Բաժիններ՝

Մեսսին ավելի քան 10 տարի խաղում է բարձր մակարդակով, ինչպես Պելեն: Մարադոնան և ուրիշները՝ 3-4 տարի»․ Էդմիլսոն

«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Էդմիլսոնը խոսել է կատալոնական թիմի ավագ Լիոնել Մեսսիի խաղի մասին:

«Արդեն այդ ժամանակ ես տեսա, որ Մեսսին տարբերվում է մյուսներից: Նա հոգեպես չափազանց ուժեղ տղա էր, և նա նաև ուներ որակ, որը ես տեսա շատ քչերի մեջ: Երբ ես տեղափոխվեցի ակումբ և տեսա 17-ամյա մի տղայի, որը մարզվում էր մեզ հետ և ղեկավարում գնդակը…

Մեսսիին հաճախ համեմատում են այլ հիանալի խաղացողների հետ: Յուրաքանչյուրն ունի իր ժամանակը, իր սերունդը: Բայց խաղացողը կարողացավ այսքան երկար մնալ այս մակարդակում… Ահա թե ինչն է կարևոր:

Լեոն արդեն 10 տարի խաղում է այս մակարդակում, ինչպես և Պելեն: Բայց մյուսները, ինչպես Մարադոնան, երեք-չորս տարի էին  բարձր մակարդակի վրա: Դա է տարբերությունը»,- ասել է Էդմիլսոնը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս