«Բակո Սահակյանը կա ու կմնա Արցախում, Հայաստանում և Սփյուռքում ծանրակշիռ խոսք ու կշիռ ունեցող ամենաազդեցիկ գործիչներից մեկը». Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Բակո Սահակյանը կա ու կմնա Արցախում, Հայաստանում և Սփյուռքում ծանրակշիռ խոսք ու կշիռ ունեցող ամենաազդեցիկ գործիչներից մեկը:

Համոզված եմ, որ մեր հայրենիքի համար կարևոր բոլոր գործընթացներում նախագահ Սահակյանը իր ներկայությունը կունենա ու իր հավասարակշռված մոտեցումներով և սկզբունքային դիրքորոշմամբ կշարունակի ծառայել մեր ժողովրդին:

Վերջին օրերին, նախագահ Սահակյանի պաշտոնավարման ավարտի առնչությամբ հսկայական թվով հարցազրույցներ, հայտարարություններ, գրառումներ, մեկնաբանություններ են եղել:

Քիչ գործիչներ կան, որոնց պաշտոնավարման ավարտին հանրությունը նման ձևով է «ճանապարհում»՝ հուզմունքով, բարի խոսքերով ու մեծ հպարտությամբ»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031