Բաժիններ՝

«Մանեն և Օբամեյանգը ոչնչացնում են բաց տարածությունը, սակայն «Բարսային» պետք են այլ խաղացողներ»․ Խավի

«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Խավին կիսվել է կատալոնացիների հնարավոր տեղափոխությունների վերաբերյալ իր մտքերով:

«Մանեն և Օբամեյանգը կարող են ոչնչացնել մրցակցին բաց տարածքում: Բայց «Բարսելոնային» անհրաժեշտ են այնպիսի խաղացողներ, ովքեր փոքր տարածքներում իրենց հարմարավետ են զգում: Կարծում եմ, որ մեզ պետք է այնպիսի խաղացող, որը կարող է հարմարվել կատալոնացիների խաղին, բայց գտնելը հեշտ չէ: Սամուել Էտոն կատարյալ էր թիմի համար, ինչպես հիմա Լուիս Սուարեսը:

Ինչ վերաբերում է Նեյմարին, ապա նա աշխարհի լավագույն երեք խաղացողներից կամ հինգից մեկն է: Հուսով եմ, որ նա կվերադառնա «Բարսելոնա»: Նեյմարն արդեն խաղում էր Մեսսիի հետ, նա շատ բան կբերի թիմի խաղին: Նրան ստորագրելը շատ բան կփոխի»,- ասել է Խավին:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս