտառտնտեսությունը դրա համար հատուկ գումար է հատկացնում, հրաման է տալիս, չափում են քմ-ով, անտառը բացում են: Հայանտառ ՊՈԱԿ-ի լռության պատճառով ինչ ուզում՝ անում են, և օրենքի ոտնահարումից բացի՝ դրա արդյունքում կրկին տուժում է մեր ծրագիրը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Հրաչյա Համբարձումյանը:
Այսօր «Հանուն հանրապետության» քաղաքական նախաձեռնության անդամները, ի դեմս նախաձեռնության ղեկավար, Ազգային ժողովի (ԱԺ) անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի, հավաք էին կազմակերպել նախագահական նստավայրի առջև: Ճիշտ է, իրենց հավաքի անունը շատ շրջահայացորեն նրանք դրել էին ասուլիս, սակայն դրանից դրա էությունը չէր փոխվում:
Շրջակա միջավայրի նախարարությունը 2020 թվականի մարտի 27-ից մինչև ապրիլի 19-ը հանրային քննարկման էր ներկայացրել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացում կատարելու մասին նախագիծը, որով նախատեսվում է սահմանել տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով, իսկ իրավաբանական անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով՝ 2020 թվականի հունվարի 1-ից հետո ներմուծված, առանց չեզոքացման համակարգի կամ անսարք չեզոքացման համակարգով տրանսպորտային միջոցների շահագործման դեպքում:
«Որպես տուժողի ներկայացուցիչ՝ ես գտնում եմ, որ քննարկվող միջնորդությունը, որը ներկայացրել են մեղադրողները, բացարձակ անհիմն է, ավելին՝ օրինական չէ: Գտնում եմ, որ պաշտպանական կողմը իր ծառայությունը կատարում է բարեխիղճ, ու այս միջնորդությամբ ինքը բարեխղճության համար մեղադրվում է: Որպես տուժողի ներկայացուցիչ՝ գտնում եմ, որ միջնորդությունը չի բխում իմ վստահորդի շահերից և հետագայում շատ բացասական անդրադարձ կարող է ունենալ, եթե դատարանը փորձ անի բավարարել միջնորդությունը»,- ասաց Ասլանյանը:
Պարետի որոշմամբ` Շուշիում կասեցվել է տնտեսվարող օբյեկտի գործունեությունը:
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գործով իր պաշտպանների և ՀՀ դատախազության բողոքների քննությունը։ Տեղեկությունը լրագրողներին փոխանցեց Գագիկ Ծառուկյանի պաշտպաններից Երեմ Սարգսյանը։ Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ։ Որոշումը դատարանը կհրապարակի վաղը՝ հուլիսի 8-ին։
Համաշխարհային ծանաչում ստացած իսպանական «Թղթե տունը» հեռուստասերիալում Բոգոտայի դերակատար Հովիկ Կեուչկերյանը հանդիպել է Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի հետ:
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 11 միլիոն 772 հազարը:
ՀՀ կրթության տեսչական մարմինը՝ համավարակի տարածումը կանխարգելելու և պարետի որոշման պահանջները ապահովելու նպատակով, շարունակում է ուժեղացված վերահսկողությունը մայրաքաղաքի տարբեր վարչական շրջանների նախադպրոցական ուսումնական հաստատություններում:
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետները, իրականացնելով պարետի որոշումների կատարման նկատմամբ վերահսկողությունը սննդի շղթայում գործունեություն ծավալող բոլոր կազմակերպություններում, ստուգայցեր և կրկնայցեր է իրականացրել մայրաքաղաքի Էրեբունի վարչական շրջանում:
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները հուլիսի 7-ին Ճանապարային ոստիկանության կարգախմբերի հետ համատեղ կրկին խստացված մշտադիտարկումներ և հսկողություն են իրականացնել մայրաքաղաքի Էրեբունի վարչական շրջանում։
Ճապոնիայի հարավի Օկինավայի պրեֆեկտուրայի իշխանությունները հայտարարել են մի քանի մարդու մոտ կորոնավիրուսի հայտնաբերման մասին այնտեղ գտնվող՝ ԱՄՆ-ի ծովային հետեւակի զորակազմի Ֆուտեմա ավիաբազայում:
Հանրակրթության բոլոր առարկաներն էլ հայագիտական են. մինչդեռ սխալ ընկալում ունենք, թե ամեն առարկա պետք է կոնկրետ մեկ նպատակ հետապնդի։ Սիրտն ու լյարդը տարբեր ֆունկցիաներ են իրականացնում, բայց երկուսի նպատակն էլ օրգանիզմի կենսունակության ապահովումն է։ Եկեք չնեղացնենք հանրակրթության պետական չափորոշիչների իմաստը, այլ նայենք ընդհանուր կոնցեպտին։
ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը կրկնայցեր է իրականացրել Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանում և «Սուրմալու» առևտրի կենտրոնում:
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ու ՀՀ ոստիկանության աշխատակիցները ՀՀ պարետի որոշումների պահանջների կատարումն ապահովելու նպատակով ուժեղացված կրկնակի ստուգայցեր են կատարել Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանում։
Ադրբեջանի նախագահը շտապողականություն է դրսևորում, որովհետև տարիներ շարունակ իր հասարակությանը խոստանում էր Արցախի հարցում արագ լուծման հասնել, ինչը, բնականաբար, չի հաջողվում: Իսկ Ադրբեջանում աճող լարվածության պայմաններում Իլհամ Ալիևը ստիպված է սուր հայտարարություններ հնչեցնել նույնիսկ համանախագահների աշխատանքի վերաբերյալ: Այստեղ խնդիրը միջնորդները չեն, խնդիրը Ադրբեջանի կոշտ դիրքորոշումն է, որի պայմաններում անհնար է առաջ շարժվել: Սակայն մյուս կողմից էլ՝ կա հանրային պահանջ՝ լուծելու խոստացած խնդիրը, ինչը կարճ ժամկետում հնարավոր չէ:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Լատվիայի նախագահ Էգիլս Լևիթսի հետ:
Հուլիսի լույս 7-ի գիշերը Շենգավիթի համայնքային ոստիկանները, վարչական շրջանը սպասարկող պարեկային ոստիկաններն ու պարեկապահակետային ծառայության գնդի 3-րդ հատուկ գումարտակի ծառայողները գիշերային ստուգայցեր կատարեցին վարչական շրջանի մի շարք փողոցներում։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի ուղեկցությամբ այցելել է Հայաստանում բացված «Կալաշնիկով» ինքնաձիգի արտադրամաս: Վարչապետը շրջայց է կատարել «Նեյտրոն ԳԱՄ» ՓԲԸ գործարանի բազայի վրա հիմնված «ԱԿ-103 Կալաշնիկով» ինքնաձիգի հավաքման արտադրամասում՝ ծանոթացել արտադրական գործընթացին:
Դժվար իրավիճակներում է, որ օգնության են հասնում լավագույն ընկերները։
Զգալի փոփոխություններ են տեղի ունեցել աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թվով առաջատար երկրների ցանկում:
Պետական եկամուտների կոմիտեն հետևողականորեն շարունակում է հսկողական միջոցառումներ իրականացնել իրավախախտումների բացահայտման ուղղությամբ: ՊԵԿ աշխատակիցների հսկողության թիրախում՝ մասնավորապես, մաքսային կանոնների խախտման փորձերն են: Համավարակի տարածման պայմաններում բեռնատարների որոշ վարորդներ, օգտվելով ստեղծված իրավիճակից, մաքսային հսկողությունը շրջանցելով, փորձում են հանրապետություն ներկրել թաքցված ապրանքներ: Սակայն, նման դեպքերը ևս գտնվում են կոմիտեի տարբեր ստորաբաժանումների ամենօրյա հսկողության ներքո:
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հուլիսի 7-ին, ժամը 15։08-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի «Մերիդիան» էքսպոկենտրոն ՓԲԸ-ի մոտակայքում հայտնաբերվել են պայթուցիկ սարքեր։
Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով դատական հերթական նիստի ընթացքում այսօր դատարանը քննում էր դատախազության՝ հունիսի 23-ին ներկայացրած միջնորդությունը՝ պաշտպանական կողմի՝ տարբեր տեսակի միջնորդություններ ներկայացնելու դատավարական իրավունքը սահմանափակելու վերաբերյալ:
Իրանում նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների մեջ մահացու վախճանների թիվը մեկ օրում աճել է 200-ով եւ գերազանցել 11,9 հազարը:
«Ժառանգություն» կուսակցությունը մտահոգությամբ արձանագրում է, որ հանրակրթության ռազմավարական ծրագրի բացակայության պայմաններում ԿԳՄՍ նախարարության այսպիսի գործելակերպը՝ հատվածական քայլերով վերաձևելու ընդունված առարկայացանկն ու ժամաբաշխումը, Հայաստանում կարող է հանգեցնել կրթության ամբողջականության որակի ակնհայտ անկման և, ամենակարևորը, մասնագիտական ու քաղաքացիական հանրության առճակատման:
Վերջին օրերին մեր երկրում տեղի է ունենում գռեհիկ գործընթաց՝ տարբեր տեսակի հեռախոսային խոսակցությունների ձայնագրում, հրապարակում և տարածում։ Սա անթույլատրելի երևույթ է, որին չարձագանքելը մեզ բոլորիս կդարձնի հանցակից։
Շիրակի մարզի վետերանները ստացան «Հաղթանակի 75-ամյակին նվիրված» հուշամեդալներ:
Իշխող քաղաքական ուժը, վերջին 4 ամիսների ընթացքում օգտվելով հանրային դիմադրության պարտադրված ապօրինի բացակայությունից, բացահայտ կերպով սպասարկում է հակապետական, ապազգային օրակարգ՝ պայքարում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ, վավերացնում է մանկահասակ երեխաների շրջանում այլասերություն տարածող տարատեսակ կոնվենցիաներ, ուսումնական ծրագրերից հետևողականորեն հեռացնում է հայագիտական առարկաները՝ փոխարենը ներմուծելով սեռական դաստիարակության ծրագրեր, անձնական պաշտպանության տակ է առնում տրանս պոռնիկներին, հովանավորում նրանց անխոչընդոտ գործունեությունը։
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այս պահի դրությամբ շրջանառությունից հանվել է ԱԺ-ում իշխանական ֆրակցիայի կողմից շրջանառության մեջ դրված խիստ վիճահարույց նախագիծը, որը նախատեսում էր բաց տարածքներում դիմակ չկրելու համար տուգանքը դարձնել 20․000 դրամ, իսկ փակ տարածքներում և տրանսպորտում դիմակ չկրելու համար՝ 50․000 դրամ: