
«Ինձ խորհուրդ էին տալիս գնել Կրիշտիանուին, բայց նա չափազանց թանկ էր»․ Մորատի

«Ինտերի» նախկին նախագահ Մասիմո Մորատին հայտարարել է, որ կարող էր ստորագրել «Յուվենթուսի» կիսապաշտպան Պաուլո Դիբալային, երբ նա հանդես էր գալիս «Պալերմոյի» կազմում:
Կրիշտիանու Ռոնալդուի մասին
«Լուիս Սուարեսը (իսպանացի խաղացող, ով խաղում էր «Ինտերի» կազմում 1961 թվականից մինչև 1970 թվականը) խորհուրդ տվեց ինձ ստորագրել նրան, բայց նա չափազանց թանկ էր»:
Պաուլո Դիբալայի մասին
«Ինձ շատ դուր է գալիս այս խաղացողը, և նա ունի ամեն ինչ՝ երկրպագուների սերը շահելու համար: Ես քննարկեցի նրա տրանսֆերը Տոհիրի հետ, երբ Դիբալան պարզապես «Պալերմոյի» խոստումնալից հարձակվող էր:
Սիրարփի Աղաբաբյան