
«Եթե ամեն ինչ կախված լիներ խաղացողներից, մենք կխաղայինք այս հանգստյան օրերին»․ Ֆելիքս

Մադրիդի «Ատլետիկոյի» ֆուտբոլիստը Ժոաո Ֆելիքսը խոսել է Լա Լիգայում մրցաշրջանի վերսկսման մասին: «Ֆուտբոլիստները շատ լավ են զգում և շատ ուրախ են, որ կրկին խաղում են:
Եթե ամեն ինչ կախված լիներ մեզանից, մենք կվերադառնայինք այս հանգստյան օրերին: Բայց մենք ստիպված կլինենք սպասել և շարունակել քրտնաջան աշխատել, որպեսզի թիմը կարողանա լավ սկսել:
Մենք քրտնաջան աշխատում էինք տանը, որպեսզի չկորցնեինք ֆիզիկական պատրաստվածությունը, ինչպես նաև հեշտությամբ վերադառնանք կարդիո մարզումներին: Այժմ «Ատլետիկոն» կրկին սկսում է աշխատել գնդակի հետ և ամեն օր դա կանի»,- ասել է Ֆելիքսը:
Հիշեցնենք, որ Լա Լիգան պետք է վերսկսվի հունիսի 12-ին:
Սիրարփի Աղաբաբյան